ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀO-80 oրենքի 5-րդ հոդվածը «վարկային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «uույն oրենքի 14 հոդվածին համապատաuխան» բառերը:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով՝
«Հոդված 13.2. | Վարկային բյուրոյին բանկային գաղտնիքի տրամադրումը |
1. Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վարկային բյուրոյին չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 17 Երևան ՀՕ-187-Ն |