ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
| 20 դեկտեմբերի 2022 թ. | N 684-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 17-րդ փողոցն անվանակոչել Բուժաշխատողների փողոց։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏի  | Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | 
| 
 2022 թ. դեկտեմբերի 20 Երևան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: