Basic information
Number
N 1527-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.12.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
23.12.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.12.2022
Effective date
24.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1527-Ա

 

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով`

1. Հաստատել «Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-410-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1527-Ա որոշման

 

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

NN

ը/կ

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը

Իրավական հիմքը

1.

«Արտադրանքի և ծառայությունների

որակի ապահովման բնագավառում

ամենամյա մրցանակներ սահմանելու և

շնորհելու կարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի

ապրիլի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

«Ստանդար-տացման մասին» օրենքում փոփոխու-

թյուններ և լրացումներ

կատարելու մասին» 2022

թվականի հոկտեմբերի

26-ի ՀՕ-410-Ն

օրենքի

9-րդ հոդվածի 1-ին մասի

3.1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ