ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
Մուսալեռ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«30» դեկտեմբերի 2020 թվականի N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ՀՀ Արդարադատության նախարարության 29.12.2020 թ. N 06/27.2/29701-2020 գրությամբ տրված պետական փորձագիտական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեն՝
1) Եկամտային մասով՝ 74034.0 հազար (յոթանասունչորս միլիոն երեսունչորս հազար) դրամ,
2) Ծախսային մասով՝ 74034.0 հազար (յոթանասունչորս միլիոն երեսունչորս հազար) դրամ,
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասորդ)՝ համաձայն հավելված 4-ի։
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասորդ) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։
7. Հաստատել բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվները՝ համաձայն հավելված N 7-ի։
8. 2021 թվականի ըստ եռամսյակների չծախսված գումարները թույլատրել օգտագործել ըստ հաջորդականության։
9. Համաձայնություն տալ Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն։
10. Համաձայնություն տալ Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն։
11. Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու համար սահմանել 50% չափաքանակ։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
◙(15.03.21 N 20-Ն որոշման 3-րդ կետի նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)
ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԹԱՄԱԶՅԱՆ ՄԻՇԱ ԱՎԱԳՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԱՄՎԵԼՅԱՆ |
ԿՈՂՄ (5) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2021, N 20-Ն | 24.06.2021, N 100-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|