ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«11» հոկտեմբերի 2021 թ. ԹԻՎ 29
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունն.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 25-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ավագանու անդամներ՝ |
Կողմ |
դեմ |
ձեռնպահ |
1. Վ. Թովմասյան 2. Վ. Մանուկյան 3. Դ. Դարբինյան 4. Հ. Դարբինյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
նՈՐ աՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔ |
Ա. Ավետիսյան |
Հավելված ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ավագանու 2021 թ. հոկտեմբերի «11»-ի N 29-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Բյուջեի /տող 1381/ 26 բաժնի 12 խմբի 00 ենթախումբը ավելացնել 5.601.300 /հինգ միլիոն վեց հարյուր մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով։
2. Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բյուջեի 09 բաժնի 01 խմբի 01 դասի 5113 հոդվածն ավելացնել 5.601.300 /հինգ միլիոն վեց հարյուր մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ։
2) Բյուջեի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 5132 հոդվածն ավելացնել 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։
3. Բյուջեի 04 բաժնի 09 խմբի 01 դասի հողի օտարումից մուտքերն ավելացնել 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|