ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
11 դեկտեմբեր 2023 թվականի |
թիվ 65-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 13-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշման՝
1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 65-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 22-Ն որոշման |
Բաժին 1. Բնակչության միջոցների հաշվին բնակելի շենքերի գործարկումը
Անվանումը |
Տողի համարը |
Չափման միավորը |
Գործարկվել են ընդամենը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը |
110 |
քառակուսի մետր |
|
Բնակելի շենքերի քանակը |
111 |
միավոր |
|
Բնակարանների քանակը |
112 |
միավոր |
|
Գործարկված բնակելի շենքերի արժեքը |
113 |
հազար դրամ |
|
Բնակելի շենքերի նորոգում |
114 |
հազար դրամ |
Ղեկավար՝ |
__________________ |
__________________ | |
__________________ |
|
__________________ | |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (լիազորված անձ)՝ |
__________________ |
__________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
«_ _ »______ ____20___թ . »: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 65-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 22-Ն որոշման |
ՀՐԱՀԱՆԳ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, իսկ Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների՝ քաղաքապետարանը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
5. Հաշվետվությունը լրացնելու հիմք են հանդիսանում համայնքներում և Երևանի վարչական շրջաններում կառուցված յուրաքանչյուր բնակելի շենքի համար` ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված շինարարական շահագործման փաստագրման ակտի տվյալների հիման վրա:
6. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների հաշվին կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերը, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունները և վերնաշենքերը:
7. «110»-«113» ծածկագրերով տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները: Հաշվարկի ենթակա չեն բնակության համար հարմարեցված ժամանակավոր շինությունները:
8. «110» ծածկագրով տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:
9. «111» ծածկագրով տողում լրացնում է գործարկված բնակելի շենքերի քանակը:
10. «112» ծածկագրով տողում լրացվում է գործարկված շենքերում բնակարանների քանակը:
11. «113» ծածկագրով տողում լրացվում է գործարկված բնակելի շենքերի շինարարության արժեքը:
12. «114» ծածկագրով տողում լրացվում է բնակելի շենքերի նորոգման (հիմնորոգման և ընթացիկ նորոգման) արժեքը:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|