ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» դեկտեմբերի 2020 թ. N 51-Ն
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 18-ի 1-ին մասի 5-րդ կետով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել համայնքի 2021թ. բյուջեի եկամուտները.
վարչական բյուջեի գծով - 203678,4000 հազար դրամ
ֆոնդային բյուջեի գծով - 32052.000 հազար դրամ
ընդհանուր դրամ |
203678.4000 հազար
|
2. Հաստատել համայնքի 2021թ. բյուջեից հատկացումներն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման.
վարչական բյուջեի գծով - 203678.4000 հագար դրամ
ֆոնդային բյուջեի գծով - 55052.000 հազար դրամ
ընդհանուր դրամ |
226678.4000 հազար
|
3. Հաստատել համայնքի 2021թ. բյուջեի մասով հավելուրդը վարչական բյուջեի գծով 0 դրամ
ֆոնդային բյուջեի գծով -23000.000 հազար դրամ
ընդհանուր 23000.000 հազար դրամ
4. Սահմանել, որ.
ա. ծախսերի ֆինանսավորումը կատարվում է փաստացի մուտքերի սահմաններում՛ պահպանելով ծախսերի համամասնությունը,
բ. բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի հոդված 33-ի 3-րդ մասի համաձայն կարող է կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի 15 տոկոսը։
Կցվում են 2021թ. բյուջեի նախագծի 1-6 հատվածները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Ավետիսյան Արմեն Սիլվեստրի | |||
Խալաթյան Ավետիք Հարությունի | |||
Մարտիրոսյան Հուսիկ Հենրիկի | |||
Շահնազարյան Թամարա Էդիկի | |||
Չատինյան Կարեն Հրաչիկի | |||
Չիբուխչյան Արմեն Հրաչիկի | |||
Պապյան Հարություն Միշիկի | |||
Սախլյան Արտավազդ Ռուբիկի | |||
Վարդանյան Մելանյա Գեորգիի |
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ՝
2020 թ. դեկտեմբերի 23 գ. Լոռի Բերդ |
Է. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
|
(հատվածները փոփ. 19.01.21 N 4-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական: