Գլխավոր տեղեկություն
Համար
N 53
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 29.11.2021
Ընդունող մարմին
Նորաշեն համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.10.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 53

 

ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08.10.2021Թ. ԹԻՎ 07 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջով.

 

ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է

 

ՀԱՍՏԱՏԵԼ 08.10.2021թ. թիվ 07 հերթական նիստի օրակարգը.

 

1. Նորաշեն համայնքի 2021 թվականի վարչական և ֆոնդային բյուջեի ծախսային մասում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին։

2. Նորաշեն համայնքի եկեղեցու պահպանման հետ կապված բնակիչների կողմից ներկայացված դիմումի քննարկման մասին։

3. Նորաշեն համայնքի բուժամբուլատորիայի տնօրենի դիմումի քննարկումը կապված ԷՍԳ-ի սարքի և սառնարանի ձեռքբերման մասին։

4. Նորաշեն համայնքի բնակիչ Վրեժ Վարդանյանի դիմումի քննարկումը կապված ջրատար առվի մասին։

5. Նորաշեն համայնքի 2021 թվականի բյուջեով հաստատված նվազագույն դրույքաչափերի վերանայման և դրույքաչափի նվազագույն շեմը հաստատելու մասին «ԱՐԵՎԻԿ» մանկապարտեզի և Վ. Մինասյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենների գրությունների քննարկման մասին։

6. Նորաշեն համայնքի արդեն անվանակոչված փողոցների անունների դիմաց անվանի մարդկանց անվան սկզբնատառերը ավելացնելու մասին։

7. 2021 թվականի տարեվերջյան չօգտագործված ծախսային ծրագրերի գումարները նպատակաուղղելու համայնքի ջրատար առուների կառուցմանը (Համաշխարհային բանկի կողմից սուբվենցիոն ծրագրով իրականացվող ջրատար առուների կառուցման շարունակությունը):

8. Ավագանու 19.07.2021 թվականի թիվ 52 (նորատունկի արտոնություններից օգտվելու մասին) որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

9. Սպորտ.հրապարակի կառուցման մասին։

 

Կողմ -6

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՈՌ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ԵՓՐԵՄՅԱՆ ԼԻՊԱՐԻՏ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀՐԱՉՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ`

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2021 թվական: