Basic information
Number
N 2110-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.12.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.12.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.12.2022
Effective date
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2110-Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Նորիս Գագիկի Սերոբյանին (ծնվ.՝ 15.04.2003 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Գրիբոյեդովի 44, բն. 18, Կալիֆոռնիայի համալսարան, Սան Դիեգո), Արմեն Հրանտի Մարտիրոսյանին (ծնվ.՝ 24.07.2002 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Չարենցի փ., տուն 155, Կոլումբիայի համալսարան), Արման Վահագնի Տիգրանյանին (ծնվ.՝ 10.11.1998 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Այգեստան 3 փ., տուն 2, Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը, N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը, N 3 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ