Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2023
Ընդունող մարմին
Բյուրեղավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի N 79-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

1.Սահմանել Բյուրեղավան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների 2024 թվականի հետևյալ տեսակները, դրույքաչափերն ու արտոնությունները`

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում՝ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20000 (քսան հազար) դրամ.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 60000 (վաթսուն հազար) դրամ.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ.

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 2000 (երկու հազար դրամ).

7) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց՝ փոխհատուցման գումարի չափով` մեկ քառակուսի մետրի համար՝ 10 (տասը) դրամ.

8) համայնքի Ջրաբեր բնակավայրի տարածքում համայնքի կողմից մատուցված ջրամատակարարման ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ մեկ խորանարդ մետր խմելու ջրի համար՝ 130 (մեկ հարյուր երեսուն) դրամ.

9) Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ՝ համաձայն հավելված N 1-ի.

10) «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ` համաձայն հավելված N 2-ի.

11) «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայությունից (շախմատի ուսուցում) օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ՝ մեկ սովորողի համար՝ 2000 (երկու հազար) դրամ.

12) Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1000 (հազար) դրամ.

13) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար՝ յուրաքանչյուր կանխարգելիչ միջոցառման համար՝ 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ.

14) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ․

15) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից ծառայություններ տրամադրելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ․

16) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 300 (երեք հարյուր) դրամ.

բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ.

գ. մեկ շաբաթվա համար` 3500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ.

դ. մեկ ամսվա համար` 15000 (տասնհինգ հազար) դրամ.

ե. մեկ տարվա համար` 70000 (յոթանասուն հազար) դրամ:

Մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

2․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2024 թվականի հետևյալ դրույքաչափերը՝

1) համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար՝ 61000 (վաթսունմեկ հազար) դրամ.

2) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման համար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար.

3) համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայությունների համար՝ յուրաքանչյուր հուղարկավորության համար՝ 10000 (տասը հազար) դրամ.

4) Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջրի մատակարարման համար՝ ոռոգվող հողամասի մեկ քառակուսի մետրի համար՝ 20 (քսան) դրամ․

5) համայնքային սեփականություն հանդիսացող Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի տարածքը վարձակալության տրամադրելու համար՝

ա. դահլիճի տարածքը տրամադրելու համար՝ 1 ժամվա համար 15000 (տասնհինգ հազար) դրամ․

բ. սենյակները տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 30000 (երեսուն հազար) դրամ․

6) համայնքային սեփականություն հանդիսացող Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի վարչական շենքերի ազատ տարածքները (սենյակները) վարձակալության տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 20000 (քսան հազար) դրամ։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ - 8

 

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ
ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

 

 

Դեմ - 0

 

 

Ձեռնպահ - 0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

 

 

Հավելված N 1

Բյուրեղավան համայնքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 12 -ի N 79-Ն

որոշման

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ «ԱՐԵՎ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց 2024 թվականի փոխհատուցման գումարի չափը սահմանել ամսական 8000 (ութ հազար) դրամ։

2. Ոչ բյուրեղավանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում, բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների) երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափը սահմանել կրկնակի։

Ոչ բյուրեղավանաբնակները չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գումարի չափի նվազեցման արտոնությունից։

3. Մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար,

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) հաշմանդամ երեխաների համար:

4.Մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,

2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաների համար:

5. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցված՝ մանկապարտեզի ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 %-ի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

 

 

Հավելված N 2

Բյուրեղավան համայնքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 12 -ի N 79-Ն

որոշման

 

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

N

Բաժիններ

Փոխհատուցման գումարի չափը ամսական (դրամ)

1.

Դաշնամուր

4 000 ( չորս հազար )

2.

Լարային նվագարաններ

4 000 ( չորս հազար )

3.

Երգեցողություն

4 000 ( չորս հազար )

4.

Փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ

4 000 ( չորս հազար )

5.

Կերպարվեստ

4 000 ( չորս հազար )

6.

Պարարվեստ

4 000 ( չորս հազար )

1. Ոչ բյուրեղավանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում, բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների) երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափը սահմանել կրկնակի։

Ոչ բյուրեղավանաբնակները չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գումարի չափի նվազեցման արտոնությունից։

2. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար,

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) հաշմանդամ երեխաների համար:

3. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,

2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաների համար,

4) կազմակերպություն հաճախող միևնույն ընտանիքի երեք երեխաների համար:

4. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցված՝ արվեստի դպրոցի ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100%-ի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական: