ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«21» ԱՊՐԻԼԻ 2021 թվական, N 31-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ մասով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 24֊ի «Ալավերդի համայնքի տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 74-Ն որոշման հավելվածի մեջ կատարել լրացում՝ հավելվածը լրացնել 2.19 կետով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 01-ից։
Համայնքի ավագանու անդամներ՝
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. |
Արտուշ Աբելյան | |||
2. |
Արթուր Դավթյան | |||
3. |
Կամո Երիցյան | |||
4. |
Արմեն Կարապետյան | |||
5. |
Լաուրա Մելիքսեթյան | |||
6. |
Ալիկ Նասիբյան | |||
7. |
Սվետլանա Պետրոսյան | |||
8. |
Վալերի Վարոսյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|