Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-172-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.05/66(656) Հոդ.1131
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի սեպտեմբերի 30-ին

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով:»:

 

Հոդված 2. Օրենքում`

1) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում, 43-րդ հոդվածի 4-րդ մասում, 44-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերում» բառերով.

2) 4-րդ հոդվածի 1-ին մասում «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերում» բառերով.

3) 14-րդ հոդվածի 3-րդ մասում և 30-րդ հոդվածի 1-ին մասում «տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի աշխատակազմը» բառերով.

4) 41-րդ հոդվածի վերնագրում և տեքստում, 42-րդ հոդվածի վերնագրում և տեքստում, 43-րդ հոդվածի վերնագրում և 2-րդ մասում «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերի» բառերով.

5) 43-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) համայնքային ծառայող` համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձ.».

2) «ե» կետը «նկարագրող» բառից հետո լրացնել «, կառավարչական հմտություններին ունեցած մասնակցության աստիճանը որոշող» բառերով.

3) «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) համայնքային ծառայության կադրերի ռեզերվ` համայնքային ծառայության պաշտոններ չզբաղեցնող` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց հանրույթ.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ` քաղաքական, հայեցողական, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում 1-ին մասի «ա» կետը «գերակայությունը» բառից հետո լրացնել «, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ.».

2) 3-րդ մասից հանել «, բացի գլխավոր պաշտոնից,» բառերը.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկվում է միայն 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:».

4) 4-րդ մասը «յուրաքանչյուր խմբի» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր ենթախմբի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքային ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի, ինչպես նաև համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում է համապատասխան համայնքի ղեկավարը, իսկ մնացած դասային աստիճանները` համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:».

3) 3-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանը շնորհվում է՝

- գլխավոր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան չորս տարի, և ոչ ուշ, քան վեց տարի հետո,

- առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո,

- կրտսեր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երկու տարի, և ոչ ուշ, քան չորս տարի հետո:

Առաջին անգամ (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:».

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները համապատասխանում են համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններին:».

5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած քաղաքացիական ծառայության դասային աստիճանը ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցողներին՝ համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:».

6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանները կարող են իջեցվել մեկ աստիճանով` միայն որպես սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառում:»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում սահմանված կարգով փոփոխություններ կատարելու հետևանքով առաջացած նոր պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը փոփոխելուց հետո` մեկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, առաջատար պաշտոնների անձնագրերը` համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ կարող է չընդգրկել սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով ներկայացվող չափանիշները:»:

 

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ և երրորդ պարբերությունները հանել:

 

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «համայնքային» բառից հետո լրացնել «և (կամ) քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի երեք ներկայացուցիչ (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի երեք ներկայացուցիչ): Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշում է համայնքի ավագանին: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի:»:

 

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «18-րդ հոդվածով» բառերը փոխարինել «14.1-րդ, 18-րդ հոդվածներով և 29-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով.

2) 4-րդ մասի «քաղաքացուն» և «քաղաքացին» բառերը փոխարինել համապատասխանաբար «անձին» և «անձը» բառերով.

3) 7-րդ մասի երկրորդ պարբերության «դ» կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:».

5) 8-րդ մասի երրորդ պարբերության «20» և «8» թվերը համապատասխանաբար փոխարինել «5» և «3» թվերով.

6) 8-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարն առավելագույնն է:

Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է (են) ճանաչվում թեստային փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները):».

7) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունը ստանալուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում, համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է համապատասխան պաշտոնում:».

8) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 75 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի դրական գնահատական ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչվելու մասին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, և անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-oրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա համայնքային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:»:

 

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ մասով.

«9.1. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` ուսումնասիրելով մասնակցի տված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթում հաղթող ճանաչվելու հարցը:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումն ուղարկում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին դա ընդունելուց հետո` նույն oրը:

Սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում ընդունելու կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ մասով.

«10.1. Սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված եզրակացության հետ միաժամանակ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ուղարկվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի` սույն հոդվածի 9.1-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը:»:

 

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 14.1. Համայնքային ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելը

 

1. Պետական մարմիններին վերապահված լիազորությունը համայնքին պատվիրակելու հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված նոր պաշտոնները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում արտամրցութային կարգով ենթակա են համալրման գրավոր համաձայնություն տված այն աշխատողներով, որոնց միջոցով իրականացվել է նշված լիազորությունը՝ մինչև նշված պաշտոնները համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկելը՝ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

2. Սույն հոդվածով նախատեսված համայնքային ծառայության նոր պաշտոնները ենթակա են համալրման համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն և (կամ) լրացում կատարելուց հետո՝ 1-ամսյա ժամկետում։»:

 

Հոդված 15. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքային ծառայության գլխավոր խմբի և առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, իսկ առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Փորձաշրջանը չանցնելու հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատված անձին հաջորդ անգամ համայնքային ծառայության պաշտոնի նշանակման դեպքում սահմանվում է սույն հոդվածով նախատեսված ժամկետով փորձաշրջան:»:

 

Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերում» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, օրենքի խախտմամբ համայնքների ղեկավարների աշխատակազմերում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:».  

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեսված հիմքով` համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է համայնքային ծառայության ստաժին:»:

 

Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելը համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև oրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի:

Փոխարինող համայնքային ծառայողի կողմից զբաղեցնելու ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունով նախատեսված մյուս դեպքերում ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն oրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Չի թույլատրվում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե համայնքային ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից սույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ե», «թ», «ժ» և «ժթ» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«3. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:».

2) 5-րդ մասի «գ» կետը «գտնվող» բառից հետո լրացնել «, վերապատրաստում անցնող,» բառերով.

3) 7-րդ մասի երկրորդ պարբերության «վեց ամիսը» բառերը փոխարինել «կիսամյակը» բառով.

4) 12-րդ մասի «ա» և «գ» կետերն ուժը կորցրած ճանաչել.

5) 12-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի որոշումները պարտադիր են համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար:».

6) 13-րդ մասի «մինչև համայնքի ղեկավարին ներկայացնելը» բառերը փոխարինել «` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

7) 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Ատեստավորման արդյունքները սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 10.1-րդ մասերով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ներկայացվում են ատեստավորված համայնքային ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնում չհամապատասխանելու արդյունքի դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում` նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:».

8) 15-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 19. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20.  Համայնքային ծառայողի վերապատրաստումը

 

1. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է նաև համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ:

2. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են մրցութային կարգով ընտրված կազմակերպությունները: Համայնքների ղեկավարներից ստացված հայտերի հիման վրա մրցույթն անցկացնում է միջհամայնքային միավորումը, իսկ այն համայնքներում, որոնք ընդգրկված չեն միջհամայնքային միավորումներում` համապատասխան մարզպետարանը:

Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով համայնքային ծառայողի գործուղումն oրենքով սահմանված կարգով իրականացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` համայնքի ղեկավարի թույլտվությամբ: Նշված դեպքերում պահպանվում են համայնքային ծառայողի պաշտոնը և համայնքային ծառայության ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել համայնքի ղեկավարի հայեցողությամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:

 

Հոդված 20. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.»:

 

Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «նույն համայնքի տարածքում գտնվող» բառերը:

 

Հոդված 23. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերության «համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «համայնքի ղեկավարը, հանձնարարականը տվողը» բառերը փոխարինել «հանձնարարական տվողը և (կամ) նրա վերադասը, նրա բացակայության դեպքում նրան փոխարինող անձը» բառերով.

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «պատասխանատվության» բառից հետո լրացնել «, և այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին» բառերով.

4) 2-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «հանձնարարականը գրավոր հաստատողը» բառերով:

 

Հոդված 24. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի և ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողները, առանց խտրականության, ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք:»:

 

Հոդված 25. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 29.  Համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

 

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը և կառուցվածքային փոփոխությունը, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունենում հաստիքների կրճատում:

Համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի մեկից ավելի պաշտոններ ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման նշված հաստիքներից մեկի կամ մի քանիսի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է համապատասխանաբար աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման համայնքային ծառայության պաշտոնների համապատասխան խմբի ենթախմբի պաշտոն զբաղեցնող հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` այն համայնքային ծառայողին, որն ունի համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` որն ունի համայնքային ծառայության առավել երկար ստաժ:

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոններն անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ կարող են համալրվել կառուցվածքային փոփոխություններ կրած համապատասխան աշխատակազմի կամ կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման, սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները բավարարող և այդ մասին գրավոր համաձայնություն տված, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող այն անձանց (այդ թվում` վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կապակցությամբ հաստիքների կրճատման հետևանքով զբաղեցրած պաշտոններից ազատված անձանց) միջոցով, ովքեր համարվում են համայնքային ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունեն տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու են առավելագույնը համայնքային ծառայության իրենց զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն:

Սույն մասում նշված ժամկետի ավարտից հետո թափուր մնացած պաշտոններն զբաղեցվում են մրցույթով:»:

 

Հոդված 26. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Համայնքային ծառայողների մասին տեղեկություններն ընդգրկվում են համայնքային ծառայողների գրանցամատյանում, որը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:».

2) 2-րդ մասը «գործերի» բառից հետո լրացնել «և գրանցամատյանի» բառերով:

 

Հոդված 27. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «և հատուկ առաջադրանքները բարեխղճորեն» բառերը փոխարինել «գերազանց» բառով.

2) 1-ին մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» և «զ» կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 28. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «անցնելու» բառը փոխարինել «վերազանցելու» բառով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» կետով.

«գ.1) համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.».

3) 2-րդ մասի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե համայնքային ծառայողը իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժը համարվում է հանված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը` սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված խրախուսանքի տեսակի կիրառման միջոցով, եթե համայնքային ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և իրեն դրսևորել է որպես բարեխիղճ ծառայող:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժը` համապատասխան առավելագույն դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»:

 

Հոդված 29. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» կետով.

«ժթ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքային ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի «բ-ժթ» կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համայնքային ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:»:

 

Հոդված 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  6.1.

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 35.1. Համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինները

 

1. Համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմիններն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.

բ) համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:

 

Հոդված 35.2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը`

ա) սույն օրենքի հիման վրա մշակում և իրականացնում է համայնքային ծառայության միասնական պետական քաղաքականությունը.

բ) իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.

գ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող ակտերն անվավեր ճանաչելու համար դիմում է դատարան.

դ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող գործողությունը և (կամ) անգործությունը բողոքարկում է դատարան.

ե) առաջարկություններ է ներկայացնում համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.

է) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն.

ը) վարում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվը.

թ) համայնքների ղեկավարներից և այլ մարմիններից ստանում է համայնքային ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժ) ընդունում է սույն oրենքով նախատեսված, ինչպես նաև սույն oրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.

ժա) իրականացնում է սույն oրենքով, այլ oրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասի «բ», «ե» և «զ» կետերով նախատեսված լիազորությունները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կառավարման մարմնին:

 

Հոդված 35.3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը

 

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայող է:

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման մասով ղեկավարվում է համայնքային ծառայության մասին oրենսդրությամբ:

3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են սույն oրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:»:

 

Հոդված 31. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) «անժամկետ» բառը փոխարինել «անորոշ ժամկետով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում` նշանակման հետ միաժամանակ, աշխատողների հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերը համարվում են լուծված:

Համայնքային ծառայողների հետ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելու մասին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտն է:»:

 

Հոդված 32. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերությունը «ծառայության» բառից հետո լրացնել «գլխավոր և» բառերով.

2) երրորդ պարբերության «Վերապատրաստումը անցկացնում է» բառերը փոխարինել «Համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման անցկացումն ապահովում է» բառերով:

 

Հոդված 33. Օրենքի 46-րդ հոդվածի չորրորդ պարբերության «6» թիվը փոխարինել «5» թվով:

 

Հոդված 34. Անցումային դրույթներ

 

Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը ենթակա են համապատասխանեցման օրենքի պահանջներին` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

 

Հոդված 35. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 25

Երևան

ՀՕ-172-Ն