ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՄԱՐՏ 2021 թվականի N 87-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով որոշում եմ՝
1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ Օրենսդիր և գործադիր մարմիններ (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038) բնագավառի հոդված 4212-ի 2-րդ եռամսյակում նախատեսված գումարից 35.0 հազ. դրամը տեղափոխել 1-ին եռամսյակ, ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ այլ դասերին չպատկանող (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057) բնագավառի հոդված 4823-ի 2-րդ եռամսյակում նախատեսված գումարից 54.0 հազ. դրամը տեղափոխել 1-ին եռամսյակ։
1.2 Հիմք ընդունելով նշված փոփոխությունները բյուջեի եկամուտների ու ծախսերի եռամսյակային բաշխման համամասնությունն ապահովելու նպատակով, բյուջեի եռամսյակային բաշխման մեջ կատարել համապատասխան ճշտումներ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2021 թ. մարտի 15 ք. Ալավերդի |
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|