ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇԵՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«09» հոկտեմբերի 2020 թվականի N 44-Ն
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Շենավան համայնքի ավագանին որոշում է.
1. Շենավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Շենավան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 34-Ն որոշման մեջ՝ կատարել հետևյալ փոփոխությունները՝
Վարչական բյուջեի 10-07-01-54 դաս. 4269 հոդվածի 170000/ հարյուր յոթանասուն հազար/դրամ գումարը տեղափոխել` 04-05-01-59 դաս. 4264 հոդվածի վրա։
Վարչական բյուջեի 10-07-01-54 դաս. 4269 հոդվածի 50000/հիսուն հազար/դրամ գումարը տեղափոխել՝01-01-01-51 դաս. 4241 հոդվածի վրա։
Վարչական բյուջեի 10-07-01-54 դաս. 4269 հոդվածի 150000/հարյուր հիսուն հազար/դրամ գումարը տեղափոխել՝ 01-01-01-51 դաս. 4269 հոդվածի վրա։
Վարչական բյուջեի 01-01-01-51 դաս. 4111 հոդվածի 157000/ հարյուր հիսունյոթ հազար/դրամ գումարը տեղափոխել 01-01-01-51 դաս. 4112 հոդվածի վրա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Մովսիսյան Գագիկ | |||
Կարապետյան Ստյոպա |
|||
Միրզոյան Հրայր |
|||
Կարապետյան Պարույր |
Շենավան համայնքի ղեկավար` |
Մ.Մխիթարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական: