ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2019 թ. N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի, 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ է.
1.Հաստատել Աշտարակ համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեն՝
/հազ. դրամ/ |
Վարչական բյուջե |
Ֆոնդային բյուջե |
Ընդամենը |
Եկամտային մաս | 584380.8 | 0 | 584380.8 |
Ծախսային մաս |
584380.8 |
22500.0 |
606880.8 |
Դեֆիցիտ |
0 |
-22500.0 |
-22500.0 |
Պահուստային ֆոնդ |
30000.0 |
0 |
30000,0 |
2. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը՝ համաձայն հատված 1-ի։
3. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
4. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի։
5. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հատված 4-ի։
6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
7. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի։
8, Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև։
1) սահմանել. որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ |
(հավելվածը խմբ. 23.03.20 N 15-Ն)