040.1134.20.11.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2001 թվականի N 1134
քաղ. Երևան
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 07.12.23 N 2113-Ն)
Համաձայն «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 07.12.23 N 2113-Ն)
1. Հաստատել գեոդեզիական և իրական ժամանակում գործող կետերի պահպանության կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 07.12.23 N 2113-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` եռամսյա ժամկետում ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն ներկայացնել գեոդեզիական կետերի, դրանց կենտրոնների տեսակների, չափերի, արտաքին նշանների ձևերը` որպես ազգային ստանդարտ գրանցելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի N 1134 որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 07.12.23 N 2113-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գեոդեզիական և իրական ժամանակում գործող կետերի (Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային) ցանցերի, իրական ժամանակում մշտապես գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի և պետական ծանրաչափական ցանցերի կետերի) պահպանության հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անհրաժեշտ ճշտությամբ կոորդինատների և բարձրությունների միասնական համակարգ ապահովելու, անհրաժեշտ գեոդեզիական տվյալների բանկ ստեղծելու, քարտեզագրագեոդեզիական աշխատանքներ իրականացնելու նպատակով կիրառվում են գեոդեզիական (պլանային, բարձունքային, այդ թվում՝ աստղագեոդեզիական, նիվելիրային և իրական ժամանակում մշտապես գործող) և ծանրաչափական ցանցեր:
3. Գեոդեզիական ցանցերը երկրի մակերևույթի վրա ամրացված գեոդեզիական կետերի ամբողջություն են, որոնց դիրքը որոշված է պետական (ազգային) և միջազգային կոորդինատային համակարգերում (WGS-84): Տեղանքում ճիշտ կողմնորոշվելու և հեշտ գտնելու համար գեոդեզիական կետերն ունեն համապատասխան արտաքին ձևավորում։ Գեոդեզիական կետերի կենտրոնները, արտաքին մետաղական նշանները, հիմնական պարամետրերը և չափերը, ինչպես նաև տեխնիկական պահանջները սահմանված են որպես ազգային ստանդարտ (ՀՍՏ 226-2002 "):
4. Գեոդեզիական կետերի կենտրոններին վերագրվում են գեոդեզիական կոորդինատներ։ Դրանք կարող են լինել նաև աստղագեոդեզիական, ծանրաչափական և նիվելիրացման չափագրումների արդյունքում ստացվող տվյալների կրիչներ:
5. Եռանկյունավորման, տրիլատերացիայի, պոլիգոնոմետրիայի և GPS (Գլոբալ դիրքորոշման կայան) կետերի կենտրոնների վրա դրվում են արտաքին նշաններ, որոնք ծառայում են տեղանքում կետերի ճանաչման և նշման համար: Այն առարկաները, որոնք ընդունվում են որպես գեոդեզիական կետեր, ունենում են գեոդեզիական կետի նշանակություն և ենթակա են պահպանության:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանության ենթակա են`
1) պետական գեոդեզիական ցանցի կետերը`
ա. պետական (ազգային) պլանային գեոդեզիական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, արտաքին նշանները, կողմնորոշիչ կետերը,
բ. պետական (ազգային) բարձունքային գեոդեզիական ցանցի կետերը, հիմնային, գրունտային, ժայռային, պատային հենանշանները (ռեպերները) և մակնիշները.
2) պետական ծանրաչափական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, ուղեկից կետերը և ստուգողական հենանշանները.
3) մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցի կետերը.
4) հատուկ գեոդեզիական ցանցերի կետերը` դրանց արտաքին նշանները, կենտրոնները, ստուգողական մակնիշները: Հատուկ գեոդեզիական ցանցերի կետեր են հանդիսանում գետնի մակերևույթին հիմնական ամրացված գեոդեզիական ցանցերի կետերը, որոնք ստեղծված են ըստ հատուկ տեխնիկական պայմանների` էլեկտրակայանների, հիդրոհանգույցների, հանքահորերի, մետրոպոլիտենների, թունելների, խոշոր կառույցների և այլ նշանակության օբյեկտների շինարարության իրականացման, շահագործման և դիտարկման, ինչպես նաև այլ ոլորտային գործառույթներում կիրառելու համար:
7. Շինարարական ցանցերի և գեոդեզիական նշահարման ցանցերի կետերը ենթակա են պահպանման հատուկ (շինարարական աշխատանքների համար մշակված) հրահանգների պահանջներին համապատասխան:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՆՐԱՉԱՓԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
8. Համաձայն «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 16-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային, այդ թվում՝ աստղագեոդեզիական, նիվելիրային) ցանցերի, իրական ժամանակում մշտապես գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի և պետական ծանրաչափական ցանցերի կետերի (այսուհետ՝ պետական ցանցի կետեր) պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը: Մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի կետերի դեպքում պահպանության են տրվում նաև համապատասխան սարքավորումները։
9. Պահպանության են հանձնվում սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր նոր տեղադրված և նախկինում պահպանության չհանձնված տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման ժամանակ հետազոտված ու վերականգնված պետական ցանցի կետերը:
10. Պետական ցանցի կետերի պահպանության հանձնումն իրականացվում է ակտով՝ համաձայն N 2 ձևի: Ակտը կազմվում է 2 օրինակից` հաստատված Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) և համայնքի ղեկավարի կողմից: Ակտին կցվում է պետական ցանցի կետերի ցանկը` տեղադիրքի նկարագրությամբ:
11. Պետական ցանցի կետերի պահպանվածության ստուգման և հետագայում օգտագործելու համար արդի վիճակում պահելու նպատակով կոմիտեի կողմից պարբերաբար (առնվազն 5 տարին մեկ անգամ) հետազոտվում և թարմացվում է արտաքին ձևավորումը:
12. Պետական ցանցի կետերը վերականգնվում, դրանց արտաքին ձևավորումը թարմացվում ու հետազոտվում է կոմիտեի կողմից:
13. Պետական ցանցի կետերը կարող են հետազոտվել ու վերականգնվել այլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից` կոմիտեի համաձայնությամբ:
14. Հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի պահպանության ապահովումն իրականացվում է համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
15. Պետական ցանցի կետերի հաշվառումն իրականացվում է կոմիտեի կողմից:
16. Հաշվառման ենթակա են պետական ցանցի կետերը:
17. Պետական ցանցի կետերի հաշվառման համար հիմք են համարվում հրատարակված կատալոգները և աշխատանքների կատարման տեխնիկական հաշվետվությունները:
18. Պետական ցանցի կետերի հաշվառումն իրականացվում է ըստ կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգների` գեոդեզիական ուսումնասիրության մատյաններում և գրաֆիկական նյութերի վրա` ըստ պայմանական նշանների:
19. Պետական ցանցի կետերի քանակական հաշվառումն իրականացվում է գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրում՝ համաձայն N 3 ձևի:
20. Կատարված տեղագրագեոդեզիական աշխատանքների հաշվետու փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրության մատյաններում, գրաֆիկական նյութերում և գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրերի մեջ կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ:
21. Հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից:
4. ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
22. Պետական ցանցի կետերի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից:
23. Պետական ցանցի կետերը քանդվում կամ տեղափոխվում են միայն կոմիտեի համաձայնության դեպքում:
24. Պետական ցանցի կետերը վնասող կամ ոչնչացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
25. Որևէ տնտեսական կամ այլ գործունեության արդյունքում, որը կարող է նախատեսել պետական ցանցի կետերի վնասում կամ ոչնչացում, գործունեությունն իրականացնողը նախօրոք հարցում է կատարում կոմիտե պետական ցանցի կետերի քանդման կամ տեղափոխման հնարավորության վերաբերյալ: Կոմիտեն յուրաքանչյուր դեպքում, ելնելով պետական ցանցի կետերի խտությունից և գոյություն ունեցող պետական ցանցի կետերի հեռանկարային զարգացման ու թարմացման ծրագրերից, որոշում է կայացնում պետական ցանցի կետերի տեղափոխման կամ քանդման վերաբերյալ և ընդունված որոշման մասին գրավոր հայտնում է գործունեություն իրականացնողին: Ոչնչացված կետերի համար քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվող, պետական լիազոր մարմնի կողմից որակավորման վկայական ստացած անձի կողմից կազմվում է ակտ՝ համաձայն N 1 ձևի, որտեղ նշվում են կետի ոչնչացման պատճառները, ոչնչացման թույլտվության կամ համաձայնության ամսաթիվը և համարը: Ակտի մեկ օրինակը ներկայացվում է կոմիտե, մյուսը` պետական ցանցի կետը պահպանության ընդունած համայնքի ղեկավարին:
26. Պետական ցանցի կետերի (կենտրոնների, արտաքին նշանների, հենանիշերի, կողմնորոշիչ կետերի, մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցերի կետերի դեպքում՝ համապատասխան սարքավորումների) ոչնչացում կամ վնասում հայտնաբերվելու դեպքում, սույն կարգի 8-րդ կետով պետական ցանցի կետը պահպանության ընդունած համայնքի ղեկավարի կողմից կազմվում է ակտ՝ համաձայն N 1 ձևի, և ներկայացվում է կոմիտե: Գեոդեզիական կետերի՝ առանց կոմիտեի համաձայնության, ոչնչացման կամ վնասման դեպքում տեղեկատվությունը փոխանցվում է իրավապահ մարմիններին` մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
27. Պետական ցանցի կետերի վերականգնումը՝ նոր կետի ստեղծումը (կենտրոնների տեղադրում, արտաքին նշանների կառուցում, կոորդինատների և բարձրությունների որոշում), կատարվում է կոմիտեի կողմից: Սույն կետով նշված աշխատանքների ծախսերը փոխհատուցվում են այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնց պատճառով վնասվել կամ ոչնչացվել են այդ կետերը:
Ձև N 1
Ա Կ Տ
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԻ ՎՆԱՍՄԱՆ (ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)
_____________________20 թ.
_______________________
(մարզը, համայնքը)
Մենք` ներքոստորագրողներս _________________________________________________________
(ակտը կազմողների անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը)
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
կազմել ենք սույն ակտը (ոչնչացված) գեոդեզիական ______________________________________
(կետի համարը կամ անվանումը)
կետի մասին, տեղակայված___________________________________________________________
(նշել կետի տեղադիրքը պահպանության հանձնման ակտին համապատասխան)
ընդունված____ _____________ 20 թ. N գեոդեզիական կետի պահպանության հանձնման
ակտով:
Զննման արդյունքը _______________________________________________________________________
(նշել կենտրոնի, արտաքին նշանի, ուղեցույց կետերի և արտաքին ձևավորման վիճակը,
_________________________________________________________________________________________
կետի վնասման կամ ոչնչացման պատճառները, ինչպես նաև համաձայնության բացակայության
_________________________________________________________________________________________
դեպքում մեղավոր անձանց տվյալները)
Ակտը կազմված է________ օրինակից
Առաջին օրինակը` Կադաստրի կոմիտե
Երկրորդ օրինակը`______________________________________
(հողօգտագործողի անվանումը)
Երրորդ օրինակը`_______________________________________
(ակտ կազմող կազմակերպության անվանումը)
Ստորագրություններ |
___________________ |
___________________ (անունը, ազգանունը) |
___________________ |
___________________ (անունը, ազգանունը) | |
___________________ |
___________________ (անունը, ազգանունը) | |
___________________ |
___________________ (անունը, ազգանունը) |
Ձև N 2
Ա Կ Տ
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ
_____________________20 թ.
_______________________
(մարզը, համայնքը)
Ես` ներքոստորագրողս _________________________________________________________
(հանձնողի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը)
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված գեոդեզիական և իրական ժամանակում գործող կետերի պահպանության կարգի համաձայն հանձնեցի և ես` ներքոստորագրողս
_______________________________________________________________________________
(ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը)
ընդունեցի պահպանության գեոդեզիական_________________ կետեր, ըստ սույն ակտի
(նշել քանակը)
հակառակ երեսի ցանկի:
Ակտը կազմված է________________ օրինակից:
Առաջին օրինակը` Կադաստրի կոմիտե:
Երկրորդ օրինակը` _______________________________________________________ :
(պահպանության ընդունող կազմակերպության անվանումը)
_______________________________________________________ ղեկավարությունը պարտավորվում է
գեոդեզիական կետերը (կենտրոնը կամ արտաքին նշանը) վնասվելու կամ ոչնչացվելու դեպքում անհապաղ կազմել համապատասխան ակտ և առաջին օրինակն ուղարկել Կադաստրի կոմիտե:
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՏԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍ
Ց Ա Ն Կ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ
NN ը/կ |
Կետի տեսակը |
Կետի անվանումը կամ համարը, դասը, կենտրոնի տեսակը և համարը, ուղեցուցային կետերը |
Կետի տեղադիրքի նկարագրությունը, ուղեցուցային կետից հեռավորությունը և ազիմուտը |
1 |
2 |
3 |
4 |
Հանձնեց |
____________________ (ստորագրությունը) |
_____________________ (անունը, ազգանունը) |
Ընդունեց |
____________________ (ստորագրությունը) |
_____________________ (անունը, ազգանունը) |
Ձև N 3
Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
|
(հավելվածը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն, խմբ. 07.12.23 N 2113-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.12.2023, N 2113-Ն | 08.12.2023, N 1134 | |
10.07.2018, N 765-Ն | 04.08.2018, N 1134 | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 1134 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|