Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 09-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.01/82(1440) Հոդ.218
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.10.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 09-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Ա (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 11.12.23 թիվ 55-Ն)

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը լրաց. 11.12.23 թիվ 55-Ն)

2. Հաստատել «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը լրաց., փոփ. 11.12.23 թիվ 55-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի ««Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (ամսական), «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 30-Ն, 31-Ն և 32-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018 թվականի
հոկտեմբերի 19-ի թիվ 09-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23131

 

Բաժին 1. Աշխատողների տարեկան թվաքանակը, վարձատրությունը և աշխատած ժամերը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Հաշվետու տարում աշխատողների

միջին թվաքանակը (առանց քաղաքացիա-իրավական պայմանագրով աշխատանք կատարողների), մարդ

փաստացի աշխատած
ժամերի քանակը (ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը),
ժամ

աշխատավարձ և դրան հավասարեցված
այլ վճարումները,
հազ. դրամ

Ա

Բ

1

2

3

Աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողներ, որից՝

110

     

աշակերտ, փորձնակ (ստաժոր), ուսնակ,

պրակտիկանտ (ինտերն)

110.1

     

Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողներ (ներառյալ՝ այլ կազմակերպություններից համատեղությամբ աշխատողներ), որից՝

120

     

աշակերտ, փորձնակ (ստաժոր), ուսնակ,

պրակտիկանտ (ինտերն)

120.1

     

Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողներ՝ վերածած նորմալ տևողությանը համարժեք միավորի (ՆՏՀՄ)

130

 

x

x

Բաժին 2. Աշխատողի վրա գործատուի կատարած տարեկան ծախսերը՝ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (լրացվում է սույն հաշվետվության 110 և 120 ծածկագրերով տողերի աշխատողների համար)

 

հազար դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Տարեկան ծախսեր

 Ա

Բ

1

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ տող (210.1+ 210.2+ 210.3 + 210.4), (տող 110 սյուն 3 + տող 120 սյուն 3), այդ թվում՝

210

 

Վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար,

այդ թվում՝

210.1

 

վարձատրություն ըստ հիմնական և պաշտոնային դրույքաչափերի,

գործավարձի կամ ստացված հասույթից` տոկոսով, շահույթից`

բաժնեմասով հաշվարկած աշխատավարձ

210.1.1

 

բնամթերային (ոչ դրամական) վճարման ձևով աշխատողներին

տրվող

գույքի (բացառությամբ` դրամական միջոցների), աշխատանքի,

ծառայության, մտավոր սեփականության արդյունքի արժեք

210.1.2

 

լրացուցիչ վարձատրություն՝ հավելավճարներ, լրավճարներ,

հավելումներ, կանոնավոր տրվող պարգևատրումներ

210.1.3

 

Վարձատրություն փաստացի աշխատած ժամանակահատվածի մեջ

չներառվող ժամանակահատվածի համար (չներառե'լ գործատուի

միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր անաշխատունակության

գումարները՝ սահմանված ՀՀ օրենսդրությամբ), որից՝

210.2

 

վճարումներ ամենամյա և նպատակային արձակուրդների (բացի

չօգտագործած արձակուրդի համար վճարվող հատուցման

(փոխհատուցման))

210.2.1

 

Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ (ներառյալ`

չօգտագործած արձակուրդի համար վճարվող հատուցումը

(փոխհատուցումը))

210.3

 

Սննդի, կացարանի, վառելիքի և համանման այլ վճարներ՝

աշխատողին կանոնավոր տրամադրվող

210.4

 

Բաժին 2.1 Աշխատողի վրա գործատուի կատարած այլ ծախսեր (լրացվում է սույն հաշվետվության 110 և 120 ծածկագրերով տողերի աշխատողների համար)

 

հազար դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Տարեկան ծախսեր

 Ա

Բ

1

Ծախսեր` ուղղված աշխատողների կացարանով ապահովմանը, որից՝

220

 

կացարանի շինարարության կամ ձեռքբերման նպատակով աշխատողին

տրամադրված փոխառնական դրամական միջոցների մարման կարգով

վճարված գումարներ

220.1

 

Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալական պաշտպանությանը (տող 230.1 + 230.2 + 230.3 + 230.4 + 230.5), այդ թվում՝

230

 

գործատուի միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր

անաշխատունակության գումարներ՝ սահմանված ՀՀ օրենսդրությամբ

230.1

 

արձակման նպաստ, աշխատողի մահվան, դժբախտ պատահարի,

աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված

խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման

հետևանքով պատճառված վնասի համար տրվող հատուցման գումարներ

230.2

 

առողջության ապահովագրական վճարներ` գործատուի միջոցների հաշվին

(չներառե'լ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի

շրջանակում իրականացվող ապահովագրական վճարները)

230.3

 

կենսաթոշակային, կյանքի կամ այլ կամավոր ապահովագրական վճարներ

(կամավոր ապահովագրության պայմանագրերի հիման վրա)` գործատուի

միջոցների հաշվին

230.4

 

սոցիալական բնույթի այլ վճարներ` նյութական օգնություն ընտանեկան

իրադարձության հետ կապված՝ ամուսնություն, երեխայի ծնունդ,

աշխատողի և նրա ընտանիքի անդամի բուժում, վիրահատություն,

դեղորայքի ձեռք բերում, հարազատի մահ և այլն

230.5

 

Ծախսեր` ուղղված աշխատողների մասնագիտական ուսուցմանը՝ պատրաստում վերապատրաստում, որակավորման բարձրացում, վերաորակավորում և ստաժավորում (ներառյալ՝ մասնագիտական ուսուցման նպատակով կատարված գործուղման ծախսեր)

240

 

Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալ - մշակութային սպասարկմանը (չներառե'լ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող վճարները)

250

 

Աշխատողի վրա կատարված այլ ծախսեր՝ չներառված այլ խմբերում (հատուկ համազգեստի և կոշիկի արժեք, երթևեկության, ուղերթի արժեք, գործուղման ծախսեր՝ բացի մասնագիտական ուսուցման նպատակով կատարված գործուղման ծախսերի, և այլն), որից՝

260

 

սոցիալական վճարներ (պարտադիր կուտակային կենսաթոշակային)՝

փոխանցված գործատուի միջոցների հաշվին՝ մինչև 3 տարեկան երեխայի

խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողների համար

(ամսական 3 000 դրամ)՝ սահմանված ՀՀ օրենսդրությամբ

260.1

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (տող 210 + 220 + 230 + 240 + 250 + 260)

270

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)՝


__________________

 


__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

«____»____ 20__թ.

 ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

1. Աշխատողների թվաքանակում ներառվում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրի համաձայն վարձու աշխատողները` անկախ անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետից և աշխատաժամանակի ռեժիմից (տե՛ս ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2018թ. հոկտեմբերի 19-ի թիվ 09-Ն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի` «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի և աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին Ձև թիվ 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի» (այսուհետ` Հրահանգ), 9-11-րդ կետերը) և չեն ներառվում Հրահանգի 12-րդ կետում նշված աշխատողները:

2. Հաշվետվության ձևի Բաժին 1-ը լրացվում է.

1) Սյուն 1 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 2-րդ բաժնի 9-13-րդ և 15-րդ կետերին համապատասխան.

2) Սյուն 1 տող 130-ը լրացնել Հրահանգի 2-րդ բաժնի Հրահանգի 14-րդ կետին համապատասխան:

3) Սյուն 2 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 3-րդ բաժնի 17-19-րդ կետերին համապատասխան:

4) Սյուն 3 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 4-րդ բաժնի 20–29-րդ կետերին համապատասխան:

3. Հաշվետվության ձևի Բաժին 2 -ը լրացվում է.

5) Տող 210-ը լրացնել Հրահանգի 4-րդ բաժնի 25-29-րդ կետերին համապատասխան.

6) Տող 210.1-ը լրացնել Հրահանգի 25-րդ կետին համապատասխան.

7) Տող 210.2-ը լրացնել Հրահանգի 26-րդ կետին համապատասխան.

8) Տող 210.3-ը լրացնել Հրահանգի 27-րդ կետին համապատասխան.

9) Տող 210.4-ը լրացնել Հրահանգի 28-րդ կետին համապատասխան:

4. Հաշվետվության ձևի Բաժին 2.1-ը լրացվում է.

10) Տող 220-260-ը լրացնել Հրահանգի 5-րդ բաժնի 31-36 կետին համապատասխան.

11) Տող 220-ը լրացնել 31-րդ կետին համապատասխան.

12) Տող 230-ը լրացնել 32-րդ կետին համապատասխան.

13) Տող 230.1-ը լրացնել 32-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

14) Տող 230.2-ը լրացնել 32-րդ կետի 2-3-րդ ենթակետերին համապատասխան.

15) Տող 230.3-230.4-ը լրացնել 32-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան.

16) Տող 230.5-ը լրացնել 32-րդ կետի 5-10-րդ ենթակետերին համապատասխան.

17) Տող 240-ը լրացնել 33-րդ կետին համապատասխան.

18) Տող 250-ը լրացնել 34-րդ կետին համապատասխան.

19) Տող 260-ը լրացնել 35-րդ կետին համապատասխան

(հավելվածը խմբ. 11.12.23 թիվ 55-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 09-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Ա (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 11.12.23 թիվ 55-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հաշվետու տարվա միջին տարեկան կտրվածքով հաշվված 10 և ավելի աշխատող ունեցող հիմնարկները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև տնտեսական գործունեության բոլոր տեսակներում միասին՝ 10 և ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները (այսուհետ՝ կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը լրացվում է տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա տվյալների հիման վրա:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 25-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Սույն հաշվետվության իմաստով՝ կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական տեսակը որոշվում է առանձին տնտեսական գործունեության տեսակների գծով ձևավորված ավելացված արժեքներից առավելագույնի մեծությամբ կամ գործունեության այն տեսակը, որտեղ աշխատողների թվաքանակը առավելագույնն է:

7. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Հաշվետվությունը կազմված է երկու բաժիններից.

1) Աշխատողների տարեկան թվաքանակը, վարձատրությունը և աշխատած ժամերը (բաժին 1).

2) Աշխատողների վրա գործատուի կատարած տարեկան ծախսերը (բաժին 2):

 

2. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

9. Աշխատողների թվաքանակում ներառվում են տվյալ կազմակերպությունում աշխատանքային պայմանագրի հիման վրա անորոշ և որոշակի ժամկետով աշխատանք կատարող վարձու աշխատողները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի:

10. Աշխատողների թվաքանակում վարձու աշխատողները ներառվում են անկախ աշխատաժամանակի ռեժիմից՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ և շաբաթական տևողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի)՝ սահմանված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 11-րդ մասով և 139-143-րդ հոդվածներով: Աշխատաժամանակի գումարային հաշվարկի ռեժիմով աշխատողները նույնացվում են աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների հետ:

11. Սույն հրահանգի իմաստով աշխատողների թվաքանակում ներառվում են նաև աշխատողների հետևյալ խմբերը.

1) նպատակային արձակուրդում գտնվող այն աշխատողները, հօգուտ որոնց գործատուն հաշվետու տարում կատարել է որոշակի ծախսեր՝ պարգևատրում տարվա աշխատանքի արդյունքների համար, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող աշխատողներին մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխանցված սոցիալական վճար՝ համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի, սոցիալական պաշտպանությանն ուղղված որևէ ծախս (օրինակ՝ ապահովագրական վճար և այլն): Նպատակային արձակուրդում գտնվող աշխատողներ համարվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված նպատակային արձակուրդում գտնվող աշխատողները.

2) պայմանագրային հիմունքներով որպես աշակերտ, փորձնակ (ստաժոր), ուսնակ, պրակտիկանտ (ինտերն) ձևակերպված աշխատողները, ովքեր ունեն պարտականությունների որոշակի շրջանակ, մասնակցում են ապրանքների արտադրության կամ ծառայությունների տրամադրման գործընթացին և ստանում են աշխատավարձ կամ կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տե՛ս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 201.1-րդ հոդվածը).

3) վաճառքի գծով ներկայացուցիչները, ովքեր համարվում են տվյալ կազմակերպության աշխատող և ի լրումն կոմիսիոն վարձատրության, ստանում են նաև լրացուցիչ վարձատրություն (տե՛ս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 792-րդ հոդվածը).

4) զբաղվածության պետական կամ մասնավոր գործակալությունների և ժամանակավոր վարձու աշխատուժ տրամադրող կազմակերպությունների կողմից աշխատանքի ներգրավվածները, եթե տվյալ կազմակերպությունում աշխատում են պայմանագրային հիմունքներով և աշխատավարձը ստանում են տվյալ կազմակերպությունից.

5) այլ կազմակերպություններից ժամանակավորապես աշխատանքի ներգրավվածները, եթե նրանց աշխատավարձը հիմնական աշխատավայրում չի պահպանվում.

6) կազմակերպության սահմաններից դուրս աշխատողները, այդ թվում՝ հեռահար, եթե նրանք աշխատավարձը ստանում են տվյալ կազմակերպությունից,

7) տվյալ կազմակերպության գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող աշխատողները.

8) տնաշխատները՝ սահմանված (տե՛ս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածը).

9) հանրապետության տարածքում գործող և օտարերկրյա հիմնադիր ունեցող կազմակերպություններում պայմանագրով աշխատող օտարերկրացիները, ովքեր վարձատրվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվողները:

12. Սույն հրահանգի իմաստով աշխատողների թվաքանակի մեջ չեն ներառվում.

1) քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարողները: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվվում է մեկ անգամ:

2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված նպատակային արձակուրդում գտնվող այն աշխատողները, հօգուտ որոնց գործատուն հաշվետու տարում ոչ մի ծախս չի կատարել (տե՛ս սույն հրահանգի 11-րդ կետի 1-ին մասը).

3) զբաղվածության գործակալությունների և ժամանակավոր վարձու աշխատուժ տրամադրող կազմակերպությունների կողմից աշխատանքի ներգրավվածները, եթե աշխատավարձը չեն ստանում են տվյալ կազմակերպությունից.

4) այլ կազմակերպություն աշխատանքի գործուղվածները, եթե տվյալ աշխատավայրում այդ աշխատողների աշխատավարձը չի պահպանվում.

5) տվյալ կազմակերպությունում չաշխատող, բայց դրա գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք.

6) վաճառքի գծով ներկայացուցիչները, ովքեր ստանում են կոմիսիոն վարձատրություն, բայց չեն համարվում կազմակերպության աշխատող.

7) առանց վարձատրության կամավորությամբ աշխատանք կատարողները.

8) այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկվածները:

13. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների ամսական թվաքանակների հանրագումարը բաժանելով 12-ի (տարվա ամիսների թվին)՝ անկախ աշխատաժամանակի ռեժիմից՝ նորմալ կամ ոչ լրիվ (օր/շաբաթ) տևողությամբ և կազմակերպության աշխատած ամիսների թվից: Նույն կերպ հաշվվում է սույն հրահանգի 11-րդ կետի 2-րդ մասում նշված աշակերտների, փորձնակների (ստաժոր), ուսնակների, պրակտիկանտների (ինտերն) թվաքանակը:

1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվարկելիս, հաշվետվության մեջ թվաքանակը լրացվում է ամբողջ թվից հետո տասնորդական նիշով (տե՛ս օրինակ 1-ը և 2-ը):

 

Օրինակ 1. Կազմակերպությունն աշխատել է ողջ տարվա ընթացքում` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

 

Աշխատողներ

Աշխատողների թվաքանակն ըստ հաշվետու տարվա ամիսների, մարդ

Ընդամենը, մարդ

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

I - XII

Միջին տարեկան

ա.

 1.

 2.

 3.

 4.

 5.

 6.

 7.

 8.

 9.

 10.

 11.

 12.

 13.

 14.

Աշխատաժամանակի
նորմալ տևողությամբ

500

496

500

515

530

518

560

570

565

570

580

600

6 504

542.0

որից` աշակերտ,

ուսնակ

0

0

0

0

0

0

0

2

2

2

0

0

6

0.5

Ոչ լրիվ աշխատաժամանակով

18

16

18

32

35

30

30

32

35

28

22

20

316

26.3

որից` աշակերտ,

ուսնակ

0

0

0

0

1

1

1

2

2

1

1

2

11

0.9

 

ա. սյուն 13 տող 1 = սյուն 1-ից 12-ի հանրագումար՝ 6 504 մարդ (աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների տարեկան թվաքանակ): Նույն կարգով հաշվվում են սյուն 13-ի 2 - 4 տողերը:

բ. սյուն 14 տող 1 = 6 504 / 12 (ամիս) = 542.0 մարդ (աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակ): Նույն կարգով հաշվվում են սյուն 14-ի 2 - 4 տողերը:

 

Օրինակ 2. Աշխատանքի սեզոնային բնույթ ունեցող կազմակերպությունը սկսել է աշխատել ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:

 

Աշխատողներ

Աշխատողների թվաքանակն ըստ հաշվետու տարվա ամիսների, մարդ

Ընդամենը, մարդ

     

IV

V

VI

VII

VIII

       

I - XII

Միջին տարեկան

ա.

 1.

 2.

 3.

 4.

 5.

 6.

 7.

 8.

 9.

 10.

 11.

 12.

 13.

 14.

Աշխատաժամանակի
նորմալ տևողությամբ

     

515

530

518

560

570

       

2 693

224.4

որից` փորձնակ

     

0

0

0

0

2

       

2

0.2

Ոչ լրիվ աշխատաժամանակով

     

32

35

30

30

32

       

 159

13.3

որից` փորձնակ

     

0

0

0

0

2

       

2

0.2

 

Հաշվարկի օրինակ. նորմալ տևողությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակը կկազմի 224.4 մարդ [2 693 / 12 կամ (515 + 530 + 518+ 560+ 570) / 12]:

 

14. Ոչ լրիվ աշխատաժամանակով (օր/շաբաթ) աշխատողների թվաքանակը՝ վերածած աշխատաժամանակի նորմալ տևողությանը համարժեք միավորի (այսուհետ՝ ՆՏՀՄ) հաշվարկման համար.

1) հաշվվում է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների փաստացի աշխատած ժամերի տարեկան հանրագումարը՝ ՈԼԱԺՀ-ը (այսուհետ՝ ՈԼԱԺՀ) (տե՛ս օրինակ 3-ի սյուն 13-ը): Փաստացի աշխատած տարեկան ժամերը հաշվարկելիս, առաջարկվում է օգտագործել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվարկի համար ամսական պարբերականությամբ ներկայացված տեղեկատվությունը.

2) ՈԼԱԺՀ-ն բաժանվում է 2 080-ի (8 ժամ x 5 աշխ. օր x 52 շաբաթ), որը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատաժամանակի նորմալ տևողությամբ մեկ աշխատողի տարվա ընթացքում աշխատած ժամերի պայմանական քանակն է.

3) Նույն կերպ հաշվվում է ոչ լրիվ աշխատաժամանակով աշակերտների, ուսնակների, փորձնակների ՆՏՀՄ-ն.

4) Նույն կերպ՝ ՈԼԱԺՀ-ն բաժանվում է 2 080-ի, եթե կազմակերպությունն աշխատել է ոչ լրիվ տարի (տե՛ս օրինակ 2-ը).

5) ՆՏՀՄ-ն հաշվետվության մեջ լրացվում է ամբողջ թվից հետո տասնորդական նիշով.

 

Օրինակ 3. Կազմակերպությունն աշխատել է լրիվ տարի` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

 

Աշխատողներ

Փաստացի աշխատած ժամերն ըստ ամիսների,
մարդ- ժամ

Ընդամենը, մարդ - ժամ
ՈԼԱԺՀ

Ընդամենը, ՆՏՀՄ
(սյ. 13 / 2 080)

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

I - XII

Միջին տարեկան

ա.

 1.

 2.

 3.

 4.

 5.

 6.

 7.

 8.

 9.

 10.

 11.

 12.

 13.

 14.

Ոչ լրիվ աշխատաժամանակով

1 620

 1 512

 1 764

3 136

 3 430

 2 850

2 835

3 024

3 308

2 646

2 079

1 890

 30 094

 14.5

որից` աշակերտ

       

98

 95

 95

 189

 189

 95

 95

 189

 1 044

0.5

ա. սյուն 13 տող 1 = սյուն 1-ից 12-ի հանրագումար՝ 30 094 (ոչ լրիվ օր աշխատողների տարեկան մարդ-ժամ)

բ. սյուն 14 տող 1 = 30 094 / 2 080 (ժամ) = 14,5 (ընդամենը ոչ լրիվ օր աշխատողների ՆՏՀՄ)

գ. սյուն 13 տող 2 = սյուն 5-ից 12-ի հանրագումար՝ 1 044 (ոչ լրիվ օր աշխատող աշակերտների տարեկան մարդ-ժամ)

դ. սյուն 14 տող 2 = 1 044 / 2 080 (ժամ) = 0.5 (ոչ լրիվ օր աշխատող աշակերտների ՆՏՀՄ):

15. Տնաշխատների հաշվարկային թվաքանակը որոշվում է հաշվետու ամսում նրանց փաստացի հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարը բաժանելով հաշվետու ամսում հիմնական գործունեության մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձի վրա:

16. Հաշվետվության առանցքային մեթոդաբանական հիմքը Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքի գնի միջազգային դասակարգումն է, «Աշխատանքի գնի տեղեկատվության սահմանման և փոխանցման մասին» ԵՄ հանձնաժողովի թիվ 1737/2005 կանոնակարգը (այսուհետ՝ ԵՄ կանոնակարգ) և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը: Ըստ այդմ՝

1) ԵՄ կանոնակարգի դրույթների պահանջներից ելնելով՝ կազմակերպության աշխատողների թվաքանակից առանձնացվում են երեք հիմնական կատեգորիաներ.

ա. աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողներ.

բ. ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողներ.

գ. աշակերտ, փորձնակ (ստաժոր), ուսնակ, պրակտիկանտ (ինտերն)՝ ձևակերպված պայմանագրային հիմունքներով.

2) Հաշվետվության լրացման համար մի շարք ցուցանիշներ տարբերակվում են ըստ աշխատողների վերոնշյալ կատեգորիաների:

 

3. ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ

 

17. Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ (տե՛ս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 137-րդ հոդվածը):

18. Աշխատաժամանակը ներառում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածները, իսկ աշխատաժամանակում չեն ներառվում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամանակահատվածները:

19. Հաշվետու տարում փաստացի աշխատած ժամերի ընդհանուր քանակը հաշվետու տարվա ամիսների ժամերի հանրագումարն է: Փաստացի աշխատած տարեկան ժամերը հաշվարկելիս, առաջարկվում է օգտագործել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվարկի համար ամսական պարբերականությամբ ներկայացված տեղեկատվությունը: Հաշվետվության ձևում փաստացի աշխատած ժամերի քանակը լրացվում է՝ տարբերակված ըստ աշխատողների աշխատաժամանակի ռեժիմի՝ աշխատաժամանակի նորմալ և ոչ լրիվ տևողությամբ աշխատողների, որոնցից յուրաքանչյուրն առանձնացվում է աշակերտ, փորձնակ (ստաժոր), ուսնակ, պրակտիկանտ (ինտերն) կատեգորիայի:

 

4. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

20. Սույն հրահանգի իմաստով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները ներառում են կազմակերպության աշխատողների աշխատանքի դիմաց հաշվարկված հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը, պարգևատրումները, հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն (տե՛ս սույն հրահանգի 25-28-րդ կետերը)՝ նախատեսված ՀՀ օրենսդրությամբ և սույն հրահանգի 16-րդ կետում նշված միջազգային ստանդարտով և իրավական նորմերով: Այն ներառում է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները՝

1) դրամական արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրից և փաստացի վճարման ժամկետից).

2) բնամթերային (ոչ դրամական) ձևով.

3) այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատանք կատարողների:

21. Հաշվետվությունը լրացնելիս ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում վճարման համար հաշվարկված գումարները՝ համախառն տեսքով, առանց եկամտային հարկը և այլ պարտադիր վճարները (արհմիութենական անդամավճար, դրոշմանիշային վճար, սոցիալական վճար (պարտադիր կուտակային կենսաթոշակային)) հանելու` համաձայն վճարման փաստաթղթերի, որոնցով վարձու աշխատողների համար իրականացվել է աշխատավարձի հաշվարկ:

22. Հաշվետու տարում ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) արձակուրդների համար հաշվարկած գումարները ցույց են տրվում միայն այն օրերի գումարի չափով, որոնք բաժին են ընկել տվյալ տարվան: Համապատասխանաբար, հաջորդ տարվա մեջ ընկնող օրերի համար գումարը կներառվի հաջորդ տարվա հաշվետվության մեջ:

23. Բնամթերային (ոչ դրամական) ձևով վճարումները հաշվարկվում են համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 241-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի դրույթների:

24. Սույն հրահանգի իմաստով՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մեջ ներառվում են.

1) վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրություն` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ, հավելումներ.

2) վարձատրություն փաստացի աշխատած ժամանակահատվածում չներառվող ժամանակահատվածի համար.

3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ.

4) սննդի, կացարանի, վառելիքի և համանման այլ վճարներ՝ աշխատողին կանոնավոր տրամադրվող:

25. Վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար.

1) աշխատավարձն ըստ հիմնական աշխատավարձերի կամ պաշտոնային դրույքաչափերի.

2) աշխատավարձն ըստ գործարքային վարձաչափերի, կամ հասույթից` տոկոսով, շահույթից` բաժնեմասով հաշվարկած աշխատավարձ.

3) բնամթերային (ոչ դրամական) վճարման ձևով աշխատողներին տրվող գույքի (բացառությամբ` դրամական միջոցների), աշխատանքի, ծառայության, մտավոր սեփականության արդյունքի արժեքը` կիրառելով համապատասխան գներ (հաշվարկը` համաձայն սույն հրահանգի 23-րդ կետի).

4) աշխատանքի ծավալի ավելացման դեպքում աշխատանքի վարձատրությունը,

5) գործուղման մեջ գտնվողների և պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքից բացակայողների վարձատրություն.

6) մասնագիտական վերապատրաստման, որակավորման բարձրացման նպատակով գործուղված աշխատողներին ուսուցանելու ընթացքում տրվող վարձատրություն.

7) թերթերի, ամսագրերի խմբագրությունների և զանգվածային լրատվության այլ միջոցների աշխատողների հոնորարներ.

8) այլ կազմակերպություններից աշխատանքի տեղավորված աշխատողների հիմնական աշխատավարձի կամ պաշտոնային դրույքաչափի միջև եղած տարբերությունը.

9) հիմնական աշխատավարձի կամ պաշտոնային դրույքաչափի տարբերությունը` ժամանակավոր փոխարինման դեպքում.

10) թանկացումների հետ կապված աշխատավարձի ինդեքսավորման գումարներ, հատուցումներ, տույժեր` աշխատավարձի ժամկետանց վճարման յուրաքանչյուր օրվա համար.

11) լրացուցիչ վարձատրություն, կապված աշխատանքի ռեժիմի և աշխատանքային պայմանների հետ.

ա. լրավճարներ` լեռնային և բարձրլեռնային բնակավայրերում աշխատանքի համար.

բ. հավելումներ՝ ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու համար.

գ. հավելումներ՝ արտաժամյա կամ գիշերային աշխատանքների համար.

դ. հավելումներ՝ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար.

ե. հավելավճարներ՝ որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար.

զ. լրավճար՝ հերթափոխային աշխատանք կատարելիս կազմակերպության հավաքման կայանի գտնվելու վայրից մինչև աշխատանքի վայր մեկնել-վերադառնալու վրա ծախսված օրերի (գրաֆիկով նախատեսված) համար.

12) պարգևատրումներ, այլ հավելավճարներ, լրավճարներ (բացի միանվագ տրվող պարգևատրումների).

ա. հավելավճարներ ու լրավճարներ՝ սահմանված պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` մասնագիտական հմտությունների, մասնագիտությունների և պաշտոնների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության, օտար լեզվի իմացության, գիտական աստիճանի, որակավորման կարգի, դասային և հատուկ կոչման, դիվանագիտական աստիճանի, հատուկ պայմաններում պետական ծառայության համար.

բ. քաղաքացիական ծառայողին տրվող հավելավճարներ` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում.

գ. կանոնավոր բնույթ կրող պարգևատրումներ (նաև՝ բնամթերային (ոչ դրամական)), անկախ վճարման աղբյուրից՝ աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ.

դ. հավելավճարներ, լրավճարներ` կազմակերպության աշխատողների մասնագիտական պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքներում ներգրավված աշխատողների համար:

26. Վարձատրություն՝ փաստացի աշխատած ժամանակահատվածում չներառվող ժամանակահատվածի համար.

1) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) արձակուրդների վճարումները (բացի աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը)).

2) աշխատաժամանակի կրճատ տևողությամբ աշխատողների փաստացի չաշխատած ժամերի վարձատրությունը (օրինակ՝ դեռահասներին, ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջը բժշկական հետազոտություն անցնելու ժամանակահատվածի վարձատրությունը.

3) պետական կամ հասարակական պարտականություններ կատարող աշխատողների հիմնական աշխատավայրում պահպանված աշխատավարձը.

4) աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս, աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձի, բացառությամբ պարգևատրման գումարների) և վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը.

5) աշխատողների առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով), աշխատող դոնորների արյուն կամ դրա բաղադրիչները հանձնելու և դրանից հետո հանգստյան օրերի համար տրվող վարձատրությունը` նախատեսված օրենսդրությամբ.

6) պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը.

7) օրինական գործադուլին մասնակցող աշխատողների վճարումը.

8) աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ աշխատաժամանակով (օր/շաբաթ) աշխատողներին փաստացի աշխատած ժամանակահատվածում չներառվող ժամանակահատվածի համար վճարված գումարները.

9) լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարում:

27. Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ.

1) պարգևատրում աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար մեկանգամյա (օրինակ՝ տարվա աշխատանքի արդյունքների համար) վճարվող վարձատրությունը.

2) աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը).

3) ամենամյա արձակուրդի ժամանակ տրվող լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի համար տրվող վճարները.

5) աշխատողներին, որպես խրախուսանք, անվճար տրված բաժնետոմսերի արժեք.

6) միանվագ այլ խրախուսական վճարներ (տոնական և հոբելյանական օրերին աշխատողներին տրված հուշանվերների արժեք և այլն, բացի սոցիալական բնույթի վճարներից):

28. Սննդի, կացարանի, վառելիքի և համանման այլ վճարներ՝ աշխատողին կանոնավոր տրամադրվող.

1) սննդամթերքի արժեք՝ տնտեսության առանձին ոլորտների աշխատողներին անվճար տրամադրված.

2) վճարներ՝ դրամական և ոչ դրամական տեսքով (ճաշարանի, բուֆետի, և սննդի այլ կետերի կտրոններ) աշխատողներին տրվող սննդի համար.

3) տնտեսության առանձին ոլորտների աշխատողներին անվճար տրամադրված կացարանի, կապի, կոմունալ, սոցիալական, անհատական ծառայությունների արժեք կամ անվճար չտրամադրելու դեպքում` դրամական հատուցումներ.

4) աշխատողների կացարանի, բնակվարձի և կապի, կոմունալ, սոցիալական, անհատական ծառայությունների համար կանոնավոր տրվող վճարներ.

5) աշխատողներին անձնական օգտագործման համար անվճար տրված համազգեստի (բացի հատուկ հագուստի, հատուկ պաշտպանիչ հագուստի, մեկուսիչ համազգեստի) արժեք կամ ցածր գնով դրա վաճառքի գումար.

6) աշխատողներին տրամադրվող վառելիքի արժեք:

 

29. Կազմակերպության աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ չեն ներառվում քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների վարձատրության գումարները:

 

5. ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

30. Սույն հրահանգի իմաստով աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերն են՝

1) վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար (տե՛ս սույն հրահանգի 25-րդ կետը).

2) վարձատրություն փաստացի աշխատած ժամանակահատվածում չներառվող ժամանակահատվածի համար (տե՛ս սույն հրահանգի 26-րդ կետը).

3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ (տե՛ս սույն հրահանգի 27-րդ կետը).

4) սննդի, կացարանի, վառելիքի և համանման այլ վճարներ՝ աշխատողին կանոնավոր տրամադրվող (տե՛ս սույն հրահանգի 28-րդ կետը).

5) ծախսեր` ուղղված աշխատողների կացարանի ապահովմանը.

6) ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալական պաշտպանությանը.

7) ծախսեր` ուղղված աշխատողների մասնագիտական ուսուցմանը՝ պատրաստմանը, վերապատրաստմանը, որակավորման բարձրացմանը, վերաորակավորմանը և ստաժավորմանը.

8) ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալ-մշակութային սպասարկմանը.

9) աշխատողի վրա կատարված այլ ծախսեր` չներառված սույն հրահանգի 25-28-րդ և 31-34-րդ կետերում:

31. Ծախսեր` ուղղված աշխատողների կացարանի ապահովմանը.

1) անհատույց տրված սուբսիդիաներ կացարանի ձեռքբերման կամ կացարանի շինարարության համար.

2) կացարանի շուկայական արժեքի և աշխատողի վճարած գումարի տարբերությունը` վճարված գործատուի կողմից.

3) կացարանի շինարարության կամ ձեռքբերման նպատակով աշխատողին տրամադրված փոխառնական դրամական միջոցների մարման կարգով վճարված գումարները.

4) աշխատողին սեփականության իրավունքով տրված կացարանի արժեքը:

32. Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալական պաշտպանությանը.

1) գործատուի միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր անաշխատունակության գումարներ (սահմանված` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով).

2) արձակման նպաստ (սահմանված` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածով).

3) հատուցման գումարներ` աշխատողի մահվան, դժբախտ պատահարի, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության, վնասվածքի կամ առողջության վատթարացման համար, ժամանակավոր անաշխատունակության դեպքում չվճարվող աշխատանքային օրերի համար.

4) ապահովագրական վճարներ` կենսաթոշակային, առողջության, բացի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ապահովագրական վճարների, անձնական, գույքային կամ այլ կամավոր (կամավոր ապահովագրության պայմանագրերի հիման վրա): Հաշվետու տարվա ընթացքում աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում, երբ ապահովագրական պայմանագրի համաձայն գործատուն պարտավորված է շարունակել փոխանցել ապահովագրական վճարը տարվա մնացած ամիսների համար, որը, սակայն չի կարող տնօրինվել աշխատանքից ազատված աշխատողի կողմից, ապահովագրական վճարի գումարը տարվա համար նվազեցվում է չաշխատած ամիսների ապահովագրական վճարների գումարի չափով:

5) լրավճարներ կենսաթոշակի նկատմամբ` տրված աշխատող կենսաթոշակառուներին, միանվագ վճարներ` տրված կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին.

6) առողջապահական ծառայությունների արժեք.

7) նյութական օգնություն` տրամադրված առանձին աշխատողներին (ընտանեկան իրադարձությունների՝ ամուսնություն, երեխայի ծնունդ, աշխատողի և նրա ընտանիքի անդամի բուժում, վիրահատություն, դեղորայքի ձեռք բերում, հարազատի մահվան, դեղորայքի ձեռք բերում, վիրահատություն և այլն).

8) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բուժման, հանգստի ուղեգրերի արժեք.

9) ծախսեր` կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված բուժկետերի, հանգստյան տների և այլ առողջարարական միավորների պահպանման հետ (ներառյալ ամորտիզացիան) (բացի պետական մարմիններից ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների).

10) աշխատողների սոցիալական պաշտպանությանն ուղղված գործատուի կողմից կատարված այլ ծախսեր:

33. Ծախսեր` ուղղված աշխատողների մասնագիտական ուսուցմանը՝ պատրաստմանը, վերապատրաստմանը, որակավորման բարձրացմանը, վերաորակավորմանը և ստաժավորմանը.

1) ծախսեր` կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված ուսումնական շենքերի և տարածքների պահպանման հետ (ներառյալ ամորտիզացիան) (բացի պետական մարմիններից ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների),

2) ուսուցման ծախսեր` կապված աշխատողների մասնագիտական պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման հետ (օրինակ` ուսումնական հաստատության և գործատուի միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսման վարձի, կրթաթոշակի, ուսումնական հաստատություն մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեքի վճարում և այլն).

3) վարձատրություն արտահաստիքային դասավանդողներին, ծախսեր` կապված ուսումնական նյութերի ձեռք բերման հետ և այլն.

4) աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված այլ ծախսեր, ներառյալ` այդ նպատակով կատարված գործուղման ծախսեր:

34. Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալ-մշակութային սպասարկմանը.

1) տարածքների վարձակալման վճարներ` մշակութային, ֆիզկուլտուրայի և սպորտային միջոցառումների անցկացման համար.

2) ծախսեր` ուղղված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված ճաշարանի, գրադարանի, ակումբի, սպորտային կառույցի, նախադպրոցական հաստատության պահպանմանը (բացի պետական մարմիններից ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների).

3) վճարներ՝ կապված աշխատողների երեխաների ուսման հետ (այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում), բացի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող վճարների.

4) թերթերի, ամսագրերի և գրքերի բաժանորդագրության և անձնական նպատակով օգտագործված կապի ծառայության արժեք.

5) աշխատողների երեխաների մշակութային և զվարճանքի միջոցառումների համար նվերների և տոմսերի արժեք.

6) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների էքսկուրսիաների և ճամփորդությունների ուղեգրերի արժեք, սպորտային խմբակներում պարապմունքների և տարբեր բնույթի աբոնեմենտների արժեք.

7) ծախսեր` կապված հանգստի երեկոների, դիսկոտեկների, ներկայացումների, համերգների, դասախոսությունների, բանավեճերի, գիտության և արվեստի գործիչների հետ հանդիպումների, սպորտային միջոցառումների անցկացման հետ.

8) ծախսեր` կապված թատերական հանդերձանքի, սպորտային հագուստի և այլ գույքի ձեռք բերման կամ վարձույթի հետ.

9) ծախսեր` կապված խմբակների, դասընթացների, ստուդիաների, ակումբների, ֆակուլտետների, երեխաների համար խաղասենյակների կազմակերպման հետ.

10) աշխատողների սոցիալ-մշակութային սպասարկման ուղղված այլ ծախսերը:

35. Աշխատողի վրա կատարված այլ ծախսեր` չներառված սույն հրահանգի 25-28-րդ և 31-34-րդ կետերում.

1) աշխատավայր մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեք.

2) տրանսպորտի ոլորտի աշխատողներին տրամադրվող երթևեկության արժեք (լրիվ կամ մասնակի).

3) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների հանգստյան վայր մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեք.

4) աշխատողներին տրված հատուկ հագուստի, հատուկ պաշտպանիչ հագուստի, մեկուսիչ համազգեստի, ոտքերի, ձեռքերի և անհատական պաշտպանության այլ միջոցների, լվացող և վնասազերծող միջոցների, բուժկանխարգելիչ ծառայության արժեք կամ գործատուի կողմից չտրամադրելու դեպքում` աշխատողների կողմից դրանց ձեռք բերման ծախսերի հատուցում.

5) գործուղման նորմատիվային և գերնորմատիվային ծախսեր (ներառյալ օրապահիկները)` սահմանված ՀՀ օրենսդրությամբ.

6) ծախսեր` կապված աշխատողներին աշխատանքի այլ վայր փոխադրելու, կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում աշխատողի և իր ընտանիքի անդամների, անհրաժեշտ գույքի տեղափոխման հետ.

7) ծախսեր` կապված անձնագրերի և վիզայի ձևակերպման հետ.

8) աշխատանքային գործունեության հետ չառնչվող վճարովի ուսուցման ծախսեր` աշխատողների կամ նրանց ընտանիքի անդամների համար.

9) հեղինակային հոնորարներ, հատուցումներ գյուտերի, հայտնագործությունների և նորարարական առաջարկությունների համար.

10) անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով ավել օգտագործելու դեպքում կատարված ծախսերի հատուցում.

11) սույն հրահանգի իմաստով՝ գործատուի միջոցների հաշվին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից հաշվարկված սոցիալական վճարը՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով՝ սահմանված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածով.

12) սույն կետի 1-11-րդ ենթակետերով սահմանված ծախսերում չներառված և հօգուտ աշխատողի գործատուի կողմից կատարված ծախսեր:

36. Սույն հրահանգի իմաստով աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մեջ չեն ներառվում.

1) եկամուտներ արժեթղթերից և այլ եկամուտներ կազմակերպության սեփականությանը աշխատողների մասնակցությունից (շահաբաժիններ, տոկոսներ, փայավճարներ).

2) պարգևավճարներ` տրված կազմակերպության աշխատողների թվաքանակի մեջ չներառվող բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամներին, հիմնադիրներին, ազատված արհմիության աշխատողներին.

3) պետական բյուջեի միջոցներից տրվող նպաստներ, մասնավորապես` ժամանակավոր անաշխատունակության, մայրության, երեխայի խնամքի և այլն.

4) պայմանագրերի հիման վրա վճարվող հեղինակային պարգևատրումներ` գիտական, գրական և արվեստի ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման համար, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արտադրական նմուշների հեղինակներին տրվող պարգևատրումներ.

5) գործատուի կողմից աշխատողներին տրված վերադարձնելի փոխառնական դրամական միջոցներ.

6) ֆիզիկական անձանց դրոշմանիշային վճարը՝ սահմանված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 12-րդ հոդվածով.

7) ծախսեր` կապված բնակարանային և սոցիալական ոլորտի կառույցների կապիտալ շինարարության հետ.

8) աշխատողի հետ չառնչվող գործատուի կատարած այլ ծախսեր (օրինակ՝ կազմակերպության կոմունալ, գրասենյակային, կենցաղային և համանման այլ ծախսերը):

(հավելվածը խմբ. 11.12.23 թիվ 55-Ն)