Գլխավոր տեղեկություն
Համար
N 2075-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2075-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 135-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում գտնվող 02-002-0035-0021 կադաստրային ծածկագրով 0,3052 հեկտար մակերեսով նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և օգտագործման համար առանձնացված հողամասը (այսուհետ՝ հողամաս) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 682.013.922 հազ. դրամ (վեց հարյուր ութսուներկու միլիոն տասներեք հազար ինը հարյուր քսաներկու) միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքի (այսուհետ՝ շենք) քաղաքաշինական փաստաթղթերը (նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը և համայնքի կողմից տրված ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 3-օրյա ժամկետում, ընդունման-հանձնման ակտի միջոցով հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերի ընդունումը.

2) հողամասի՝ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը.

3) շենքի և հողամասի գույքային իրավունքների պետական գրանցումը, ինչպես նաև առանձնացված միավորների (բնակելի և ոչ բնակելի տարածքների) գույքային իրավունքների պետական գրանցումը։

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ