Գլխավոր տեղեկություն
Համար
N 878-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 878-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 2,394,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի տեղադրում Հայաստանի Հանրապետության Դիլիջան համայնքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Մագնոն Ա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05554853) 2023 թվականի նոյեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,394,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված ծրագիրն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

08.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 878-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Տավուշի մարզի «Դիլիջան համայնքի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների սոցիալական պայմանները բարելավելու նպատակով նախատեսվում է մանկական խաղահրապարակի տեղադրում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղ. Երևան, Վիկտոր Համբարձումյան 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Դիլիջան բնակավայր,

բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

2,394,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

21.12.2023 թվական - 01. 03․2024 թվական

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1-ին փուլ - 21․12․2023 թվականից մինչև 31․12․2023 թվականը խաղասարքերի պատվիրում և պատրաստում՝ 1,394,000 դրամի չափով

2-րդ փուլ - 01.01.2024 թվականից մինչև 01.03.2024 թվականը խաղասարքերի մատակարարում և տեղադրում՝ 1,000,000 դրամի չափով

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Խաղահրապարակների սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,394,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և

գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

08.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան