ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ՄԱՐՏԻ 2022 թվականի N 102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 022-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» 22-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
ա) Որոշման 1-ին կետով հաստատված համայնքի բյուջեի եկամուտների հատված 1-ում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելված 1-ի։
բ) Որոշման 2-րդ կետով հաստատված համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ գործառնական դասակարգման հատված 2-ում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելված 2-ի։
գ) Որոշման 3-րդ կետով հաստատված համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հատված 3-ում կատարել փոփոխություն համաձայն հավելված 3-ի։
դ) Որոշման 4-րդ կետով հաստատված համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդի կամ դեֆիցիտի /պակասուրդի/ հատված 4-ում կատարել փոփոխություն համաձայն հավելված 4-ի։
ե) Որոշման 5-րդ կետով հաստատված համայնքի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների կամ հավելուրդի օգտագործման ուղղությունների հատված 5-ում կատարել փոփոխություն համաձայն հավելված 5-ի։
զ) Որոշման 6-րդ կետով հաստատված համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական և գործառնական դասակարգման հատված 6-ում կատարել փոփոխություն համաձայն հավելված 6-ի։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Կողմ-20
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|