Գլխավոր տեղեկություն
Համար
N 2142-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2142-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1957-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկ- տեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետում «վերջին սահմանահատման» բառերը փոխարինել «2023 թվականի նոյեմբերի 1-ից և վերջին սահմանահատումների» բառերով.

2) որոշման 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 2 հավելվածի՝

ա. 5-րդ կետի 8-րդ ենթակետը և 7-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ» բառերը,

գ. 9-րդ կետից հանել «ինքնաշխատ» բառը,

դ. 10-րդ կետից հանել «, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի աբոնենտի համարը,» բառերը,

ե. 12-րդ կետի 1-ին ենթակետից հանել «՝ նշելով նաև մոր կամ հոր տվյալները» բառերը,

զ. 12-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «՝ նշելով նաև խնամակալի (հոգաբարձուի) տվյալները» բառերը,

է. 17-րդ կետում «Սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված» բառերը փոխարինել «Դիմումը հաշվառելու» բառերով,

ը․ 20-րդ կետի 3-րդ ենթակետը «մասով» բառից առաջ լրացնել «ժամանակավոր կացարանում բնակվելու» բառերով,

թ․ 21-րդ կետը «համար,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 21.1-ին կետով սահմանված դեպքերի,» բառերով,

ժ․ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին կետով.

«21.1. Եթե դիմումը մերժվել է՝

1) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով և 2023 թվականի ընթացքում ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է սկսած 2023 թվականի հոկտեմբեր ամսվանից.

2) Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նաև նախորդ ամսվա համար՝ Հայաստանի Հանրապետությունից 10 օրից պակաս բացակայելու դեպքում։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1957-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետը «1-ից» բառից հետո լրացնել «և վերջին» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի՝

ա. 9-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «դեպքերի» բառով.

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10. Եթե 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված դիմումը մերժվել է՝

1) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով և դեկտեմբեր ամսին ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նաև նոյեմբեր ամսվա համար.

2) Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով և դեկտեմբեր ամսին ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նաև նոյեմբեր ամսվա համար՝ Հայաստանի Հանրապետությունից 10 օրից պակաս բացակայելու դեպքում։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

08.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ