Գլխավոր տեղեկություն
Համար
N 821
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2024-20.09.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.1998

040.0821.25.12.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 1998 թվականի N 821
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասը և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 30.12.21 N 2198-Ն, 13.10.22 N 1595-Ն, 11.08.23 N 1344-Ն)

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (կցվում է).

գ) (ենթակետն ուժը կորցրել է 23.06.11 N 974-Ն)

 (1-ին կետը լրաց. 24.03.11 N 296-Ն, փոփ. 23.06.11 N 974-Ն)

2. Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կազմակերպման աշխատանքների կատարումն ու վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վրա:

(2-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն, 30.12.21 N 2198-Ն, 11.08.23 N 1344-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 11.08.23 N 1344-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 11.08.23 N 1344-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին» N 8 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 23-ի N 596 որոշման խմբագրությամբ) 1-ին և 2-րդ կետերում «1998 թվականի դեկտեմբերի 31» բառերը փոխարինել «1999 թվականի հուլիսի 1» բառերով:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 473 որոշումը` բացառությամբ 4-րդ կետի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 25-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու սույն որոշմամբ հաստատված անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում նրա անձը հաստատող հիմնական փաստաթուղթ է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից։

16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է ըստ ցանկության` մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։ Դիմումը պետք է պարունակի երեխային անձնագիր տրամադրելու գործողության վերաբերյալ հստակ նշում, ինչպես նաև անձնագիր ստացող երեխայի անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ):

Հայաստանի Հանրապետության` մինչև 16 տարեկան քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է տրվում առանց անձնագրում հաշվառման մասին նշում կատարելու:

Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու` մինչև 16 տարին լրանալը տրված անձնագիրը կարող է փոխանակվել նրա մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` նախքան անձնագրի վավերականության ժամկետը լրանալը:

Մինչև 16 տարեկան անչափահաuների անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում անգլերենով կատարվում է ծնողների մաuին տվյալների (անունը, ազգանունը) գրառում: Ծնողների մահացած կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում գրառումներ չեն կատարվում: 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված արական սեռի 15 տարին լրացած անձանց մասին տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծնողների հաշվառման վայրը) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ:

(1-ին կետը լրաց. 16.06.01 N 536, խմբ., լրաց. 31.07.08 N 823-Ն, լրաց., խմբ. 08.07.10 N 840-Ն, փոփ. 23.06.11 N 974-Ն, խմբ., լրաց. 12.01.17 N 4-Ն, խմբ., փոփ. 30.12.21 N 2198-Ն, խմբ. 13.05.22 N 687-Ն, 18.08.22 N 1295-Ն, լրաց., փոփ. 11.08.23 N 1344-Ն)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն:

(2-րդ կետը փոփ. 11.08.23 N 1344-Ն)

3. Ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա են փոխանակման` սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն, լրաց. 08.07.10 N 840-Ն, փոփ. 20.07.17 N 867-Ն, 30.12.21 N 2198-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 22.09.23 N 1604-Ն)

4.1. (կետն ուժը կորցրել է 22.09.23 N 1604-Ն)

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայերեն էջում նաև հայրանունը,

բ) ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում), օրը, ամիսը և տարեթիվը,

գ) սեռը,

դ) քաղաքացիությունը:

ե) (ենթակետն ուժը կորցրել է 11.08.23 N 1344-Ն)

(5-րդ կետը լրաց. 13.05.22 N 687-Ն, փոփ. 11.08.23 N 1344-Ն)

5.1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու`

ա) Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ անձի` օտարերկրյա պետությունում տրված անձնագրում կատարված անգլերեն գրառման հետ.

բ) ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կատարվում է գրական հայերենով.

գ) անվան և ազգանվան տառադարձման` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կանոններով չկարգավորվող, առանձնակի դժվարություններ ներկայացնող դեպքերում հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի կողմից տրված տեղեկանքը:

(5.1-ին կետը լրաց. 26.11.09 N 1362-Ն, փոփ. 20.01.22 N 61-Ն, 11.08.23 N 1344-Ն)

5.2.  (կետն ուժը կորցրել է 20.01.22 N 61-Ն)

5.3.  (կետն ուժը կորցրել է 20.01.22 N 61-Ն)

5.4.  (կետն ուժը կորցրել է 20.01.22 N 61-Ն)

5.5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշմամբ:

 (5.5-րդ կետը լրաց. 20.01.22 N 61-Ն)

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 20.07.17 N 867-Ն)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 22.09.23 N 1604-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.16  N 987-Ն)

ե) օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին ազգային անվտանգության մարմինների կողմից.

զ) ազգության մասին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` Հայաստանի Հանրապետությունում լիազոր մարմնի, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

է) արյան խմբի և ռեզուսի մասին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` առողջապահության մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում այլ նշումներ կատարելն արգելվում է:

 ը) ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` Հայաստանի Հանրապետությունում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

(6-րդ կետը լրաց. 24.08.99 N 544, փոփ. 31.07.08. N 823-Ն, 29.09.16  N 987-Ն, 20.07.17 N 867-Ն, 30.12.21 N 2198-Ն, 13.10.22 N 1595-Ն, 11.08.23 N 1344-Ն, 22.09.23 N 1604-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 12.01.17 N 4-Ն)

 7.1. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

(7.1-ին կետը լրաց. 08.11.07 N 1332-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 12.01.17 N 4-Ն)  

9. Անձնագիր տալու համար քաղաքացուց գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. Անձնագիր տալու, փոխանակելու ԵՎ դրանից օգտվելու կարգը

 

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը տրվում կամ փոխանակվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում՝ լիազոր մարմնի, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

(10-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն, 30.12.21 N 2198-Ն, 11.08.23 N 1344-Ն)

11. Անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անձամբ ներկայացնում են`

ա) սահմանված ձևի դիմում,

բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

գ) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),

դ) (ենթակետն ուժը կորցրել է 08.07.10 N 840-Ն)

ե) անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերը,

զ) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,

է) պետական տուրքի վճարման անդորրագիր։

(11-րդ կետը փոփ. 08.11.07 N 1332-Ն, 08.07.10 N 840-Ն, լրաց. 12.01.17 N 4-Ն, խմբ. 13.05.22 N 687-Ն)

12. 16 տարին չլրացած քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը 16 տարին չլրացած քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ներկայացնում է`

ա) սահմանված ձևի դիմում,

բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալը ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

գ) «35x45 մմ» չափսի երկու լուսանկար (գունավոր),

դ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներով սահմանված դեպքերում` ծնողների գրավոր համաձայնությունը,

ե) ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։

Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Սույն կետի 1-ին պարբերության «դ» և «ե» ենթակետով պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են միայն առաջին անգամ անձնագիր ստանալիս:

16 տարին չլրացած քաղաքացիների անձնագրերն ստանում են նրանց ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը կամ այլ ներկայացուցիչ:

(12-րդ կետը խմբ. 08.07.10 N 840-Ն, փոփ., լրաց. 12.01.17 N 4-Ն, լրաց. 11.08.23 N 1344-Ն, փոփ. 22.09.23 N 1604-Ն)

13. Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնագիրը կարող է փոխանակել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, ինչպես նաև սույն կարգի 1-ին կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում:

(13-րդ կետը լրաց. 31.07.08. N 823-Ն)

14. Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա անձնագիրը.

3) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).

4) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք.

5) անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում՝ նաև իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.

6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

(14-րդ կետը խմբ. 13.05.22 N 687-Ն)

14.1. Լիազոր մարմինն անձնագիր տալիս է կամ փոխանակում դիմումը մուտքագրվելուց հետո 5-րդ աշխատանքային օրը` բացառությամբ սույն կանոնադրության 15-րդ կետով նախատեսված դեպքերի:

(14.1-ին կետը լրաց. 14.01.10 N 22-Ն, փոփ. 11.08.23 N 1344-Ն)

14.2. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաuտանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապեu կամ առավելապեu oտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաuտանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաuտաթղթավորվելիu` բնակչության պետական ռեգիuտրում հաշվառվում է oտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հաuցեով:

(14.2-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն, խմբ. 24.03.11 N 296-Ն, փոփ. 23.06.11 N 974-Ն)

14.3. Սույն կանոնադրության 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված դիմումը ներկայացնելիս` քաղաքացին գրավոր տեղեկացվում է կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:

(14.3-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն)

14.4. Այն դեպքում, երբ քաղաքացին դիմում է ներկայացնում` բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող տվյալների (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը) փոփոխման հիմքով նույնականացման քարտը, ինչպես նաև կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիրը փոխանակելու համար, սակայն չի ցանկանում փոխանակել սույն որոշմամբ նախատեսված անձնագիրը, ապա այն ճանաչվում է անվավեր։

(14.4-րդ կետը լրաց. 12.01.17 N 4-Ն)

14.5. Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո՝ բացառությամբ կեղծված կամ օրենսդրության խախտմամբ ձեռք բերված անձնագրերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով անձնագրային ծառայություն վերադարձված անձնագրերի ոչնչացման կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:

(14.5-րդ կետը լրաց. 13.05.22 N 687-Ն, փոփ. 11.08.23 N 1344-Ն)

15. Անձնագիրը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է լիազոր մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձնագրի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած անձնագիրը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր անձնագրի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական` համաձայն ձևի: Ժամանակավոր վկայական կարող է տրամադրվել նաև այն դեպքում, երբ քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին հայտնել է լիազոր մարմնին, սակայն չի ցանկացել ստանալ նոր անձնագիր։

Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված քաղաքացին ժամանակավոր վկայականը ստանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, իսկ հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիները` նշված հաստատությունների վարչակազմի միջոցով: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալը ժամանակավոր վկայականը ստանում է ընդհանուր հիմունքներով:

Ժամանակավոր վկայական ստանալու համար քաղաքացին անձամբ լիազոր մարմին է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 7․1-ին կետով նախատեսված դեպքերում՝ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի փոխարեն հիմք են ընդունվում ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ անձի հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով փաստաթուղթը։ Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավոր վկայական ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն:

Ժամանակավոր վկայականը տրամադրվում է սույն կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո անմիջապես, մինչև նոր անձնագիրն ստանալու համար նախատեսված ժամկետով, իսկ կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր ստանալու դիմում չներկայացնելու դեպքում` 15 օր վավերականության ժամկետով:

Կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տրվում է լիազոր մարմնում քաղաքացու դիմումի մուտքագրումից հետո 10-րդ աշխատանքային օրը:

(15-րդ կետը լրաց. 16.06.01 N 536, փոփ. 31.07.08. N 823-Ն, խմբ. 14.01.10 N 22-Ն, փոփ. 23.06.11 N 974-Ն, 12.01.17 N 4-Ն, լրաց. 23.02.17 N 167-Ն, փոփ. 30.12.21 N 2198-Ն, փոփ., խմբ. 11.08.23 N 1344-Ն)

15.1. Լիազոր մարմինը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետում։

(15.1-ին կետը լրաց. 14.01.10 N 22-Ն, 19.12.13 N 1439-Ն, խմբ. 13.10.22 N 1595-Ն, փոփ. 11.08.23 N 1344-Ն, 22.09.23 N 1604-Ն)

15.2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած զինապարտ անձանց հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15.2-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն, 26.07.12 N 950-Ն, փոփ. 30.12.21 N 2198-Ն, 13.05.22 N 687-Ն)

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը պարտավոր է անձնագիրը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետությունում` լիազոր մարմինը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին:

(16-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն, 30.12.21 N 2198-Ն, 11.08.23 N 1344-Ն)

17. Հայաստանի Հանրապետության մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմիններ: Մահվան գրանցումը կատարելուց հետո անձնագիրը սահմանված կարգով ուղարկվում է լիազոր մարմին:

Օտարերկրյա պետություններում մահացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնվում է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

(17-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն, 30.12.21 N 2198-Ն, 11.08.23 N 1344-Ն)

18. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Գտնված անձնագրերը ենթակա են հանձնման` Հայաստանի Հանրապետությունում` լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:

(18-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն, 30.12.21 N 2198-Ն, 11.08.23 N 1344-Ն)

19. Մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է նախաքննության մարմինը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիրը վերցնում է զինկոմիսարիատը և ուղարկում զորակոչված անձի հաշվառման վայրի լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում: Մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելիս՝ զինկոմիսարիատում զինվորական հաշվառման կանգնելուց և զինվորական գրքույկը ներկայացնելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես: Արգելվում է անձնագիրը վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (19-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն, 12.01.17 N 4-Ն, խմբ. 13.05.22 N 687-Ն, փոփ. 11.08.23 N 1344-Ն)

19.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձն անձնագիր ստանում կամ այն փոխանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) վարչակազմի միջոցով: Սահմանված ձևի դիմումն այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ համապատասխան մարմին ներկայացնում է քրեակատարողական հիմնարկը:

(19.1-ին կետը լրաց. 16.10.08 N 1159-Ն)

19.2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված քաղաքացիների անձնագրերի տրամադրման կամ փոխանակման համար փաստաթղթերը ներկայացնում և անձնագրերն ստանում են նրանց օրինական ներկայացուցիչները: Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալ ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը և (կամ) վկայականի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը (որոնց բնօրինակները պատճենահանվում և վերադարձվում են դիմումատուին), ինչպես նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող` օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը: Լիազորագիր ներկայացնելու անհնարինության դեպքում անձնագիր ստանալու մասին դիմումն ընդունում է լիազոր մարմինը կամ նրա տարածքային ստորաբաժանումը` այցելելով անձի գտնվելու (բնակվելու) վայր:

Հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու համար փաստաթղթերը նախապատրաստում, համապատասխան մարմին է ներկայացնում և անձնագիրն ստանում է հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատության վարչակազմը:

(19.2-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն, 12.01.17 N 4-Ն, փոփ. 11.08.23 N 1344-Ն)

19.3. Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների անձնագրերի տրամադրումն ու փոխանակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(19.3-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն)

20. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրվում (փոխանակվում) է լիազոր մարմնի ղեկավարի (տեղակալի) որոշմամբ, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր, կամ նման պայմանագրի առկայության դեպքում քաղաքացու արտահանձնումը չի իրականացվել։

(20-րդ կետը լրաց. 11.08.23 N 1344-Ն)

21. Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը պարզվում է ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով իրականացվող ստուգումների միջոցով։

(21-րդ կետը լրաց. 11.08.23 N 1344-Ն)

 

III. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հաշվառելը եվ հաշվառումից հանելը

 (գլուխն ուժը կորցրել է 08.07.10 N 840-Ն)

 

Ձև

 

____________________________________________________________________________________

(ՀՀ ՆԳՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)

 

____ ________________ 20   թ.

 

 

 

 

 

 

 

(լուսանկար)

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ N ____

 

Քաղ. ______________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________ՀԾՀ  ______________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

___________________________________________________________

(հաշվառման հասցեն /առկայության դեպքում/)

 

տրվել է անձնագրի փոխանակման (կորստի, վավերականության

ժամկետը լրանալու) կապակցությամբ կամ ազատազրկման

դատապարտված անձի դիմումի հիման վրա (ընդգծել)

 

_____ _____________ 20   թվականին:

 

Վկայականն ուժի մեջ է մինչև ____

___________________ 20   թ.

 

Անձնագրային ծառայության պետ ______________

_________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

(ձևը լրաց. 11.08.23 N 1344-Ն)

(կանոնադրությունը լրաց. 24.08.99 N 544, 16.06.01 N 536, լրաց., փոփ. 08.11.07 N 1332-Ն, 31.07.08. N 823-Ն, լրաց. 26.11.09 N 1362-Ն, լրաց., խմբ. 14.01.10 N 22-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.07.10 N 840-Ն, խմբ. 24.03.11 N 296-Ն, փոփ., լրաց. 23.06.11 N 974-Ն, լրաց. 26.07.12 N 950-Ն, 19.12.13 N 1439-Ն, փոփ. 29.09.16  N 987-Ն, խմբ., լրաց., փոփ.12.01.17 N 4-Ն, լրաց. 23.02.17 N 167-Ն, փոփ. 20.07.17 N 867-Ն, խմբ. 23.04.20 N 598-Ն, խմբ., փոփ. 30.12.21 N 2198-Ն, փոփ., լրաց. 20.01.22 N 61-Ն, խմբ., լրաց., փոփ. 13.05.22 N 687-Ն, խմբ. 18.08.22 N 1295-Ն, փոփ., խմբ. 13.10.22 N 1595-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.08.23 N 1344-Ն, փոփ. 22.09.23 N 1604-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ

 

 

 

 

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (88 x 125 մմ չափսի, 32 էջից բաղկացած) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող հիմնական փաստաթուղթն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև հայերեն, գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը, իսկ դրանից ներքև անգլերեն, համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը և «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը:

Շապիկի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանը և գրառումները բրոնզագույն են:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Էջը վերևից և կողքերից երիզվում է կապտավուն զարդանախշով, իսկ ներքևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ» նախադասությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 1-ին էջը վերևից և կողքերից երիզվում է բաց մանուշակագույն զարդանախշով, որի ներսում պատկերվում են Հայաստանի Հանրապետության զինանշանը (կենտրոնում), դրանից վերև` կամարաձև, իսկ ներքև` ձվաձև զարդանախշերը:

Նույն կերպ ձևավորվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 4-32-րդ էջերը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 1-ին էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերից փոքր-ինչ ներքև` հայերեն և անգլերեն, գլխատառերով` «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը: Նույն էջի ներքևի մասում, կենտրոնում նշվում են անձնագրի սերիան և համարը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 2-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, որից ներքև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր հայերեն նշելու համար հետևյալ տեղեկությունները`

ազգանունը

անունը

հայրանունը

քաղաքացիությունը

ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

տրվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

ում կողմից (ծածկագիրը)

սեռը

ծննդավայրը

վավերական է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը):

Նույն էջի ներքևի մասում, գծված ուղղանկյան մեջ, հայերեն և անգլերեն տպագրվում է «Անձնագրի տիրոջ ստորագրությունը» բառակապակցությունը: Նույն էջի աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 3-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, որից ներքև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր անգլերեն նշելու համար հետևյալ տեղեկությունները`

փաստաթղթի անվանումը

տեսակը

երկրի ծածկագիրը

անձնագրի համարը

ազգանունը

անունը

քաղաքացիությունը

ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

անձնական համարը

սեռը

ծննդավայրը

տրվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

վավերական է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը)

ում կողմից (ծածկագիրը):

Նույն էջի ձախ մասում տեղ է հատկացվում անձնագրի տիրոջ լուսանկարի համար (35 x 45 մմ չափսի), իսկ աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով, որի վրա անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 4-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» բառակապակցությունը, իսկ դրանից ներքև գծվում է 5 տող:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-րդ և 6-րդ էջերը հատկացվում են Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությամբ նախատեսված նշումների համար:

Նշված էջերի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 7-32-րդ էջերը նախատեսվում են օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների կողմից տվյալ երկիր մուտք գործելու թույլտվության մասին նշումների կատարման համար: Բոլոր նշված էջերի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-32-րդ էջերի ներքևի մասում դակման միջոցով նշվում են անձնագրի սերիան և համարը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վերջին էջի (շապիկի ներսի կողմում) կենտրոնում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում են «ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿՐՈՂԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» իսկ ներքևի մասում` «ԱՆՁՆԱԳԻՐԸ 32 ԷՋԻՑ Է» նախադասությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը պատրաստվում են սերիաներով` յուրաքանչյուրը 500.000 (հինգ հարյուր հազար) տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատինական գլխատառերով (AA, AB, AC, AE և այլն): «A» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում է 0700000 թվանշաններով բացառությամբ AF սերիայի անձնագրերի, որոնց համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում 0800000 թվանշաններով և AM սերիայի անձնագրերի, որոնց համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում 0950000 թվանշաններով և AN սերիայի անձնագրերի, որոնց համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում 0800000 թվանշաններով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի բոլոր էջերը համարակալվում են արաբական թվերով:

(նկարագիրը փոփ. 08.11.07 N 1332-Ն, լրաց. 20.02.14 N 161-Ն, փոփ. 22.09.23 N 1604-Ն)

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998

թվականի դեկտեմբերի 25-ի

N 821 որոշմամբ

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՏՊՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

(ցանկն ուժը կորցրել է 23.06.11 N 974-Ն)