Գլխավոր տեղեկություն
Համար
N 2172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2172-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 808-Ն որոշման առաջին պարբերությունում «5-րդ և 6-րդ հոդվածների 1-ին մասերը» բառերը փոխարինել «5-րդ հոդվածի 1-ին մասը և 6-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 808-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն որոշումը չի տարածվում՝

1) ֆիզիկական անձանց կողմից սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առ 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանման կամ դրանց տարանցիկ փոխադրման վրա.

2) ցուցահանդեսային և (կամ) մշակութային (այդ թվում՝ համերգային) և (կամ) սպորտային միջոցառումների, միջազգային ֆորումների, պետական հանդիպումների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի այն ապրանքների վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունից վերադարձման նպատակով արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են այն երկիր, որտեղից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել կամ տարանցիկ փոխադրվել էին.

3) Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի այն ապրանքների վրա, որոնք ներմուծման կամ տարանցիկ փոխադրման գործարքի պայմանները (այդ թվում` քանակի, որակի և (կամ) այլ համանման պայմանները) չկատարելու պատճառով կամ գործարքի շրջանակներում փոխարինման, վերանորոգման համար Հայաստանի Հանրապետությունից վերադարձման նպատակով արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են այն երկիր, որտեղից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել կամ տեղափոխվել էին։»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

14.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական: