Գլխավոր տեղեկություն
Համար
N 2119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2119-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 7-ի N 434-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:

2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին» օրենքի պահանջների համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի՝ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն:

4. Պետական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում, տեղեկատվությունը տրամադրվում է լիազորված մարմնի Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից:

5. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում նյութերն ու տվյալները համալրվում և դուրս են գրվում կոմիտեի ղեկավարի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

6. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի տվյալների հիման վրա:

7. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում պահպանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները, ինչպես նաև «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները:

8. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են կոմիտեում՝ անժամկետ:

9. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) տվյալների ֆոնդում ընդգրկված նյութերի, տվյալների, մետատվյալների ցանկերը հրապարակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալում:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի կամ գրության հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:

11. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

12. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» օրենքների պահանջներին համապատասխան:

13. Քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի (ոչ էլեկտրոնային տարբերակով) բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Օգտագործողներին քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը տրամադրվում են թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով:

14. Տարածական տվյալները և մետատվյալները տրամադրվում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների տրամադրման պայմանագրի ձևաթուղթը ներկայացված է N 2 ձևում:

15. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 3, 4 ձևերում:

 

Ձև N 1

 

Կադաստրի կոմիտեի

տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

ստորաբաժանման պետ

____________________________

 

____________________________

 

______________________________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)           

 

______________________________________________________

(դիմողի քաղաքացիությունը)    

 

______________________________________________________

(դիմողի բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը)

 

Հեռ. ___________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ N ______

 

Խնդրում եմ տրամադրել

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

 

Վճարումը կատարված է, որի կապակցությամբ կցում եմ վճարման անդորրագիրը:

Դիմողի վավերապայմանները _________________________________________

 

ԴԻՄՈՂ

 

______________

  (ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

 

   

 

____ _______________20   թ.

 

Ձև N 2

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՈՊՈՐՏԱԼԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

քաղ. Երևան ___ ____

____ 20  թվական

□ իրավաբանական անձ

անվանումը _____________________________________________________________

գրանցման համարը ________________________

գտնվելու վայրը ___________________________,

որի անունից □ կանոնադրության և □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`

անունը _____________________

ազգանունը ________________________

հայրանունը _______________________

հաշվառման հասցեն ___________________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները ____________________________

________________________________________________________________________

                 (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

սարքավորման ստատիկ IP ____________________

□ 1 ամիս ժամկետով

__________________

      (ստորագրություն)

 

□ 12 ամիս ժամկետով

__________________

      (ստորագրություն)

 

□ Վարչական սահմաններ

□ Անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ)

□ Գնահատում

□ Իրավունք (գույքային իրավունքի տեսակ)

□ Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք)

□ Հասցե

□ Ռելիեֆ

□ Մակերևութային ջրեր

□ Ճանապարհատրանսպորտային ցանց

□ Պլանաբարձունքային հիմք

□ Աշխարհագրական անվանում

□ Օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ

 

□ ֆիզիկական անձ

անունը _____________________

ազգանունը ________________________

հայրանունը _______________________

հաշվառման հասցեն ___________________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները ____________________________

________________________________________________________________________

                 (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

սարքավորման ստատիկ IP ____________________

□ 1 ամիս ժամկետով

__________________

      (ստորագրություն)

 

□ 12 ամիս ժամկետով

__________________

      (ստորագրություն)

 

□ Վարչական սահմաններ

□ Անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ)

□ Գնահատում

□ Իրավունք (գույքային իրավունքի տեսակ)

□ Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք)

□ Հասցե

□ Ռելիեֆ

□ Մակերևութային ջրեր

□ Ճանապարհատրանսպորտային ցանց

□ Պլանաբարձունքային հիմք

□ Աշխարհագրական անվանում

□ Օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ

(այսուհետ` պատվիրատու) մի կողմից և Կադաստրի կոմիտեն (այսուհետ` կոմիտե),

ի դեմս ________________________________________________________________-ի,

որը գործում է ___________________________________________________________

հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի՝ կոմիտեն պարտավորվում է պատվիրատուի կողմից ծառայության համար նախատեսված վճարումը կատարելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում կնքված պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին տրամադրել հայցվող բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի առցանց հասանելիության Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS) հղումը 1 ամիս կամ 12 ամիս ժամկետով՝ համապատասխան թարմացումներով։

1.2. Ծառայությունները մատուցված են համարվում կոմիտեի կողմից տեղեկատվությունը պատվիրատուին տրամադրվելու պահից: Տրամադրված տեղեկատվության հնարավոր տեխնիկական թերությունների մասին պատվիրատուն պարտավոր է հայտնել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրված տեղեկատվության տեխնիկական թերությունների մասին պատվիրատուի կողմից նշված ժամկետում չհայտնվելու դեպքում տեղեկատվությունը համարվում է տեխնիկապես անթերի տրամադրված:

 

2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

 

2.1. Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում։

2.2. Կոմիտեն պարտավորվում է՝

2.2.1. Պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը կոմիտեին փոխանցվելուց և տեղեկատվության դիմում ներկայացվելուց հետո պատվիրատուին տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով՝ սույն պայմանագրի 1.1-ին կետով սահմանված եղանակով։

2.2.2. Սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուի դիմելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել տրամադրված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները։

2.2.3. Սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված դեպքում պատվիրատուին վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը՝ վճարված գումարի վերադարձման մասին պատվիրատուի դիմումը կոմիտե ներկայացնելու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

2.3. Պատվիրատուն իրավունք ունի՝

2.3.1. Տեղեկատվությունն ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջելու անհատույց վերացնել ստացված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները։

2.3.2. Կոմիտեի կողմից սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունների խախտման դեպքում պահանջելու վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը:

2.4. Պատվիրատուն պարտավորվում է՝

2.4.1. Վճարել տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը։

2.4.2. Ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց:

 

3. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

 

3.1. Բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի (Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS) առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է վճար «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

3.2. Տեղեկատվության վճարի չափը չի կարող պայմանավորվել տրամադրվող նյութերի ծավալից։

 

4. Պայմանագրի գործողության ժամկետը

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 1 ամիս կամ 12 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագիրն ամբողջությամբ վաղաժամկետ դադարեցնել ցանկացող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

4.3. Պայմանագիրն ամբողջությամբ կարող է վաղաժամկետ լուծվել՝

1) կողմերի համաձայնությամբ.

2) կոմիտեի կողմից՝ միակողմանի, եթե պատվիրատուի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.4.2-րդ կետում նշված պարտավորությունը.

3) պատվիրատուի կողմից՝ միակողմանի, եթե կոմիտեի կողմից խախտվեն սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունները:

 

5․ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

 

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6․ Վեճերի լուծման կարգը

 

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

7.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

Պատվիրատու

___________________

(ստորագրություն)

 

Կադաստրի կոմիտե

___________________

(ստորագրություն)

 

Ձև N 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN

ը/կ

Գույքա- գրման համարը

Օբյեկտի անվա- նումը և (կամ) ծածկա-

գիրը

Ստացված նյութի տեսակը

Նյութի ոչնչացումը, արձանա- գրության համարը և

ամսաթիվը

Ծանո- թագրու- թյուն

նյութի տեսակը, կոորդինատային համակարգը

բնօրինակի (պատճենի, այդ թվում` էլեկտրոնային կրիչի վրա) անվանա- համարը

կազմողական բնօրինակը (հրատարա-կչական բնօրինակը)

տեղեկա- մատյանը (ֆորմուլյար)

այլ նյութեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

 

Ձև N 4

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

NN

ը/կ

Դիմումի համարը

Դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

Դիմողի վավերա- պայմանները

Նյութի կամ տվյալի տեսակը

Տրամադրման օրը, ստացողի ստորա- գրությունը

Ծանոթա- գրություն

նյութի կամ տվյալի անվա- նումը

չափի միավորը

քանակը

գույքագրման համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: