ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2023 թվականի N 2145-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2024-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.8»-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի «Կրթություն» գլխի 1-ին կետի 1.3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի և ռազմավարության գործողությունների պլանը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2024-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը (այսուհետ՝ ռազմավարություն) սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները՝ իբրև ուղենիշ ունենալով պետական և մասնավոր ոլորտների կարիքներն ու համաշխարհային զարգացման միտումները:
Ռազմավարությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար պետք է կողմնորոշիչ լինի բնակչության ֆիզիկական ակտիվությանը, զանգվածային, մանկապատանեկան և բարձրագույն նվաճումների սպորտի զարգացմանը վերաբերող հարցերի լուծման գործում:
Ռազմավարության ընդունումը և դրանով պայմանավորված՝ հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը կնպաստեն հանրության տարբեր տարիքային խմբերի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, զանգվածային սպորտի զարգացմանը, ընտրած մարզաձևերում մարզական հերթափոխի պատրաստմանը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործմանը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրմանը, միջազգային ասպարեզում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովմանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ՝ առողջ և կամքով ուժեղ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովմանը:
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտները ներառում են զանգվածային, մանկապատանեկան և բարձրագույն նվաճումների սպորտի ենթաոլորտները։ Եռաստիճան այս համակարգի ամբողջ գործունեությունն ուղղված է մարդու ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանը, հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը, երկարակեցության ապահովմանը, սպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանը։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
1. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ
1. Ռազմավարությունը կառուցված է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությամբ ամրագրված՝ սպորտային բարձր նվաճումների, առողջ ապրելակերպով (ներառյալ առողջ ֆիզիկական ակտիվությունը) բնակչություն ունեցող երկրի տեսլականի շուրջ:
2. Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությանը համահունչ, մասնավորապես, նախատեսված է մինչև 2030 թվականն ունենալ առնվազն 3 օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների առնվազն 8 հաղթող, Եվրոպայի առաջնությունների առնվազն 15 հաղթող։ Ակնկալվում է նաև, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքական թիմը կդառնա Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից, ինչպես նաև Հայաստանը կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ մասնակից։
3. Բնակչության ֆիզիկական դաստիարակությունը պետության սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է, որի իրականացման ծրագրերը նախատեսում են նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների, սովորող երիտասարդության, ուսանողության, զինծառայողների, բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ազգային համակարգի գործունեության ամենամյա և հեռանկարային համալիր ծրագրերի ներդնում, զանգվածային ծրագրերի ավելացում:
4. Ամրագրելով, որ միայն 2020-2022 թթ. Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում նվաճել են 518 մեդալ, նախատեսվում է առաջիկայում եռապատկել նվաճած արդյունքները: Հաշվի առնելով, որ նվաճած մեդալների զգալի մասը ձեռք է բերվել ծանրամարտ, ըմբշամարտ, ձյուդո, շախմատ, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն մարզաձևերից, իսկ աթլետիկան և ֆուտբոլը մեծ զանգվածայնություն են վայելում հանրապետությունում, դրանք համարվելու են հենակետային մարզաձևեր (այսուհետ՝ հենակետային մարզաձևեր):
5. Վերը նշված արդյունքներին հասնելու և Հայաստանը սպորտային բարձր նվաճումների երկիր դարձնելու համար նախատեսվում է հանրապետությունում ունենալ միջազգային կարգի մասնագիտացված, կահավորված մարզակառույցներ, պատրաստել բարձրակարգ մարզիչներ, մրցավարներ, հավաքական թիմերը սպասարկող մասնագետներ, իսկ մարզաձևերի ֆեդերացիաներին և այլ մարզական կառույցներին, ըստ անհրաժեշտության, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով:
6. Հավաքական թիմերը համալրելու, միջազգային մրցաշարերում, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու համար առաջիկա տարիներին գերակա են համարվելու հենակետային մարզաձևերը:
7. Այս տեսլականի իրագործումը հնարավոր է ներկայիս գործող համակարգի արդիականացման միջոցով։
2. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
8. Հիմնախնդիրներ։ Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության և ֆիզիկական պատրաստվածության ցուցանիշները խոսում են սիրողական սպորտի զարգացման, բնակչության ֆիզիկական ակտիվությունը խթանելու խնդիրների լրջության և դրանց լուծման անհրաժեշտության մասին:
9. Հայաստանի Հանրապետությունը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50%-ը: Հայաստանում (ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների) 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ հավաստանշվել է բնակչության ավելի քան 7%-ի ֆիզկուլտուրային կանոնավոր զբաղվածություն, իսկ 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության ցուցանիշը կազմել է 16,5%: Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը կազմել է, համապատասխանաբար՝ 10,4 և 22,3 %: Քանի որ ֆիզիկական թերակտիվությունն աճում է տարիքին զուգահեռ, ուստի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60-69 տարեկանների (29,3 %) և 70 տարեկան ու ավելի բարձր տարիքային (42,6 %) խմբերում:
10. Ըստ «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2019 թվականի ազգային հետազոտության»՝ «Շաբաթվա ընթացքում քանի՞ օր ես եղել ֆիզիկապես ակտիվ՝ առնվազն 60 րոպեների ընթացքում» հարցման արդյունքում նկատվում է որոշակի դրական տեղաշարժ։
Գծապատկեր. Շաբաթական կտրվածքով օրական առնվազն 60 րոպե ֆիզիկապես ակտիվ դեռահասների տոկոսը՝ ըստ տարիքի և սեռի:
11. Ըստ տարիքի՝ ամենից շատ սպորտով զբաղվում են կրտսեր տարիքի դեռահասները (11 տարեկանների 40%-ը զբաղվում է թիմային մարզաձևերով), և տարիքի աճին զուգընթաց սպորտի հաճախող դեռահասների թիվը հավաստիորեն պակասում է։
12. Հետազոտությունը փաստում է, որ դեռահասները, հատկապես աղջիկները, ավելի քիչ են ծխախոտ օգտագործում, քան հարցմանը մասնակցած այլ երկրների իրենց հասակակիցները։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով 15-ից մինչև 17 տարեկան տղաների շրջանում ծխախոտի օգտագործման կտրուկ աճը, մեծահասակ տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության բարձր տարածվածությունը և ծխախոտի ազատ հասանելիությունը՝ դեռահասների շրջանում ակտիվ կանխարգելիչ միջոցները պարտադիր են։ Այդ միջոցներից է ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը։
13. Երեխաների առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է։ Այն արտացոլում է ոչ միայն տվյալ հասարակության իրական վիճակը, այլև հնարավորություն է տալիս կանխատեսումներ անելու ապագայի վերաբերյալ։ Նշված խնդիրն առավել ակնառու դարձավ համաշխարհային նոր մարտահրավերի, այն է՝ նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում։
14. Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականի (https://www.who.int/news-room/fact-sheets/detail/physical-activity)՝ 5-17 տարեկան երեխաներին ցուցված է ապահովել օրական առնվազն 60 րոպե միջինից բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն, ընդ որում՝ օրական 60 րոպեից ավելի ֆիզիկական ակտիվությունը լրացուցիչ առավելություն ունի երեխայի առողջության համար:
15. Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության մշակույթի արմատավորման համար մեծ նշանակություն ունի նպաստող միջավայրի և մատչելի ենթակառուցվածքների առկայությունը։ Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, խաղային տարածքների կրճատումը, նոր տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը և մի շարք այլ պայմաններ խիստ բացասաբար են ազդում երեխաների ֆիզիկական առողջ ակտիվության հնարավորությունների վրա։ Անհրաժեշտ պայմանների և համապատասխան մարզագույքի բացակայությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում շատ հաճախ ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը կրում են ձևական բնույթ։
16. Խորհրդային շրջանում ձևավորված էր ֆիզիկական կուլտուրայի ենթակառուցվածքների մի համակարգ, ինչպես օրինակ՝ խաղահրապարակներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել են ոչ պիտանի, վտանգավոր ըստ բուն նպատակի շահագործման համար և հիմնականում օգտագործվում են որպես ավտոկայանատեղեր կամ այլ նպատակների համար, իսկ շախմատի ակումբները վերապրոֆիլավորվել են: Ներկայում նոր կառուցվող թաղամասերի և շենքերի պարագայում հաճախ չեն նախատեսվում մարզահրապարակների կամ խաղահրապարակների համար նախատեսված ենթակառուցվածքներ։
17. Եղած մարզահրապարակները, խաղահրապարակները և մարզակառույցները հիմնականում հարմարեցված չեն ավագ տարիքի մարդկանց և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Ընդհանուր առմամբ մարզական կառույցները հասանելի չեն բնակիչների շարժողական ակտիվության անհրաժեշտ նվազագույն ծավալն իրականացնելու համար։ Մարզական և ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցների մեծ մասն անհրաժեշտաբար պետք է վերակառուցվեն քաղաքաշինական չափանիշների համաձայն և համապատասխանեցվեն ժամանակակից չափանիշներին, համալրվեն համապատասխան սարքավորումներով և մարզական գույքով։ Միաժամանակ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան օգտվել այդպիսի կառույցներից:
18. Քաղաքային ենթակառույցի մի շարք տարրեր, որոնք կապված են փողոցների նախագծման և բարեկարգման, հասարակական շինությունների, զբոսայգիների, հանգստի և ժամանցի վայրերի տեղակայման հետ, կարող են ինչպես նպաստել, այնպես էլ խոչընդոտել ֆիզիկական ակտիվությունը: Մարդիկ ֆիզիկապես ավելի ակտիվ են և ավելի շատ են ոտքով և հեծանվով երթևեկում, երբ խանութները, աշխատավայրերը, զբոսայգիները, կանաչ գոտիները և մյուս անհրաժեշտ գոտիները գտնվում են հասանելիության սահմաններում:
19. Քաղաքային բնակավայրերում բնակիչների ֆիզիկական ակտիվության վրա մեծ ազդեցություն է թողնում ժամանակի սղության սուբյեկտիվ ընկալումը, անվտանգության հանդեպ եղած վախը: Օրինակ՝ եթե մարդկանց թվում է, թե հեծանիվի համար նախատեսված ճանապարհով երթևեկելը կապված է վտանգի հետ, ապա նրանք չեն օգտվում այդ ճանապարհից, եթե մարզակառույցները բավարար չեն կամ հեռու են բնակավայրերից, ապա նրանք դժվարությամբ կհաճախեն նմանատիպ կառույցներ:
20. Հաշվի առնելով հանրապետությունում առողջարարական քայլքի, վազքի և ընդհանուր վարժանքի սիրահարների քանակի տարեցտարի ավելացումը՝ հարկավոր է գործող բոլոր զբոսայգիներում, հանգստի և առողջարարական գոտիներում հատկացել առանձին տարածքներ պահանջարկված մարզասարքերի համար, գծանցել տերենկուրներ (հատուկ երթուղիով չափավորված հետիոտն երթուղի), նշել ծովի մակերևույթից տվյալ տարածքի բարձրությունը, տեղադրել տեղեկատվական վահանակներ, կազմակերպել մարզագույքի վարձույթ:
21. Նոր ձևավորվող և ինքնավար կերպով գործող հատուկենտ ֆիզիկական կուլտուրայի և մարզական ակումբներն ու սրահները չունեն իրենց գործունեության հստակ տնտեսական մոդելները, ինչը խոչընդոտում է դրանց՝ որպես մարզական ենթակառուցվածք, զանգվածային սպորտին և ֆիզկուլտուրային մարդկանց հաղորդակից դարձնելու, բնակչության ֆիզիկական դաստիարակությունն ապահովելու հիմնական նշանակության իրագործմանը:
22. Բիզնեսի մասնակցությունը զանգվածային սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառների զարգացմանը կրում է լոկալ և չհամակարգված բնույթ: Ոլորտի զարգացման գործընթացներին աջակցելու հարցում գործատուների հետաքրքրվածության բարձրացման ֆինանսական կառուցակարգեր կառավարման համակարգում չեն գործարկվում։ Առանձին ուղղությունների չլուծված հիմնախնդիրները թուլացնում են ամբողջ բնագավառի զարգացման շարժընթացը։
23. Ֆիզիկական ակտիվության ապահովման կարևոր բաղադրիչներից են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները։ 2019 թվականին առողջապահության նախարարության կողմից Հայաստանի 712 նախադպրոցական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ մանկապարտեզ) և 1319 հանրակրթական դպրոցներում իրականացված ուսումնասիրություններից պարզվել է, որ ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների համար դահլիճ առկա է 536 (75.3%) մանկապարտեզում և 1052 (79.8%) դպրոցում: Ընդհանուր առմամբ դահլիճները վերանորոգման կարիք ունեն 263 (49%) մանկապարտեզում և 799 (76%) դպրոցում: 857 (88.5%) դպրոցում մարզադահլիճի գույքը վերանորոգման և (կամ) փոխարինման կարիք ունի, մարզահրապարակները վերանորոգման կարիք ունեն 465 (70.8%) մանկապարտեզում և 973 (81.4%) դպրոցում, մարզահրապարակների գույքը վերանորոգման և (կամ) փոխման կարիք ունի 360 (57%) մանկապարտեզում և 841 (83.6%) դպրոցում:
24. Ուսումնական հաստատություններն ունեն նաև մասնագիտական կադրերի խնդիր։ Առանձին դպրոցներում առկա է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի պահանջարկ, որը չի համալրվում։ Ուսումնական հաստատություններում մարզական պարապմունքները պետք է ղեկավարեն որակավորված, ատեստավորված և համապատասխան պատրաստություն ունեցող ուսուցիչները և մարզիչները։ Հարկ է նշել, որ ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի որակյալ անցկացման և մարզադահլիճների պայմանների բարելավման աշխատանքները պլանավորված են «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող գործողությունների ծրագրով։
25. Ուսումնական հաստատություններում մարզական գործունեության ապահովման համար անհրաժեշտ բաղադրիչներն են`
1) մարզադահլիճ, մարզահրապարակ, վազքուղի.
2) մարզագույք (նաև ձմեռային).
3) հրաձգարան (ելնելով դպրոցների և այնտեղ սովորող դպրոցականների քանակից՝ հնարավոր է համայնքում ունենալ մեկ կամ մի քանի հրաձգարան, որոնք տարբեր օրերի և ժամերի կսպասարկեն բոլորին, այստեղ անհրաժեշտ է համագործակցություն նախնական զինվորական պատրաստություն առարկայի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանության նախարարության հետ՝ օգտագործելով առկա հնարավոր ռեսուրսը).
4) լողավազան (կարող է գործածվել հրաձգարանների համար առաջարկվող մոդելը): Հատկապես կարևոր է դպրոցների տարրական դասարանների աշակերտների շրջանում լողի զանգվածային ուսուցում կազմակերպելու համար պայմանների ապահովումը:
26. Հարկ է հաշվի առնել նաև, որ մարզական ենթակառուցվածքների առկայությունը և մարզական գործունեությունը կարևոր ցուցանիշներ են նաև բուհերի միջազգային վարկանիշավորման համակարգերում, մասնավորապես, բուհի վարկանիշի վրա էական ազդեցություն ունեն՝
1) բուհի մարզական ենթակառուցվածքների թիվը և մարզագույքով հագեցվածությունը.
2) թե որքան միջազգային մակարդակի մարզիկ-ուսանող է սովորում բուհում.
3) Ֆիզիկական դաստիարակության առարկան ընդգրկվա՞ծ է արդյոք կրեդիտային համակարգում.
4) մարզական նվաճումները.
5) միջազգային կարգի մրցավարների և տարբեր մարզական կազմակերպություններում պատվիրակների քանակը.
6) թե բուհն ինչպիսի տեղեր է գրավել միջբուհական հանրապետական, միջազգային մարզական միջոցառումներում և ինչպիսի մասնակցություն է ունեցել, մասնավորապես, համաշխարհային ուսանողական ունիվերսիադաներում.
7) բուհերում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խրախուսման վրա կարող է ազդել այդ ցուցանիշների ներգրավումը կրեդիտային համակարգ, բուհերում սպորտային ակումբների ձևավորումը, ուսանողական խաղերի կազմակերպումը և զարգացումը։
27. Զանգվածային սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ոլորտներում պետական ներդրումների շնորհիվ 2007 թվականից ի վեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների պետական կառավարման լիազոր մարմնի կողմից իրականացվել են սպորտային զանգվածային միջոցառումներ, որոնց շահառուների ընդհանուր թիվը 2018 թվականին կազմել է 213.681 մասնակից (որոնցից 291-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք), 2019 թվականին՝ 225.489 մասնակից (որոնցից 300-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք), 2021 թվականին՝ 3.294 մասնակից (որոնցից 422-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք), իսկ 2022 թվականին՝ 61. 010 մասնակից (որոնցից 617-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք)։ Չնայած արձանագրված դրական աճին՝ ցուցանիշները դեռևս գոհացնող չեն: Հայաստանի Հանրապետության բնակչության (ըստ 2022 թվականի մարդահամարի՝ 2.981.200 մարդ) շուրջ 13.3 %-ը (382.378 հոգի) կազմում են դպրոցահասակ երեխաները, որոնցից միայն 40․640-ը կամ նրանց 10.6 %-ն են զբաղվում սպորտով:
28. Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության մասին տեղեկատվության հավաքագրումը չի բավարարում ներկայիս պահանջներին: Ակնհայտ է, որ ոլորտում համապարփակ և որակյալ տվյալների կանոնավոր հավաքագրման պահանջ կա՝ արդյունավետ քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման համար։ Առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության նշանակության ջատագովումը և հանրային իրազեկումը նույնպես չեն բավարարում ներկայիս պահանջներին:
29. Անբավարար է նաև բնակչության սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների անհատական-հոգեբանական բնութագրերի մշտադիտարկման համակարգը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և մշակութային տևական գործընթացների փոփոխություններն ամբողջացնող մոնիթորինգային գործիքները։
30. Անհրաժեշտ է իրականացնել ֆիզիկական ակտիվության մոնիթորինգ բնակչության մակարդակով, դրա համար ստեղծել դինամիկ քանակական գնահատման համադրելի մեթոդներ, ինչը թույլ կտա առավել արդյունավետ բացահայտել խնդիրները և պլանավորել բնակչության առողջությանն ուղղված ծրագրերը:
31. Գլխավոր նպատակ 1. ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ:
32. Թիրախ 1. Մինչև 2030 թվականն ավելացնել առողջ ապրելակերպ ունեցող (ներառյալ առողջ ֆիզիկական ակտիվությունը) անձանց մասնաբաժինը՝
1) երեխաների շրջանում՝ 60%-ից հասցնել 80%.
2) մեծահասակների շրջանում՝ 30%-ից 50%.
3) տարեցների շրջանում՝ 10%-ից 20%.
4) հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում՝ 3%-ից 5%։
33. Իրականացնել սոցիալական ծրագրեր՝ ուղղված բնակչությանը մարզական զանգվածային միջոցառումներում, ֆիզկուլտուրային առողջարարական խմբակներում ներգրավելու համար: Ստեղծել դինամիկ քանակական գնահատման համադրելի մեթոդներ, ինչը թույլ կտա առավել արդյունավետ գնահատել ֆիզիկական ակտիվությունը բնակչության շրջանում:
34. Մշակել զանգվածային սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառի զարգացման ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր, ստեղծել նպաստավոր ներդրումային քաղաքականություն, կատարելագործել ֆիզկուլտուրային ու առողջարարական ծառայությունների զարգացման և պետություն-մասնավոր գործակցության, ինչպես նաև զանգվածային սպորտի և ֆիզկուլտուրայի պարապմունքների համար երեխաներին, մեծահասակներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու տարեցներին արտոնյալ պայմաններ, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ տրամադրելու կառուցակարգերը:
35. Մասնավոր նպատակ 1.1. Ապահովել երկրի բոլոր բնակավայրերում առողջ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար հասանելի ենթակառուցվածքներ՝ ներառյալ առնվազն երեք մարզաձևով զբաղվելու հնարավորությունները:
36. Թիրախ 1.1. Բոլոր քաղաքային բնակավայրերում ունենալ առողջ ապրելակերպի ենթակառուցվածքներ՝ հեծանվաուղիներ, մարզահրապարակներ, վարժասարքերով հագեցած բացօթյա խաղահրապարակներ, իսկ գյուղական բնակավայրերում ձևավորվող կրթահամալիրների շրջանակում ստեղծել ֆուտբոլի մարզադաշտեր:
37. Ռազմավարական ուղղություններ: Համայնքային մարզական-մշակութային կենտրոնների և ուսումնական հաստատությունների մարզական ենթակառույցների զարգացում.
1) նախատեսել և պլանավորել, ըստ տարիների, հանրապետության մարզերում պարտադիր կառուցվող մարզահամալիրների ցանկը: Յուրաքանչյուր խոշորացված համայնքում մեկնարկել տիպային մարզակառույց, որը անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ։ Ընդ որում՝ նպատակահարմար է ունենալ տիպային մարզակառույցի նախագիծ, որը կարող է տեղակայվել և կառուցվել յուրաքանչյուր կոնկրետ տեղանքում։ Արդեն իսկ նախատեսվում է նման տիպային մարզակառույցների կառուցումը Բերդ և Եղեգնաձոր համայնքներում։ Բացի այդ, յուրաքանչյուր մարզում ունենալ թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճ, որը կնպաստի խաղային մարզաձևերի և զանգվածային սպորտի զարգացմանը.
2) համայնքներում մարզական կենտրոնների կառուցումը պետք է հիմնվի մարզական տարբեր գործունեություններին վերաբերող ներկա և ապագա կարիքների ուսումնասիրությունների վրա՝ հաշվի առնելով ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական միտումները: Մարզակառույցները պետք է հարմարեցված լինեն հատուկ խմբերի, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Հարկ է խրախուսել այնպիսի մարզակառույցների կառուցումը, որոնք նույն հաջողությամբ կարող են օգտագործվել կամ պատվիրակվել կառավարման մասնավորին՝ նպաստելով պահպանման ծախսերի ինքնածածկմանը: Ընդ որում՝ կարող է նախատեսվել կենտրոնացված կառավարում մեկ ընդհանուր կառավարչի կողմից պատվիրակման հնարավորությամբ.
3) կառուցված, վերակառուցված, լուսավորված, կահավորված մարզահրապարակները և մարզակառույցները կարող են պայմանագրային կամ այլ հիմունքներով օգտագործվել նաև հանրակրթական և մարզադպրոցների, մարզական ֆեդերացիաների, ակումբների կողմից: Բնակչության բոլոր խմբերի համար պետք է ստեղծել ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հավասար պայմաններ, այդ թվում՝ նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:
38. Մասնավոր նպատակ 1.2. Ձևավորել բնակչության դրական դիրքորոշում ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ:
39. Թիրախ 1.2. Հարցվածների 80%-ը արժևորում է ֆիզիկական ակտիվությունը:
40. Ռազմավարական ուղղություններ: Ֆիզիկական ակտիվության ջատագովում և հանրային իրազեկում: Տարածքային համաչափ զարգացման համատեքստում, ըստ բնակության վայրի, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու աշխատանքներին և նպաստավոր պայմանների ստեղծմանը մեթոդական օժանդակության ցուցաբերում.
1) բարձրակարգ մարզիկների բրենդավորում: Միջազգային և տեղական մասնագետների միջոցով նախատեսվում է նպաստել ստեղծելու հայաստանցի օլիմպիական չեմպիոնների և այլ աշխարհահռչակ հայ մարզիկների բրենդները և այն օգտագործել հայկական սպորտի զարգացման և միջազգային հարթակներում ներկայացնելու համար: Բրենդավորումը թույլ կտա ձևավորել նաև առողջ ապրելակերպի և սպորտով զբաղվելու հանրային վարքականոնի նախատիպեր՝ խրախուսելով հատկապես երեխաներին՝ ի դեմս մարզիկների ունենալու նշանակալի կերպարներ, որոնց նմանվելու կամ որոնց գրանցած հաջողություններին ձգտելու ցանկությունն էապես կմեծացնի նաև տվյալ մարզաձևով զբաղվելու ցանկությունը.
2) հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրություններ: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների ինքնուրույն և վճարովի ձևերի զարգացման պայմաններում հավաքվող վիճակագրությունը կանոնավոր զբաղվողների թվաքանակի մասին օբյեկտիվ տվյալներ չի ապահովում: Բացի այդ, չկան տվյալներ այն մասին, թե որքանով են պահանջված բնակչության ֆիզկուլտուրային-առողջարարական ժամանակակից ծառայությունները, ինչը բացասաբար է անդրադառնում թե՛ մարզակառույցների շահագործման և պլանավորման որակի, թե՛ զանգվածային սպորտային ենթակառուցվածքի ճկունության և ներդրումային գրավչության վրա: Ոլորտում պարբերական վիճակագրության հավաքագրումը թույլ կտա էապես բարձրացնել մշակվող քաղաքականության և ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը.
3) Ֆիզիկական ակտիվության նկատմամբ հանրության դրական դիրքորոշման ձևավորմանը էապես կնպաստի սպորտի թանգարան ունենալը, որտեղ կներկայացվեն հայկական սպորտի պատմությունը, ավանդույթները և նվաճումները: Վերջինս կնպաստի ոչ միայն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զանգվածայնացմանը, ջատագովմանը, այլ նաև կդառնա Հայաստան այցելող սպորտի սիրահար զբոսաշրջիկների այցելության վայրերից մեկը:
41. Մասնավոր նպատակ 1.3. Խթանել բնակչության մասնակցությունը զանգվածային մարզական միջոցառումներին:
42. Թիրախ 1.3․ Կրկնապատկել մասնակցությունը: Տարեկան զանգվածային մարզական միջոցառումներն ավելացնել առնվազն մեկով:
43. Ռազմավարական ուղղություններ: Զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության զարգացման, միջոցառումների շարունակականության ապահովման ու արդիականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի արմատավորման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները՝
1) պետական նպատակային ծրագրով հաստատված տարեկան ծրագրով նախատեսված մարզական զանգվածային միջոցառումների հետևողական իրականացում՝ դրանց մասնակիցների թվի շարունակական մեծացման և ընդլայնման միջոցով, ինչպես մասնավորապես՝ վարչապետի գավաթի մրցաշարերն են.
2) տարածքային համաչափ զարգացման համատեքստում, ըստ բնակության վայրի, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու աշխատանքներին և նպաստավոր պայմանների ստեղծմանը մեթոդական օժանդակության ցուցաբերում.
3) առողջ կենսակերպի ջատագովում, բնակչության ֆիզիկական ակտիվությանն ու ակտիվ հանգստի կազմակերպման աջակցության ցուցաբերում.
4) տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործում: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում անհրաժեշտ է ավելի ուղղորդված, նպատակային, մասնագիտացված օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչի համար կարիք կա ուսումնասիրելու միջազգային փորձը, պատրաստելու համապատասխան արհեստավարժ մասնագետների և ստեղծելու համակարգչային ծրագրեր, որոնք նպաստում են առողջ ապրելակերպի արմատավորմանը: Մասնավորապես՝ ներկայումս լայն տարածում են ստանում բջջային տարբեր հավելվածները՝ ուղղված մարդու ապրելակերպի և առողջության տարբեր ցուցանիշների հավաքագրմանը և մշտադիտարկմանը: Դրանց արդյունավետ օգտագործումն ու խթանումը թե՛ իրազեկման, թե՛ տվյալների հավաքագրման լրացուցիչ մեխանիզմ է.
5) առողջ ապրելակերպ վարելը և ֆիզիկական կուլտուրայով զբաղվելը խթանելու նպատակով հարկ է խրախուսել նաև տարբեր բնակավայրերի միջև առողջ մրցակցությունը՝ սահմանելով առողջ ապրելակերպի և սպորտի առումով դրանցից լավագույնն ընտրելու համակարգի ներդրում և հետագա աշխատանքները խթանելու նպատակով գնահատման սանդղակի ստեղծում.
6) զանգվածային սպորտի միջոցառումներին մասնակցությունը խրախուսելու համար էական ազդեցություն կարող է ունենալ նաև կամավորական աշխատանքի խթանումը, մասնավորապես, այդ միջոցառումների կազմակերպման ընթացքում.
7) էական ազդեցություն կարող է թողնել նաև բարձրագույն նվաճումների հասած մարզիկների ներգրավումը սպորտի զանգվածայնացման գործընթացներում, մասնավորապես, հետևյալ եղանակներով՝
ա. զանգվածային մարզական միջոցառումներն անվանակոչել տվյալ մարզաձևի հայազգի օլիմպիական և աշխարհի չեմպիոնի անվամբ, նրանց մասնակից դարձնել բոլոր զանգվածային մարզական միջոցառումներին, պարգևատրման արարողություններին, ներգրավել մրցավարական աշխատանքներում,
բ. մանկապատանեկան մարզադպրոցները, մարզադահլիճները անվանակոչել բարձր նվաճումների հասած մարզիկների անուններով, նրանց կցել մարզադպրոցներին, մարզական ակումբներին, ուսումնական հաստատություններում կազմակերպել հանդիպումներ դպրոցականների և ուսանողների հետ: Հարկ է նշել, որ 2023 թվականի բյուջեի շրջանակներում արդեն իսկ 10-ից ավելի նման մարզակառույցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ են ընթանում, որոնք առաջիկայում կշարունակվեն և կընդլայնվեն։ Մասնավորապես՝ ներկայումս ընթանում են Արթուր Ալեքսանյանի, Արթուր Աբրահամի, Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքները, առաջիկայում կմեկնարկեն Մալխաս և Ռոման Ամոյանների, Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցների նախագծման և կառուցման աշխատանքները։ Կարևոր է նաև կին մարզիկների անուններով մարզադպրոցների անվանակոչումը՝ կանանց ու աղջիկների մասնակցությունը խրախուսելու համար։
3. ԲԱՐՁՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՍՊՈՐՏ
44. Հիմնախնդիրներ: Հայաստանում առկա է հեռանկարային մարզիկների բացահայտման, ներգրավման, մարզական առաջխաղացման ոչ բավարար համակարգ:
45. Մարզական վարպետության կատարելագործման նպատակով պետք է խրախուսել սպորտով զբաղվելը և իրավասու կազմակերպությունների հետ համագործակցությամբ հայտնաբերել և աջակցություն ցուցաբերել տաղանդավոր մարզիկներին:
46. Կարիք կա նաև բժիշկների և սպորտային գիտության հետ համագործակցությամբ զարգացնելու մարզիկների բուժօգնության ծառայությունը, գիտական հիմքի վրա կատարելագործելու մարզումները, բարձրացնելու մարզիչների և սպասարկող անձնակազմի որակավորումը:
47. Հայաստանի Հանրապետությունում մարզական հերթափոխի պատրաստումը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնականում իրականացնում են տարբեր գերատեսչական պատկանելության 174 մանկապատանեկան մարզադպրոցները և Երևանի ու Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները: Նշված մարզադպրոցների մարզական խմբերում 2045 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ 49 մարզաձևով մարզվում է շուրջ 41.510 սան: Մարզադպրոցները տեղաբաշխված են հանրապետության 10 մարզում և Երևանում:
48. Մեծ է տեղական ինքնակառավարման մարմինների դերը երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հանդեպ հետաքրքրություն սերմանելու գործում: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքային մարզադպրոցներում շատ ցածր է երեխաների ընդգրկվածությունը։ Ըստ ներկայացրած հաշվետվությունների՝ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության մեկ մարզադպրոցում միջին հաշվով ներգրավված է եղել 373 սան, իսկ համայնքային ենթակայության մեկ մարզադպրոցում՝ 192 սան, տարբերությունը կազմում է միջինը 194 մարդ:
49. Հարկ է նշել, որ համայնքային ենթակայության մարզադպրոցների գերակշիռ մասում ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված՝ մարզչամանկավարժական դրույքաչափերը բավական ցածր են։ Տարբեր ենթակայության մարզադպրոցներում ապահովված չեն որակի միասնական չափանիշներ, մոտեցումներ, միասնական քաղաքականություն։ Քննարկման ենթակա է նաև մարզադպրոցների՝ մեկ ենթակայություն ունենալու հարցը՝ փոխկապակցելով այն համայնքների խոշորացման և կարողությունների զարգացման բարեփոխումներին։
50. Ոլորտի զարգացման խոչընդոտներից է այն հանգամանքը, որ մարզիկները մարզադպրոցում կարող են մարզվել մինչև 18 տարեկանը, որից հետո մարզումները շարունակելու հարցը դառնում է խնդրահարույց, որը պետք է կարգավորվի համալիր մարզադպրոցների կանոնադրական համապատասխան փոփոխությունների ամրագրմամբ՝ հնարավորություն ընձեռելով մարզիկներին շարունակելու մարզումները մարզադպրոցներում 18 տարեկանը լրանալուց հետո:
51. Մարզադպրոցների և քոլեջների հիմնական խնդիրներն են երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումը, ընտրած մարզաձևում մարզական հերթափոխի պատրաստումը, սաների մարզական ունակությունների կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրումը, միջազգային ասպարեզներում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովումը։
52. Հանրապետության բազմաթիվ մարզակառույցներ կառուցվել են՝ առանց հաշվի առնելու օրենսդրության պահանջները, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1428-Ն որոշման պահանջները: Անհրաժեշտ է հնարավորինս դրանք համապատասխանեցնել, իսկ նորերը կառուցել նշված որոշմամբ պահանջվող չափորոշիչներին համապատասխան, ինչպես նաև հնարավորինս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:
53. Սպորտում բարձր նվաճումների գրանցման համար անհրաժեշտ է ընդլայնել նաև բարձր նվաճումներ գրանցած և հեռանկարային մարզիկների, ինչպես նաև նրանց մարզիչների, բժիշկների և մերսողների խրախուսման քաղաքականությունը։ Ներկայումս առկա են ամսական խրախուսումների և միանգամյա պարգևատրումների համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հեռանկարային և բարձր նվաճումներ գրանցած մարզիկներին ամբողջությամբ կենտրոնանալ մարզումների և իրենց արդյունքները բարելավելու վրա։ Այսօր 330-ից ավելի մարզիկներ, մարզիչներ և այլ շահառուներ պարբերական խրախուսումների համակարգի շահառու են, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ ամսական մեկ միլիոն դրամից ավելի աջակցություն ստացող մարզիկներ կան։ Մասնավորապես՝ հենց նմանատիպ աշխատանքների արդյունքում 2022 թվականին Հայաստանի Հանրապետության մարզիկները գրանցել են ռեկորդային թվով՝ 307 մեդալ՝ շուրջ 30 տոկոսով գերազանցելով վերջին տարիներին գրանցված լավագույն արդյունքը։ Ընդ որում՝ տարբեր մարզաձևերում, ինչպես մարմնամարզությունում, հեռանկարային հավաքական թիմեր են ձևավորվում ոչ միայն մեծահասակների, այլ նաև երիտասարդների և պատանիների շրջանում, ինչը վկայում է սպորտային դպրոցի կայացման մասին։
54. Միաժամանակ առկա է մարզումների համար միջազգային ստանդարտներին համապատասխան մարզակառույցների բացակայություն: Մասնավորապես՝
1) մարզակառույցների կարողությունները սահմանափակ են՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ֆիզկուլտուրային առողջարարական բնույթի ծառայություններ մատուցելու համար։ Մարզակառույցները չունեն նաև աղետների ռիսկերին արձագանքման բավարար կարողություններ.
2) հրատապ խնդիրներից է միջազգային չափանիշներին համապատասխան մարզակառույցների շենքային պայմանների բարելավումը, նյութատեխնիկական բազայի հարստացումն ու մարզագույքով ապահովումը։ Մի շարք համայնքներում գործող մարզակառույցների մեծ մասը կրթական հաստատությունների մարզադահլիճներն են կամ ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներ անցկացնելու համար ժամանակավորապես հարմարեցված շենքերն ու շինությունները.
3) բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով տեղական ինքնակառավարման մարմինների մարզակառույցների մեծ մասը չի վերանորոգվում.
4) զանգվածային սպորտով և ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու (այդ թվում՝ դպրոցների սպորտային ենթակառուցվածքներն արտաուսումնական ժամերին դպրոցական կոլեկտիվների և բնակչության կողմից համատեղ օգտագործելու) համար տարբեր գերատեսչական պատկանելության մարզակառույցները քաղաքացիներին հասանելի դարձնելու սոցիալ-տնտեսական կառուցակարգերն ամբողջ ծավալով չեն իրացվում։
55. Գլխավոր նպատակ 2. Հայաստանի Հանրապետությունը դարձնել սպորտային բարձր նվաճումների երկիր:
56. Թիրախ 2. Մինչև 2030 թվականն ունենալ՝
1) օլիմպիական խաղերի առնվազն 3 չեմպիոն.
2) աշխարհի առնվազն 8 չեմպիոն.
3) Եվրոպայի առնվազն 15 չեմպիոն.
4) Հայաստանի ֆուտբոլի հավաքական թիմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից.
5) շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ։
57. Մասնավոր նպատակ 2.1. Յուրաքանչյուր մարզում ունենալ բարձր նվաճումների սպորտի խթանման համար անհրաժեշտ մասնագիտացված կրթության համակարգ:
58. Թիրախ 2.1․ Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդիական մարզագույքային պայմաններ ունեցող և միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտացված մարզումների կազմակերպման ենթակառուցվածքների առկայություն՝ յուրաքանչյուր մարզում առնվազն 1 պետական համալիր մարզադպրոցի առկայության բաղադրիչով։
59. Ռազմավարական ուղղություններ: Մարզադպրոցներում կանոնադրությունների վերանայում՝ ամրագրելով միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզաբազաների առկայությունը.
1) հանրապետությունում գործող 174 մարզադպրոցի 60-70%-ը չունի միջազգային՝ մինչև անգամ հանրապետական չափորոշիչներին համապատասխան մարզակառույցներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նրանց կանոնադրությունը և արձանագրելու, որ առանց վերը նշված պահանջների առկայության՝ հանրապետությունում չպետք է գործի ոչ մի մարզադպրոց: Պահանջներին չհամապատասխանող մարզադպրոցներ պետք է համապատասխանեցվեն գործող չափանիշներին՝ ապահովելով դրանց վերակառուցումը, վերազինումը.
2) մարզերում գործող տարբեր պատկանելիության մարզադպրոցներում հիմնականում կրկնվում են մարզաձևերը, որովհետև չկան հստակ արձանագրված պահանջներ և հրահանգներ: Մարզաձևերն ընտրում է կամ վերադաս կազմակերպության ղեկավարը, կամ մարզադպրոցի տնօրենը: Անհրաժեշտ է մարզաձևի ընտրությունը կազմակերպել համապատասխան մասնագիտացված հանձնաժողովի միջոցով՝ ելնելով մարզակառույցների և մարզիչների առկայությունից: Ընդ որում՝ նախատեսվում է ներդնել մարզադպրոցների ուսումնական ծրագրերի մշակման, վերանայման, հաստատման, տեսչավորման լիազորություններ և ընթացակարգեր՝ միասնական որակի համակարգ ներդնելով: Ասվածը հատկապես կարևոր է, օրինակ՝ հաշվի առնելով արևելյան մարտարվեստների ոլորտում տարաբնույթ դասընթացների առկայությունը, որոնց որակը և նույնիսկ առնչությունն արևելյան մարտարվեստներին խնդրահարույց են։ Անհրաժեշտ է կարգավորել այս ոլորտում օրենսդրական առկա բացը և ներդնել վերահսկողական մեխանիզմներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզադպրոցները համարվում են արտադպրոցական կրթական համակարգի մաս՝ այդ կարգավորումները կարող են տրվել արտադպրոցական կրթության օրենսդրական կարգավորումների շրջանակներում.
3) անհրաժեշտ է կանոնակարգել տարբեր ենթակայության մարզադպրոցների հաստիքացուցակները և համաչափ դարձնել վարձատրությունը: Միաժամանակ, ինչպես նշվեց, քննարկման կարիք ունի մարզադպրոցների ենթակայության հարցը, որը կարող է կարգավորվել հետևյալ տրամաբանությամբ․ յուրաքանչյուր մարզում կարող է գործել մեկական համալիր մարզադպրոց՝ պետության ենթակայությամբ, որը հանդես կգա նաև իբրև ռեսուրս կենտրոն՝ մյուս մարզադպրոցների համար, այդ թվում՝ համապատասխան վերապատրաստումների կենտրոն դառնալով մարզիչների համար, իսկ մյուս մարզադպրոցները կարող են փոխանցվել համայնքային ենթակայության ներքո։
60. Օժտված երեխաների բացահայտում և նրանց ներգրավում մարզադպրոցներ՝ բաց դռների օրերին մրցույթների կազմակերպում: Յուրաքանչյուր տարվա ուսումնական տարվանից առաջ հազարավոր ծնողներ չեն կարողանում կողմնորոշվել, թե որ մարզաձևի խմբակ երեխան հաճախի: Նպատակահարմար է այդ օրերին մարզադպրոցներում, ակումբներում, խոշոր մարզակառույցներում կազմակերպել բաց դռների օրեր փորձառու մարզիչների, մասնագետների մասնակցությամբ, իսկ տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների համագործակցության շնորհիվ ընտրել համապատասխան աշակերտներին տարբեր մարզադպրոցներ ուղղորդելու համար:
61. Պետական համալիր մարզադպրոցների ցանցի ձևավորում՝ ելնելով մարզերում առկա հենակետային մարզաձևերի առկայությունից, ձևավորված ավանդույթներից և բնակլիմայական պայմաններից:
62. Համալիր մարզադպրոցների զարգացման, միջազգային ստանդարտներին համապատասխան մարզաբազաների ստեղծման ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Ավելի նպատակային, հասցեագրված օգտագործել անհատ ձեռներեցների հնարավորությունները մարզական կառույցների ստեղծման աշխատանքներում:
63. Մասնավոր նպատակ 2.2․ Ձևավորել սպորտային ժամանակակից բժշկագիտամեթոդական և բժշկավերականգնողական համակարգ:
64. Թիրախ 2.2․ Սպորտային բժշկագիտամեթոդական և բժշկավերականգնողական կենտրոնի հիմնում:
65. Ռազմավարական ուղղություններ: Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գիտամեթոդական ոչ բավարար ապահովում.
1) Հայաստանի Հանրապետության տարբեր տարիքային խմբերի հավաքական թիմերի բժշկական սպասարկումը մինչև վերջերս իրականացրել է «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այժմ այն վերանվանվել է «Հակադոպինգային ծառայություն» ՊՈԱԿ-ի, իսկ սպորտային բժշկության գործառույթները փոխանցվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործում է սպորտային բժշկության բաժանմունք, որը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է մարզիկների, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցների սաների (այդ թվում՝ նոր ընդունվող) բուժզննում, նեղ մասնագիտական խորհրդատվություններ, լաբորատոր-ախտորոշիչ գործիքային հետազոտություններ.
2) սպորտային վնասվածքների կանխարգելման, գենետիկ հետազոտությունների արդյունքների հիման վրա մարզիկի առողջության դինամիկ հսկողության, պատրաստության ֆունկցիոնալ վիճակն ու տեխնիկական մակարդակը որոշելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել սպորտային բժշկագիտամեթոդական և բժշկավերականգնողական ազգային կենտրոն, որը կնպաստի մարզիկների առողջության բարելավմանը, մարզման մեթոդների և կառավարման կազմակերպման կատարելագործմանը, սպորտային նվաճումների մակարդակի բարձրացմանը: Ընդ որում՝ նման կենտրոնը կարող է գործել մասնավորի հետ համատեղ կառավարման կամ հավատարմագրային կառավարման հանձնման միջոցով՝ նպաստելով միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ծառայությունների տրամադրմանը։ Ներկայումս քննարկվում են նման համագործակցության մի քանի տարբերակներ, որոնք առաջիկայում կվերջնականացվեն և կուղղորդվեն դեպի իրականացման փուլ.
3) հիմնել սպորտային ժամանակակից գիտամեթոդական կենտրոն՝ համապատասխան տարածքի, գույքի և ռեսուրսների ապահովմամբ, որպեսզի կենտրոնը որպես իր հիմնական գործառույթ զբաղվի միջազգային փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ, մարզիկների հոգեբանական պատրաստության, առողջության պահպանման աշխատանքների ղեկավարման իրականացմամբ.
4) անհրաժեշտ մասնագետների պատրաստում/վերապատրաստում. գիտամեթոդական սպասարկման և սպորտային բժշկավերականգնողական կենտրոնների մասնագետներին Հայաստանի Հանրապետության հենակետային մարզաձևերի հավաքական թիմերի հետ գործուղել օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ՝ փորձի փոխանակման և տեղում պրակտիկ օգնություն ցույց տալու համար:
66. Մասնավոր նպատակ 2.3․ Բնագավառի լիազոր մարմնի, մարզական կազմակերպությունների (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ, այլ մարզական հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերություններ) հարաբերությունների և գործառույթների հստակեցում:
67. Ռազմավարական ուղղություններ.
1) գործող մարզական հասարակական կազմակերպությունների կարգավիճակների հստակ տարանջատում: Առաջիկայում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որպեսզի ավելի հստակեցվեն Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և այլ հասարակական կազմակերպությունների փոխհարաբերությունները.
2) Ֆիզիկական կուլտուրայի մարզական հասարակական կազմակերպությունների ներկայիս գործող ֆինանսավորման մոդելը չի բավարարում առկա խնդիրների իրականացմանը: Համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի (այսուհետ՝ ՄՕԿ) խարտիայի պահանջի՝ 4 տարին մեկ տեղի են ունենում ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերին բարձր մակարդակով նախապատրաստվելու և մասնակցելու հետ կապված առաջանում են բազմաթիվ հարցեր, խնդիրներ, որոնք պահանջում են արագ և պատասխանատու որոշումների ընդունում.
3) Օլիմպիական խաղերի և ՄՕԿ-ի կողմից կազմակերպվող մի շարք այլ միջոցառումները հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից, սակայն կառավարությունը` ի դեմս ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազոր մարմնի, չի մասնակցում այդ աշխատանքների քննարկմանը և վերջնական որոշումների ընդունմանը.
4) ներկայում հանրապետությունում գործում են ադապտիվ սպորտի տասնյակ հասարակական կազմակերպություններ, որոնց յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցառումներ իրականացնելու համար հատկացվում են համապատասխան միջոցներ: Հատկացվող միջոցների և ադապտիվ սպորտի հասարակական կազմակերպությունների տարեցտարի ավելացումը դեռևս չի նպաստում աշխատանքների որակի բարձրացմանը: Ավելին՝ կարելի է արձանագրել, որ վերջին ռազմական իրադարձություններից հետո ավելացել է հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը, սակայն հետագայում սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով նրանց ադապտիվ սպորտ ընդգրկելու հնարավորությունները չեն ընդլայնվել.
5) չնայած ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում վերջին տարիներին գրանցված դրական ցուցանիշների՝ առկա են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների մատչելիության, որակի և արդյունավորության հետ կապված լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են խորքային և արմատական լուծումներ։ Ընդ որում՝ խնդիրներն առկա են ինչպես զանգվածային, այնպես էլ մանկապատանեկան և սպորտի բարձրագույն նվաճումների ոլորտներում.
6) բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջներին բավարարող մեխանիզմներ ապահովող գործող օրենսդրություն.
7) գլխավոր և հիմնարար պայմանն է սահմանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համահայկական շրջանակը՝ հիմնված ժողովրդավարության, բազմաբովանդակ գաղափարների, «Սպորտի Եվրոպական խարտիայի» (Նախարարների կոմիտե 13.10.2021.) սկզբունքների վրա, որն ուղղված է աջակցելու ազնիվ, անվտանգ և առողջ, բոլորի համար մատչելի սպորտի առավել լայն համագործակցությանը՝ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների միջև պարտականությունների բաշխման միջոցով.
8) տվյալների հավաքագրման և հաշվետվողականության թափանցիկ համակարգի ձևավորում: Անհրաժեշտ է ձևավորել տվյալների շտեմարան՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հետ, որը թույլ կտա ունենալ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառին վերաբերող հաշվետվողականության թափանցիկ համակարգ: Միաժամանակ նախատեսվում է ներդնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կառավարման տեղեկատվական համակարգ, որը մասնավորապես՝ ուղղորդված կլինի մարզադպրոցների և մարզահամալիրների գործունեությունը դարձնելու ավելի կանոնակարգված, թափանցիկ և հաշվետվողական։
Ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում, արտաբյուջետային միջոցների ներգրավման քաղաքականության հստակեցում և կանոնակարգում, սպորտի ֆինանսավորման տարբեր մեխանիզմների ներդրում, ընդ որում՝ պետության կողմից սպորտին ուղղվող ֆինանսավորումը պետք է հստակ լինի սկզբունքների իմաստով՝ առաջնահերթ ֆինանսավորումն ուղղելով բարձր նվաճումներ գրանցող հենակետային մարզաձևերին, ինչպես նաև ֆինանսավորելով զարգացման դրական դինամիկա և հեռանկար ունեցող մարզաձևեր, ինչպես նաև մյուս մարզաձևերի ֆինանսավորումը դիտարկելով առավելապես մասնավորի հետ համագործակցության և խրախուսման դաշտում։ Միաժամանակ պետությունը առաջնահերթ ֆինանսավորումը պետք է ուղղի մարզական ենթակառուցվածքների ձևավորմանը և զանգվածային սպորտին, ինչի արդյունքում բարձր նվաճումների հնարավորությունները էապես աճում են.
9) ներկայում պետություն և հասարակական կազմակերպություններ, ֆեդերացիաներ, փոխհարաբերությունները կարգավորվում են համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և համապատասխան երկկողմ պայմանագրերով.
10) պետությունը պետք է առանձնակի ուշադրություն դարձնի ձմեռային մարզաձևերի զարգացմանը՝ մշակելով դրանց խթանմանն ուղղված առանձին գործողությունների ծրագիր:
68. Մասնավոր նպատակ 2.4․ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կարողությունների զարգացում ու մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ստեղծում:
69. Ռազմավարական ուղղություններ.
1) Հայաստանի Հանրապետությունում ներդնել մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորման համակարգ: Կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2023 թվականին, որին հնարավորություն են ունեցել մասնակցելու ձյուդոյի, սամբոյի, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ-մանկավարժները։ Հետագայում այս գործընթացին կմասնակցեն նաև մյուս մարզաձևերի ներկայացուցիչները.
2) յուրաքանչյուր տարի մասնագիտացված ուսումնական հաստատությունների ներգրավման միջոցով կազմակերպել միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչների և մեթոդիստների համար.
3) Հայաստանի Հանրապետության մարզական ֆեդերացիաներին առաջարկել մշակել և պարտադիր կիրառել մարզիչների և մրցավարների որակավորման պարտադիր ստանդարտներ: Սա նշանակում է, որ տարբեր մարզաձևերի մարզիչ լինելու և գործելու համար պետք է գործեն որակավորման պահանջներ, որոնք պետք է հավաստվեն համապատասխան վկայագրման գործընթացով՝ լիազոր մարմնի կողմից.
4) ոլորտի առանձին խնդիր է՝ զարգացնել մրցավարության որակը, ուստի անհրաժեշտ է օժանդակել մարզական ֆեդերացիաներին՝ ապահովելու մրցավարների մասնակցությունը միջազգային վերապատրաստման դասընթացներին: Հայաստանի Հանրապետության օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կազմակերպել հանրապետական կարգի մրցավարների համար սեմինար-խորհրդակցություններ միջազգային ֆեդերացիաների մասնակցությամբ: Սեմինար-խորհրդակցությունների ավարտից հետո ըստ մարզաձևերի ընտրել լավագույն մրցավարներին և ներկայացնել միջազգային ֆեդերացիաներին միջազգային կարգի մրցումները սպասարկելու համար: Համաձայնության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ֆեդերացիային հատկացված միջոցների հաշվին կազմակերպել ընտրված մրցավարների գործուղման հետ կապված ծախսերը: Ըստ մարզաձևերի ընտրված մրցավարների համար կազմակերպել օտար լեզուների կատարելագործման դասընթացներ.
5) խթանել հենակետային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը միջազգային ֆեդերացիաների կողմից կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին: Հայաստանի Հանրապետության օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների նախագահների և գլխավոր քարտուղարների համար կազմակերպել օտար լեզվի դասընթացներ.
6) բարձրագույն նվաճումներ ունեցող մարզիկների և նրանց հետ աշխատած մասնագետների ֆինանսական խրախուսում՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով:
70. Մասնավոր նպատակ 2.5․ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի միջազգայնացում:
71. Ռազմավարական ուղղություններ.
1) մարզական միջոցառումների անցկացման ընթացքում անվտանգության ժամանակակից համակարգերի ու մեխանիզմների ստեղծում, իրավակարգավորումների մշակում, այդ թվում՝ սպորտում բռնության դեմ պայքարի գործիքակազմի ներդրում, միջազգային համապատասխան կոնվենցիաների վավերացման միջոցով.
2) մարզադաշտերի լիցենզավորման ընթացակարգերի և հավաստագրման չափանիշների սահմանում՝ անվտանգությունը երաշխավորող պայմանների ապահովում.
3) մարզական մրցումների մեքենայությունների հնարավոր կամ փաստացի դեպքերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման մեխանիզմների ստեղծում, այդ թվում՝ տեղեկատվական հարթակի ստեղծում և օրենսդրական դաշտի կատարելագործում: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջազգային կառույցների հետ փոխհամագործակցության զարգացում.
4) միջազգային խոշոր մրցաշարերի շարունակական հյուրընկալում Հայաստանի Հանրապետությունում։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարում է խոշոր միջազգային մրցաշարերը Հայաստանում կազմակերպելու քաղաքականություն, որի շրջանակներում 2022 թվականին Երևանում կազմակերպվեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, այնուհետ՝ սամբոյի պատանիների, դեռահասների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։ 2023 թվականին Երևանում անցկացվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, նույն տարում նախատեսում է անցկացնել նաև սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Արդեն իսկ հաստատվել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու որոշումը։ Այս քաղաքականությունը նպաստում է թե՛ Հայաստանի Հանրապետության՝ իբրև սպորտային երկրի միջազգային հեղինակության և տեսանելիության բարձրացմանը, և թե՛ սպորտով զբաղվելը դարձնում առավել գրավիչ հանրության համար՝ ունենալով նաև փոխկապված արդյունքներ հանրային և տնտեսական զարգացման տեսանկյունից.
5) միջազգային խոշոր մրցաշարերի համար անհրաժեշտ է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան մարզական ենթակառուցվածքներ: Մասնավորապես՝ առաջիկայում նախատեսվում է հյուրընկալել նաև ֆուտբոլային խոշոր միջազգային մրցաշարեր, ինչի համար անհրաժեշտ է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան առնվազն 3 ֆուտբոլային մարզադաշտ, այդ թվում՝ 1-ը որպես ազգային ստադիոն: Նախատեսվում է, որ ազգային ստադիոնը կտեղակայվի ակադեմիական քաղաքի հարևանությամբ, իսկ մյուս 2 ավելի փոքր չափի մարզադաշտերը՝ մարզերում։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Արդյունքի և գործողության համար |
Նպատակներ և գործողություններ |
Ակնկալվող արդյունքը (ցուցանիշը) |
Հենա-նիշ |
Թի-րախ |
Վերջնա- ժամկետ |
Պատասխանատու գերատեսչություն |
Ռազմավարական ուղղություններ 1. Ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ Թիրախ (2030 թ.) – առողջ ապրելակերպ ունեցող (ներառյալ առողջ ֆիզիկական ակտիվություն)երեխաների/մեծահասակների/ տարեցների և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասնաբաժինը 60%, 30%, 10%, 3 %-ից (ըստ հանրային հարցման) հասցնել առնվազն 80%, 50%, 20% և 5 %-ների: | ||||||
Մասնավոր նպատակ 1.1 |
Ապահովել երկրի բոլոր բնակավայրերում առողջ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար հասանելի ենթակառուցվածքներ՝ ներառյալ առնվազն երեք մարզաձևերով զբաղվելու հնարավորություններ: Թիրախ (2030 թ.) – Բոլոր քաղաքային բնակավայրերում ունենալ առողջ ապրելակերպի ենթակառուցվածքներ՝ հեծանվաուղիներ, մարզահրապարակներ, վարժասարքերով հագեցած բացօթյա խաղահրապարակներ, իսկ գյուղական բնակավայրերում ձևավորվող կրթահամալիրների շրջանակում ստեղծել ֆուտբոլի մարզադաշտեր: | |||||
Գործողություն 1 |
Առկա հանրային բացօթյա խաղահրապարակներ և մարզական կառույցների գույքագրում |
Նորոգման, հիմնանորոգման առաջնահերթու-թյունները սահմանված են |
ոչ |
այո |
2026 թ․ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
Գործողություն 2 |
ՀՀ քաղաքներում հեծանվաուղիների քարտեզագրում և գծանշում |
ՀՀ քաղաքներում առկա են ապահով և անվտանգ հեծանվաուղիներ/ քաղաքների մասնաբաժինը, որտեղ առկա են գծանշված հեծանվաուղիներ |
0% |
100% |
2030 թ. |
Տարածքային կառավարման և ենթա-կառուցվածքների նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան, ՀՀ համայնքա-պետարաններ և ՀՀ ներքին գործերի նախարարություն |
Գործողություն 3 |
ՀՀ քաղաքներում մարզահրապարակների կառուցում, կահավորում և արդիականացում |
ՀՀ քաղաքներում առկա են հասանելի և պահանջված բացօթյա մարզահրապարակներ և խաղահրապարակներ Կառուցված մարզահրապարակների թիվը |
0 |
30 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթա-կառուցվածքների նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքա-պետարաններ |
Գործողություն 4 |
ՀՀ մարզերում խաղային մարզաձևերի համար թեթև կոնստրուկցիաներով հավաքովի մարզադահլիճի տեղադրում |
Բոլոր մարզերում առկա է հավաքովի մարզադահլիճ Տեղադրված մարզադահլիճների թիվը |
0 |
10 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե |
Գործողություն 5 |
Մեկնարկել խոշորացված համայնքներում լողավազան և ֆիթնես սրահ անպայմանորեն ներառող տիպային մարզակառույցի կառուցման գործընթաց |
Խոշորացված համայնքներում առկա են տիպային մարզակառույցներ Համայնքների մասնաբաժինը, որտեղ կառուցվել են տիպային մարզակառույցներ (խոշորացված համայնքների մասնաբաժին) |
0 |
13.0 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթա-կառուցվածքների նախարարություն, մարզպետարաններ, համայնքա-պետարաններ, Քաղաքաշինության կոմիտե |
Գործողություն 6 |
ՀՀ մարզերում ձևավորված կրթահամալիրներին կից, ինչպես նաև տեղորոշված տարածքներում արհեստական խոտածածկով դաշտերի տեղադրում |
Բակային ֆուտբոլի զարգացում, տեղադրված դաշտերի թիվը |
0 |
300 |
2030 թ․ |
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա (համաձայնեցմամբ) |
Մասնավոր նպատակ 1.2 |
Ձևավորել բնակչության դրական դիրքորոշում ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ: Թիրախ (2030 թ.) – Հարցվածների առնվազն 80 %-n արժևորում է ֆիզիկական ակտիվությունը | |||||
Գործողություն 1 |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքագրման գործիքակազմի ներդրում և հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրություն |
Ուսումնասիրված է ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը և ժամանակի ընթացքում դրական դիրքորոշման աճ է գրանցվում (դրական դիրքորոշում ունեցող հարցվածների համամասնությունը) |
ոչ |
80 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 2 |
Անվանի մարզիկների հանդիպումների կազմակերպում դպրոցականների հետ |
Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի դերի բարձրացումը վնասակար սովորությունների դեմ (տարեկան միջոցառումների թիվը) |
0 |
6 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 3 |
Առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը և ադապտիվ սպորտը քարոզող փաստավավերա-գրական կամ գեղարվեստական ֆիլմերի պատրաստում և հեռարձակում |
Առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը, ադապտիվ սպորտը քարոզող գեղարվեստական կամ փաստավավերագրական պատրաստված կամ հեռարձակված ֆիլմերի թիվը |
0 |
3 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 4 |
Հանրային վայրերում առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը խրախուսող տեղեկատվական վահանակների տեղադրում, տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում |
Տեղադրված վահանակների թիվը |
0 |
6000 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, համայնքա-պետարաններ (hամաձայնեցմամբ) |
Գործողություն 5 |
Սպորտի թանգարանի ստեղծում |
Սպորտի և սպորտային հաջողությունների մասին ազգաբնակչությանը և զբոսաշրջիկների իրազեկում |
ոչ |
այո |
2028 թ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀԱՕԿ |
Մասնավոր նպատակ 1.3 |
Խթանել բնակչության մասնակցությունը զանգվածային մարզական միջոցառումներին: Թիրախ (2030 թ.) – Կրկնապատկել մասնակցությունը | |||||
Գործողություն 1 |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի մասսայականության մեծացում` ընդգրկելով հանրության տարբեր խմբերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ավագ սերնդի ներկայացուցիչներին, կանանց |
Բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության մեծացում (տարեկան մասնակիցների թիվը) |
2850 |
5700 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 2 |
Տարեկան զանգվածային մարզական հանրապետական միջոցառումների անցկացում հանրության բոլոր խմբերի համար, այդ թվում` խրախուսելով հաշմանդամություն ունեցող անձանց, ավագ սերնդի մարդկանց, կանանց մասնակցությունը |
Տարեկան առնվազն մեկ հավելյալ միջոցառման ավելացում (միջոցառումների քանակը) |
4 |
11 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 3 |
Առողջ ապրելակերպը, այդ թվում` Ֆիզիկական ակտիվությունը խթանող էլեկտրոնային հավելվածների մշակում և ներդնում |
Առողջ ապրելակերպը խթանող հավելված (մշակված հավելվածների թիվը) |
0 |
1 |
2027 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Գործողություն 4 |
ՀՀ մարզերի և համայնքների մարզական վարկանիշային սանդղակների մշակում և ամենամյա հրապարակում |
ֆիզկուլտուրային մարզային վարկանիշային համակարգը ներդրված է Սանդղակը մշակված է, արդյունքները հրապարակված են |
ոչ |
այո |
2025 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 5 |
Մարզական զանգվածային միջոցառումների անվանակոչում մարզաձևի հայազգի անվանի մարզիկների անվամբ |
Մարզական միջոցառումների մասսայականացում՝ անվանի մարզիկների անուններով բրենդավորմամբ (ընթացիկ) |
0 |
10 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Մարզական հասարակական կազմակերպու-թյուններ |
Գործողություն 6 |
Մանկապատանեկան մարզադպրոցներում բաց դռների օրերի և մրցույթների կազմակերպում |
Մարզական նախասիրություններ և կարողություններ ունեցող երեխաների բացահայտում և ներգրավում մարզադպրոցների խմբերում, (տարեկան միջոցառումների թիվը) |
0 |
200 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Մարզադպրոց, Մարզական հասարակական կազմակերպու-թյուններ, Ակումբներ |
Գործողություն 7 |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կամավոր աշխատանքի խրախուսում |
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ընդգրկված կամավորների թվաքանակ |
0 |
1000 |
2026 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 8 |
Մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչում բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով |
Մարզաձևերի մասսայականացում՝ անվանի մարզիկների անուններով բրենդավորման միջոցով (ընթացիկ) |
0 |
5 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն , Տեղական ինքնակառավարման մարմիններ, Մարզպետարաններ, Մարզական հասարակական կազմակերպություններ (համաձայնեցմամբ), Համայնքա-պետարաններ |
Ռազմավարական ուղղություններ 2. Հայաստանի Հանրապետությունը դարձնել սպորտային բարձր նվաճումների երկիր Թիրախ (2030 թ.) – Ունենալ օլիմպիական խաղերի առնվազն 3 չեմպիոն, աշխարհի առնվազն 8 չեմպիոն և Եվրոպայի առնվազն 15 չեմպիոն: | ||||||
Մասնավոր նպատակ 2.1 |
Յուրաքանչյուր մարզում ունենալ բարձր նվաճումների սպորտի խթանման համար անհրաժեշտ սպորտային ենթակառուցվածքային համակարգ: Թիրախ (2030 թ.) – Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդիական մարզագույքային պայմաններ ունեցող և միջազգային չափանիշներին համապատասխան` մասնագիտացված մարզումների կազմակերպման ենթակառուցվածքների առկայություն՝ յուրաքանչյուր մարզում առնվազն 1 պետական համալիր մարզադպրոցի առկայության բաղադրիչով։ | |||||
Գործողություն 1 |
Չափանիշներին չհամապատասխանող մարզադպրոցների վերակառուցում (կառուցում) և վերազինում |
վերակառուցված (կառուցված) և վերազինված մարզադպրոցների քանակը |
61 |
174 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 2 |
Յուրաքանչյուր մարզում մեկական պետական համալիր մարզադպրոցի հիմնում՝ մարզադպրոցների տիպային կանոնադրության վերանայմամբ, որը կամրագրի մարզման գործընթացի շարունակականությունը |
Առկա է յուրաքանչյուր մարզում մեկ պետական համալիր մարզադպրոց |
1 |
10 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 3 |
Միջազգային ստանդարտներին համապատասխան մարզաբազաների ստեղծման ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում՝ պետություն- մասնավոր հատված համագործակցությամբ |
Մարզային համալիր մարզադպրոցներն ապահովել հենակետային մարզաձևերի միջազգային ստանդարտներին համապատասխան մարզակառույցներով |
0 |
6 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Տեղական ինքնակառավարման մարմիններ |
Գործողություն 4 |
Մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին մարզագույքով ապահովում |
Մարզումների համար անհրաժեշտ ժամանակակից մարզագույքով ապահովված մարզակառույցներ (տարեկան թիվը) |
0 |
50 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 5 |
մարզադպրոցների ուսումնական ծրագրերի մշակում |
մարզադպրոցների մշակված ծրագրեր |
0 |
1 |
2025 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Մասնավոր նպատակ 2.2 |
Ձևավորել սպորտային ժամանակակից բժշկագիտամեթոդական և բժշկավերականգնողական համակարգ: Թիրախ (2030 թ.) – Ստեղծել սպորտային ժամանակակից բժշկագիտամեթոդական և բժշկավերականգնողական համակարգ: | |||||
Գործողություն 1 |
Սպորտային բժշկագիտամեթոդական և բժշկավերա-կանգնողական կենտրոնի հիմնում |
ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ախտորոշումը և ֆիզիկական մարզման պատրաստության գնահատումը |
ոչ |
այո |
2026 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Առողջապահության նախարարություն |
Գործողություն 2 |
Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտային բժշկության բնագավառում կադրերի պատրաստման և վերապատրաստման արդյունավետ համակարգի ստեղծում |
Համակարգն առկա է // սպորտային բժշկության բնագավառում պատրաստված կադրերի թվաքանակը/// Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտային բժշկության բնագավառում վերապատրաստված կադրերի տարեկան թվաքանակը |
0 |
3 |
2026 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Առողջապահության նախարարություն |
Գործողություն 3 |
Սպորտային բժշկության մասնագետների որակավորման ոլորտային շրջանակի հաստատում և կրթական ծրագրերի վերանայում |
Մշակված և վերանայված կրթական չափորոշիչների թիվը |
0 |
1 |
2026 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Առողջապահության նախարարություն |
Գործողություն 4 |
Միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային բժշկության մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի մշակում |
Միջազգային չափանիշներին համապատասխան պատրաստված մասնագետների թվաքանակը// Միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստված մասնագետների թվաքանակը |
0 |
1 |
2026 թ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Առողջապահության նախարարություն |
Գործողություն 5 |
Դոպինգի կիրառման դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործում |
Հաստատված օրենսդրական կարգավորում |
0 |
1 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Առողջապահության նախարարություն |
Գործողություն 6 |
Սպորտային բժշկության ոլորտում բժիշկների պատրաստման և վերապատրաստման համակարգի կատարելագործում` սպորտում դոպինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ստեղծում |
Սպորտում դոպինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների առկայություն |
0 |
1 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Առողջապահության նախարարություն |
Մասնավոր նպատակ 2.3 |
Բնագավառի լիազոր մարմնի, մարզական կազմակերպությունների (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ, այլ մարզական հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերություններ) իրավահարաբերությունների արդյունավետության բարձրացում: | |||||
Գործողություն 1 |
Պետություն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, մարզական ֆեդերացիաներ, մարզական կազմակերպություններ հարաբերությունների և գործառույթների հստակեցում |
Հարաբերություններն ու գործառույթները հստակեցված են համապատասխան իրավական ակտերով |
0 |
1 |
2025 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 2 |
Սպորտի մեջ մասնավոր ոլորտի ներգրավվածության բարձրացում՝ ենթակառուցվածքների ձևավորման, մարզական կառույցների ցանցի կառավարումը մասնավորին պատվիրակման միջոցով |
Հովանավորչական գործունեություն, մարզական ակումբների ստեղծում, մարզակառույցների և մարզաառողջարարական կենտրոնների կառուցում, |
0 |
2 |
2026 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Գործընկեր կազմակերպություններ (համաձայնեցմամբ) |
Գործողություն 3 |
ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել առանձին մարզաձևերի զարգացման ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ-ում Ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ և ձմեռային մարզաձևերի զարգացման ազգային ծրագրերը |
Կառավարության որոշման նախագիծ |
0 |
4 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 4 |
Դպրոցական և ուսանողական սպորտի զարգացման համար պայմանների ստեղծում, այդ թվում՝ ուսանողական ակումբների ստեղծում |
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ընդգրկված դպրոցականների թվաքանակը // ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ընդգրկված ուսանողների թվաքանակը |
40000 |
42000 |
2026 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 5 |
Մարզումների յուրաքանչյուր փուլում մարզիկներին բացահայտելու, ընտրելու և ուղղորդելու արդյունավետ համակարգի ստեղծում |
Նոր համակարգի կիրառմամբ բացահայտված մարզիկների թվաքանակը |
0 |
1 |
2026 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 6 |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տվյալների բազայի կառավարման համակարգի ստեղծում՝ տվյալների հավաքագրման և կառավարման գործընթացի թվայնացում և դրա միջոցով վարչական ռեգիստրի վարում |
Տվյալների թվային կառավարման համակարգն առկա է |
0 |
1 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Մասնավոր նպատակ 2.4 |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կարողությունների զարգացում ու մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ստեղծում | |||||
Գործողություն 1 |
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարման ոլորտում մարդկային կարողությունների զարգացման համակարգի ներդնում |
Համակարգն առկա է (ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կառավարման համակարգն ամբողջական գործարկված է) |
0 |
1 |
2026 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 3 |
Սպորտային գիտության զարգացման պայմանների ապահովում |
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացված կրթագիտական և հետազոտական ծրագրերի թիվը |
0 |
1 |
2026 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 4 |
Հենակետային մարզաձևերի մրցավարների որակավորման աստիճանական կարգի մշակում և ներդնում |
Համակարգն առկա է |
0 |
1 |
2030 թ. |
ՀԱՕԿ, մարզական հասարակական կազմակերպություններ |
Գործողություն 5 |
Հենակետային մարզաձևերի մրցավարների գործուղում միջազգային վերապատրաստման դասընթացների |
Ունենալ վերապատրաստված միջազգային կարգի մրցավար (տարեկան թվաքանակը) |
0 |
30 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀԱՕԿ, Մարզական հասարակական կազմակերպություններ, |
Գործողություն 6 |
Հենակետային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների ակտիվ մասնակցության ապահովում միջազգային ֆեդերացիաների կողմից կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին |
Միջազգային մարզական կազմակերպու-թյուններում տարեկան մեկ մասնակցություն |
0 |
60 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀԱՕԿ, Մարզական հասարակական կազմակերպություններ (համաձայնեցմամբ) |
Գործողություն 7 |
ՀՀ-ում գործող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման դասընթացների և ատեստավորման գործընթացի կազմակերպում՝ դրա արդյունքներով հավելավճարների տրամադրմամբ |
Ունենալ վերապատրաստված մարզիչ-մանկավարժներ (տարեկան մասնակիցների թիվը) |
176 |
1408 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Ունենալ ատեստավորված և դրա արդյունքներով հավելավճարներ ստացող մարզիչ-մանկավարժներ (տարեկան մասնակիցների թիվը) |
6 |
1171 |
2030 թ. | |||
Գործողություն 8 |
Միջազգային ստանդարտներին համապատասխան՝ մարզիչների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում |
Ունենալ վերապատրաստված միջազգային կարգի մարզիչներ |
0 |
2 |
2030 թ. |
ՀԱՕԿ, մարզական հասարակական կազմակերպություններ (համաձայնեցմամբ) |
Գործողություն 9 |
Բարձրագույն նվաճումներ ունեցող մարզիկների, մարզիչների, բնագավառի բազմավաստակ աշխատակիցների խրախուսում |
Ունենալ մարզական հանրության հեղինակության բարձրացում (մասնակիցների թիվը) |
250 |
1750 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Մասնավոր նպատակ 2.5 |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի միջազգայնացում | |||||
Գործողություն 1 |
ֆիզիկական կուլտուրայի և մարզական միջոցառումների անցկացման ընթացքում անվտանգության ժամանակակից համակարգերի ու մեխանիզմների ստեղծում, այդ թվում՝ սպորտում բռնության դեմ պայքարի գործիքակազմի ներդրում |
Համակարգն առկա է |
0 |
1 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 2 |
Մարզական միջոցառումների անցկացման անվտանգության և սպասարկման իրավակարգա-վորումների մշակում և ներդնում, այդ թվում՝ միջազգային համապատասխան կոնվենցիաների վավերացման միջոցով |
Իրավակարգա-վորումների առկայություն |
0 |
1 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 3 |
Մարզադաշտերի լիցենզավորման ընթացակարգերի և հավաստագրման չափանիշների սահմանում՝ անվտանգությունը երաշխավորող պայմանների ապահովում |
Նոր չափանիշներին համապատասխան լիցենզավորված և հավաստագրված մարզադաշտերի թիվը |
0 |
1 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 4 |
Մարզական մրցումների մեքենայությունների հնարավոր կամ փաստացի դեպքերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման մեխանիզմների ստեղծում, այդ թվում՝ տեղեկատվական հարթակի ստեղծում և օրենսդրական դաշտի կատարելագործում |
Մարզական մրցումների մեքենայությունների փաստացի արձանագրված դեպքերի թիվը Մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի հետ կապված տեղեկատվական հանգույցի առկայություն Օրենսդրական հաստատված փաթեթ |
0 |
1 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 5 |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կառույցների հետ փոխհամագործա-կցության զարգացում |
Միջազգային հարթակներում գրանցված՝ Հայաստանի ներկայացուցիչների թվաքանակը |
0 |
1 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գործողություն 6 |
ՀՀ 3 ֆուտբոլային մարզադաշտերի կառուցում, այդ թվում՝ 1-ը ազգային |
ՀՀ միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտերի առկայություն |
0 |
3 |
2030 թ. |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |