ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2019 թ. N 34-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով
Ծաղկաբեր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Ծաղկաբեր համայնքի 2020 թվականի բյուջեն համաձայն կից թիվ 1-ից 6 հատվածների։
2. Սույն որոշումն օրենքով սահմանված՝ կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
Համայնքի ղեկավար |
Հ. Հովհաննիսյան |
Ծաղկաբեր գյուղական համայնքի ավագանու |
(հավելվածը փոփ., խմբ. 22.01.20 N 2-Ն, 01.02.20 N 4-Ն, 21.05.20 N 14-Ն, 19.08.20 N 23-Ն, փոփ. 21.10.20 թիվ 25-Ն)