ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«27» դեկտեմբերի 2022 թվականի N 105-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի «Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 4-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն 1-2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԿՈՂՄ (19) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
| ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ | ||
| ՀԱՄԼԵՏ ՄԱԶՄԱՆՅԱՆ | ||
| ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ | ||
| ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ | ||
| ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ | ||
| ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆ | ||
| ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ | ||
| ՎԱՐԱԶԴԱՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ | ||
| ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ | ||
| ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ | ||
| ՆՈՒՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ | ||
| ԶԱԼԻԿՈ ՀԱՄԲԱՐՅԱՆ | ||
| ԿԱՐԻՆԵ ԴԻԼԱՔՅԱՆ | ||
| ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ | ||
| ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ | ||
| ԳՈՒՐԳԵՆ ՓԻԼՈՅԱՆ | ||
| ԱՐԿԱԴԻ ԱՍԱՏՐՅԱՆ | ||
| ՄԱՆՈՒՇ ԱԹՅԱՆ | ||
| ՍԱՍՈՒՆ ԱՍԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
|
2022 թ. դեկտեմբերի 27 ք. Սպիտակ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: