Գլխավոր տեղեկություն
Համար
N 2244-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2244-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1, 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, ձեռք բերել «ԱԿՕՌ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 48 հասցեում գտնվող՝ 4277.6 քառակուսի մետր մակերեսով շենքը՝ նշված հասցեում գտնվող՝ 0.2716 հեկտար մակերեսով հողամասով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 20112012-01-1996, տրված` 2012 թվականի նոյեմբերի 20-ին):

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին մեկ անձից գնման ընթացակարգով ընկերությունից ձեռք բերել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 48 հասցեում գտնվող՝ 4277.6 քառակուսի մետր մակերեսով շենքը՝ 0.2716 հեկտար մակերես ունեցող հողամասով (այսուհետ՝ անշարժ գույք):

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին`

1) անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով ապահովել ընկերության հետ առուվաճառքի պայմանագրի կնքումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.

2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո ապահովել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

5. Սույն որոշմամբ նախատեսված առուվաճառքի պայմանագրում նախատեսել դրույթ, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

21.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2244-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2244-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2244-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2244-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2244-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2244-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2244-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2244-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2023 թվական: