ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2021 թվականի N 54-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5֊րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի 2021 թվականի բյուջեի հաստատման մասին» N 44-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ ՄՈՎՍԵՍՅԱՆ ԶԱՐԶԱՆԴ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԱՄ |
Այգեկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ |
ՎԱՐՈՒԺԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 12-ի N 54-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Պահուստային ֆոնդի 2803,5 հազար դրամն ուղղել հետևյալ ծախսերի կատարմանը՝
1) Կառավարման ապարատի՝ 1.1.1 բաժնի
ա. 4111 հոդվածին-1803,5 հազար դրամ,
բ. 4112 հոդվածին-400,0 հազար դրամ։
2) Այլ մշակութային կազմակերպություններ՝ 8.2.4 բաժնի
ա. 4237 հոդվածին-200,0 հազար դրամ,
բ. 4239 հոդվածին-400,0 հազար դրամ։
2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների 1.6.1 բաժնի 5112 հոդվածից 15,0 հազար դրամն ուղղել 5134 հոդվածին։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|