Basic information
Number
թիվ 9
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.01.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
19.01.2000
Effective date
19.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հունվարի 2000 թվականի

թիվ 9

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 201 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 201 որոշման 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 1-ից»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation