ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒԼԻՍԻ 2021 թվականի N 245-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով որոշում եմ՝
1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերը պակասեցնել 222.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113), նույն բնագավառի տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 222.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2021 թ. հուլիսի 15 ք. Ալավերդի |
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական: