Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32529/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32529/02/20

Նախագահող դատավոր`

 Ն Գաբրիելյան

Դատավորներ`

 Լ Գրիգորյան

 Կ Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2021 թվականի որոշման դեմ Գոհար Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 08.10.2020 թվականին կայացրած թիվ 15-7465/20 որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.08.2021 թվականի որոշմամբ Գոհար Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.04.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Խաչատրյանը (ներկայացուցիչ Վարդևան Պետրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, 200-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 340-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Դատարանը, դատական ակտի պատճառաբանական մասում անդրադառնալով փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին միջնորդությանը, մերժել է այն, սակայն դատական ակտի եզրափակիչ մասում եզրահանգում չի կատարել, ինչն էլ անտեսել է Վերաքննիչ դատարանը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.08.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու, (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` (․․․) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, (․․․

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները։

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերը, ի թիվս այլնի, իրավասու են ներկայացնել օրենքով սահմանված միջնորդություններ, որոնք ենթակա են լուծման դատարանի կողմից համապատասխան դատական ակտի՝ որոշման կայացման միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված այս կամ այն միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես՝ դատարանը պարտավոր է նախևառաջ անդրադառնալ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցին, այնուհետև՝ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու դատավարական հետևանքներին: Այլ կերպ ասած՝ դատարանը պարտավոր է խնդրո առարկա միջանկյալ դատական ակտերի եզրափակիչ մասում արտացոլել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին իր եզրահանգումը, որը պետք է ունենա հստակ, միանշանակ և հրամայական բնույթ: Համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումը որոշման եզրափակիչ մասում հստակ, միանշանակ և հրամայական կերպով ձևակերպելուց հետո միայն դատարանը կարող է անցնել իր որոշման եզրափակիչ մասում այդ եզրահանգման դատավարական հետևանքի ամրագրմանը, որը ևս պետք է համապատասխանի վերոգրյալ չափանիշներին (տե՛ս, նաև ըստ Մարուսյա Խոջումյանի դիմումի թիվ ԵԿԴ/1324/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.01.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Գոհար Խաչատրյանը 19.01.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 116-119):

Դատարանի 28.04.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է։ Դատարանը, դատական ակտի պատճառաբանական մասում անդրադառնալով Գոհար Խաչատրյանի՝ փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին միջնորդությանը, մերժել է այն, սակայն դատական ակտի եզրափակիչ մասում այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել (հատոր 1-ին, գ.թ. 191-211):

Գոհար Խաչատրյանը 29.05.2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով մասնակիորեն՝ Դատարանի 28.04.2021 թվականին որոշումը՝ փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու միջնորդությունը մերժելու մասով, բեկանել և փոփոխել այն (հատոր 2-րդ, գթ 63-75)։

Վերաքննիչ դատարանը 05.08.2021 թվականի որոշմամբ Գոհար Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ բողոքարկված դատական ակտի եզրափակիչ մասում առկա չէ դատական ծախսերի, մասնավորապես՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի, բաշխման հարցի վերաբերյալ որևէ եզրահանգում, հետևաբար վերաքննիչ բողոքի պահանջն առարկայազուրկ է, քանի որ բողոքարկված դատական ակտի եզրափակիչ մասում բացակայում է դատարանի եզրահանգումը (հատոր 2-րդ, գթ 90-93)։

 

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի եզրափակիչ մասում ձևակերպվում է դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացվում է այդ որոշումը: Դատական ակտի եզրափակիչ մասում դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ ու հրամայական բնույթ և բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ դատական ակտի եզրափակիչ մասը պետք է լրիվ և սպառիչ կերպով պատասխանի դատարանի առջև բարձրացած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտը:

Սույն գործով Գոհար Խաչատրյանը ներկայացրել է միջնորդություն՝ փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին, Դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում մերժել է վերջինիս միջնորդությունը, սակայն որոշման եզրափակիչ մասում այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը՝ նշված միջնորդության վերաբերյալ, ինչի արդյունքում սահմանափակվել է Գոհար Խաչատրյանի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, որն էլ անտեսել է Վերաքննիչ դատարանը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գոհար Խաչատրյանի` փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին միջնորդության կապակցությամբ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սահմանափակել է Գոհար Խաչատրյանի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.06.2020 թվականի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/32529/02/20 քաղաքացիական գործով 02.03.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

02.03.2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի մարտի 02-ին գրավոր ընթացակարգով քննելով Գոհար Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 0508.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 08.10.2020 թվականին կայացրած թիվ 15-7465/20 որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.08.2021 թվականի որոշմամբ Գոհար Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.04.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Խաչատրյանը (ներկայացուցիչ Վարդևան Պետրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, 200-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 340-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Դատարանը, դատական ակտի պատճառաբանական մասում անդրադառնալով փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին միջնորդությանը, մերժել է այն, սակայն դատական ակտի եզրափակիչ մասում եզրահանգում չի կատարել, ինչն էլ անտեսել է Վերաքննիչ դատարանը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.08.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու, (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` (․․․) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, (․․․

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները։

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերը, ի թիվս այլնի, իրավասու են ներկայացնել օրենքով սահմանված միջնորդություններ, որոնք ենթակա են լուծման դատարանի կողմից համապատասխան դատական ակտի՝ որոշման կայացման միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված այս կամ այն միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես՝ դատարանը պարտավոր է նախևառաջ անդրադառնալ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցին, այնուհետև՝ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու դատավարական հետևանքներին: Այլ կերպ ասած՝ դատարանը պարտավոր է խնդրո առարկա միջանկյալ դատական ակտերի եզրափակիչ մասում արտացոլել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին իր եզրահանգումը, որը պետք է ունենա հստակ, միանշանակ և հրամայական բնույթ: Համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումը որոշման եզրափակիչ մասում հստակ, միանշանակ և հրամայական կերպով ձևակերպելուց հետո միայն դատարանը կարող է անցնել իր որոշման եզրափակիչ մասում այդ եզրահանգման դատավարական հետևանքի ամրագրմանը, որը ևս պետք է համապատասխանի վերոգրյալ չափանիշներին (տե՛ս, նաև ըստ Մարուսյա Խոջումյանի դիմումի թիվ ԵԿԴ/1324/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.01.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Գոհար Խաչատրյանը 19.01.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 116-119):

Դատարանի 28.04.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է։ Դատարանը, դատական ակտի պատճառաբանական մասում անդրադառնալով Գոհար Խաչատրյանի՝ փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին միջնորդությանը, մերժել է այն, սակայն դատական ակտի եզրափակիչ մասում այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել (հատոր 1-ին, գ.թ. 191-211):

Գոհար Խաչատրյանը 29.05.2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով մասնակիորեն՝ Դատարանի 28.04.2021 թվականին որոշումը՝ փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու միջնորդությունը մերժելու մասով, բեկանել և փոփոխել այն (հատոր 2-րդ, գթ 63-75)։

Վերաքննիչ դատարանը 05.08.2021 թվականի որոշմամբ Գոհար Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ բողոքարկված դատական ակտի եզրափակիչ մասում առկա չէ դատական ծախսերի, մասնավորապես՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի, բաշխման հարցի վերաբերյալ որևէ եզրահանգում, հետևաբար վերաքննիչ բողոքի պահանջն առարկայազուրկ է, քանի որ բողոքարկված դատական ակտի եզրափակիչ մասում բացակայում է դատարանի եզրահանգումը (հատոր 2-րդ, գթ 90-93)։

 

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի եզրափակիչ մասում ձևակերպվում է դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացվում է այդ որոշումը: Դատական ակտի եզրափակիչ մասում դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ ու հրամայական բնույթ և բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ դատական ակտի եզրափակիչ մասը պետք է լրիվ և սպառիչ կերպով պատասխանի դատարանի առջև բարձրացած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտը:

Սույն գործով Գոհար Խաչատրյանը ներկայացրել է միջնորդություն՝ փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին, Դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում մերժել է վերջինիս միջնորդությունը, սակայն որոշման եզրափակիչ մասում այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը՝ նշված միջնորդության վերաբերյալ, ինչի արդյունքում սահմանափակվել է Գոհար Խաչատրյանի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, որն էլ անտեսել է Վերաքննիչ դատարանը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գոհար Խաչատրյանի` փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին միջնորդության կապակցությամբ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սահմանափակել է Գոհար Խաչատրյանի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.06.2020 թվականի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

 

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նշելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար՝ գտնելով, որ տվյալ դեպքում գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության նաև, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերը նշված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ հիմքով բողոքը կարող է վարույթ ընդունվել բացառապես այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ համապատասխան օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, որը տվյալ դեպքում պայմանավորված է Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով նաև վերը նշված հիմքով, իր որոշման մեջ այդ առումով ինչպես չի նշել համապատասխան օրենքը կամ այլ իրավական ակտը, որի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ պայմանավորել է բողոքը վարույթ ընդունելը, այնպես էլ որոշման մեջ չի բացահայտել նման խնդրի առկայությունը, ցույց չի տվել համապատասխան նորմի զարգացման ուղղությունը՝ ըստ էության, այդ առումով չնշելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության հիմնավորումը։

Նման պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանի որոշումն այդ մասով չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի պահանջին։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: