ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒԼԻՍԻ 2021 թվականի N 44-Ն
ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՈՒ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ և 28-րդ կետի պահանջով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է Հաստատել 2021 թվականի Նորաշեն համայնքի ղեկավարի աշխատավարձը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը ու պաշտոնային դրույքաչափերը և բյուջետային հիմնարկների աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերն ու հաստիքացուցակները։
Կից ներկայացվում է հավելվածը։
Կողմ -5
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՈՌ ԵՓՐԵՄՅԱՆ ԼԻՊԱՐԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀՐԱՉՅԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -1
ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ` |
ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2021 թվական: