Գլխավոր տեղեկություն
Համար
N 1297-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1297-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 486-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 486-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է համաձայն իր կողմից հաստատված աշխատակարգի: Խորհրդի կազմը նշանակվում է երկու տարի ժամկետով:».

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Խորհուրդը կազմված է պետական կառավարման համակարգի մարմինները ներկայացնող անդամներից և Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնության իրավունքների իրացման, ազգային ինքնության պահպանման ու մշակույթի զարգացման ուղղությամբ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություն) անդամներից:

Խորհրդի կազմում անդամի թեկնածու (այսուհետ՝ թեկնածու) ներկայացնելու իրավունք ունի առնվազն հինգ տարվա պետական գրանցում ունեցող և տվյալ ազգային փոքրամասնությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունը:

Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն խորհրդի կազմում կարող է ունենալ ոչ ավելի քան երկու անդամ:

Եթե որևէ ազգային փոքրամասնություն ներկայացնող հասարակական կազմակերպության կողմից ներկայացված թեկնածուների ընդհանուր թիվը երկուսից ավելի է, ապա սահմանված երկու անդամների ընտրությունը կատարում է խորհրդի նախագահը:

Հասարակական կազմակերպությունները թեկնածուներ են առաջադրում գործող խորհրդի լիազորությունների ավարտից երկու ամիս առաջ:

Գործող խորհրդի լիազորությունների ավարտից երեք ամիս առաջ խորհրդի նոր կազմի ձևավորման մասին հայտարարություն է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում (gov.am)՝ «Հայտարարություններ» բաժնում.

3) որոշման 6-րդ կետում «2/3-ը»ուղղ. բառերը փոխարինել «կեսից ավելին»ուղղ. բառերով.

4) որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

մայիսի 3-ի N 486-Լ որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Արայիկ Հարությունյան   ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
(խորհրդի նախագահ` ի պաշտոնե)
Արտաշես Թումանյան   ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի
նախագահի տեղակալ` ի պաշտոնե)
Դանիել Դանիելյան  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ (ի պաշտոնե)

Վաչե Տերտերյան   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (ի պաշտոնե)
Կարեն Կարապետյան   ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (ի պաշտոնե)
Վարդան Ասցատրյան   ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների
և կրոնի հարցերի բաժնի պետ (ի պաշտոնե)
Նարինե Գուլյան   ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների
և կրոնի հարցերի գլխավոր մասնագետ (խորհրդի քարտուղար`
ի պաշտոնե)
Արսեն Միխայլով   «Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիա» ՀԿ
(համաձայնությամբ)
Իրինա Գասպարյան   «Հայաստանի ասորական «Խայադթա» Ֆեդերացիա» ՀԿ
(համաձայնությամբ)
Մարի Սիմոնյան
Իրինա Պողոսյան
  Հայաստանի «Երևանի բելառուսների համայնքի «Բելառուս»
ՀԿ (համաձայնությամբ)
Վիկտոր Վուխրեր
Մարտին Մինասյան
  «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ
(համաձայնությամբ)
Խդր Հաջոյան   «Եզդիների ազգային միություն» ՀԿ (համաձայնությամբ)
Սաիդ Ավդալյան   «Երիտասարդ եզդիներ» ՀԿ (համաձայնությամբ)
Լիանա Հարությունյան
Իրինա Կոնցևիչ
  Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական
ՀԿ (համաձայնությամբ)
Մարիա Լազարևա   «Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ
(համաձայնությամբ)
Էլլինա Պողոսյան   Երևանի «Պոնտի» հունական ՀԿ (համաձայնությամբ)
Ռիմա Վարժապետյան   «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ (համաձայնությամբ)
Վիլլի Վայներ   «Մենորա» հրեական մշակույթի կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ)
Ելենա Հակոբյան   Հայաստանի Հանրապետության «Ռոսիա» ՀԿ (համաձայնությամբ)
Աիդա Հարությունյան   Ռուսական մշակույթի միջազգային կենտրոն «Հարմոնիա»
ՀԿ (համաձայնությամբ)
Սվետլանա Նամչևաձե
Նինո Սպանդերաշվիլի
  «Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական
ՀԿ (համաձայնությամբ)
Աննա Հարությունյան
Ալլա Մինասյան
  «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա»
ՀԿ (համաձայնությամբ)
Կնյազ Հասանով   «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ (համաձայնությամբ)
Վաքիլ Ամիրյան   «Քուրդիստան կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ):»

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ