Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Ընդունող մարմին
Ալավերդի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.02.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» ՓԵՏՐՎԱՐԻ 2021 թվական, N 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ, N 76/50-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի, N 76/50-1 հասցեում գտնվող, այլ հողեր գործառնական նշանակության 0.0096 հա մակերեսով հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել։

2. Հաստատել մեկնարկային գինը՝ համաձայն աղյուսակի։

3. Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5%-ի չափով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ՝

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

1.

Արթուր Դավթյան      

2.

Կամո Երիցյան      

3.

Արմեն Կարապետյան      

4.

Հարություն Ձավարյան      

5.

Լաուրա Մելիքսեթյան      

6.

Ալիկ Նասիբյան      

7.

Սվետլանա Պետրոսյան      

8.

Վալերի Վարոսյան      

9.

Վիգեն Քառյան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2021 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի

N 20-Ն ՈՐՈՇՈՒՄՈՎ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: