ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱԼԱՇԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՕԳՈՍՏՈՍԻ 2021 թվականի N 24-Ն
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՇԿԵՐՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունները.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմ՛ավիրի մարզի Ալաշկերտ գյուղական համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշման մեջ փոփոխությունները։
2021 թվականի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի բյուջեի եկամտային մասում համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ 1210-Ն որոշմամբ հատկացվել է կապիտալ սուբվենցիա 5250000 դրամ:
Ծախսային մասում
6-3 1 բաժին խումբ ծրագրի (սուբվենցիա ջրամատակարարման) 5112 հոդվածին ավելացնել 5250000 դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-4
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՄԱԼՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՐ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2021 թվական: