Գլխավոր տեղեկություն
Համար
N 293-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.15/20(168) Հոդ.204
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 hունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005230

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

8 հունիսի 2005 թ.

 N 293-Ն

 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող անդորրագրերի և դրանց պարտադիր վավերապայմանների մասին» թիվ 259 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. հունիսի 10
Երևան

 

 

 

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի հունիսի 8-ի

թիվ 293-Ն որոշմամբ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնություններ իրականացնող մասնագիտացված անձանց կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի (այսուհետև՝ անդորրագիր) նվազագույն վավերապայմանները, ինչպես նաև անդորրագրերը հաճախորդներին տրամադրելու կարգը և ձևը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով.

1) «Մասնագիտացված անձ»՝ համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասի:

2) «Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (ՖԳԻԱՍ)» (այսուհետ նաև՝ ավտոմատ սարք)` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 196-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգով» սահմանված նշանակության:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3. Մասնագիտացված անձանց աշխատակիցների կողմից հաճախորդներին տրամադրվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հաստատող անդորրագիրն առնվազն պետք է պարունակի սույն կետի 1-11-րդ և 15-րդ ենթակետերով, իսկ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում նաև՝ սույն կետի 12-14-րդ ենթակետերով սահմանված վավերապայմանները (տեղեկատվությունը).

1) մասնագիտացված անձի անվանումը (մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում նաև մասնաճյուղի անվանումը),

2) մասնագիտացված անձի (մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում՝ մասնաճյուղի) գտնվելու վայրը,

3) մասնագիտացված անձի արտոնագրի/լիցենզիայի համարը,

4) հարկ վճարողի հաշվառման համարը,

5) հերթական համարը,

6) համակարգչի գրանցման համարը,

7) գործարքի կատարման ամսաթիվը և ժամը,

8) գործարքի տեսակը («արտարժույթի առք» կամ «արտարժույթի վաճառք»),

9) գործարքի փոխարժեքը ՀՀ դրամով,

10) գնված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),

11) վաճառված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),

12) հաճախորդի (իրավաբանական անձի ներկայացուցչի) անունը, ազգանունը (իրավաբանական անձանց ներկայացուցիչների համար նաև կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը),

13) հաճախորդի (իրավաբանական անձի ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

14) հաճախորդի (իրավաբանական անձի ներկայացուցչի) ստորագրությունը,

15) կատարողի/աշխատակցի ստորագրությունը:

4. Մասնագիտացված անձանց կողմից ավտոմատ սարքերի միջոցով հաճախորդներին տրամադրվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հաստատող անդորրագիրը առնվազն պետք է պարունակի սույն կետի 1-10-րդ ենթակետերով, իսկ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում նաև՝ սույն կետի 11-12 ենթակետերով սահմանված վավերապայմանները (տեղեկատվությունը).

1) մասնագիտացված անձի անվանումը,

2) ավտոմատ սարքը նույնականացնող տվյալներ (նույնականացուցիչը և տեղադրման հասցեն),

3) մասնագիտացված անձի արտոնագրի/լիցենզիայի համարը,

4) հարկ վճարողի հաշվառման համարը,

5) հավաստագրումը հավաստող կոդ և/կամ հերթական համարը (առկայության դեպքում),

6) գործարքի կատարման ամսաթիվը և ժամը,

7) գործարքի տեսակը («արտարժույթի առք» կամ «արտարժույթի վաճառք»),

8) գործարքի փոխարժեքը ՀՀ դրամով,

9) գնված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),

10) վաճառված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),

11) հաճախորդի (իրավաբանական անձի ներկայացուցչի) անունը, ազգանունը (իրավաբանական անձանց ներկայացուցիչների համար նաև կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը),

12) հաճախորդի (իրավաբանական անձի ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

5. Սույն կարգի 3-րդ կետի 12-14-րդ ենթակետերով և 4-րդ կետի 11-12-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվության առկայությունը անդորրագրերի վրա պարտադիր է 100.000 ՀՀ դրամ (մեկ հարյուր հազար դրամ) գումարը գերազանցող առք ու վաճառքի գործառնությունների համար։

6. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված վավերապայմաններից բացի մասնագիտացված անձինք կարող են իրենց ներքին ակտերով սահմանել անդորրագրերի լրացուցիչ վավերապայմաններ:

7. Արտարժույթի առք ու վաճառքի գործարքը չի թույլատրվում բաժանել երկու կամ ավելի մասերի՝ սույն կարգով նախատեսված պահանջներից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

 

8. Մասնագիտացված անձը աշխատակցի միջոցով հաճախորդին սպասարկելիս պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր, ընդ որում.

1) Անդորրագրերը պետք է կազմվեն էլեկտրոնային եղանակով՝ համակարգիչների կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով: Սույն կարգի 3-րդ կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված տվյալների առկայությունը անդորրագրում մասնագիտացված անձի համակարգչային ծրագիրը կարող է ապահովել ավտոմատ կերպով (ենթակա չէ մուտքագրման արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործառնություն իրականացնելիս): Անդորրագրի հերթական համարը, համակարգչի գրանցման համարը, գործարքի կատարման ամսաթիվը և ժամը պետք է ֆիքսվեն համակարգչի կողմից և ենթակա չլինեն փոփոխման:

2) Արտարժույթի առք ու վաճառքի գործարքը իրականացնելիս մասնագիտացված անձի աշխատակցի կողմից անհրաժեշտ տվյալները մուտքագրվում են համակարգ և անդորրագիրը տպվում է երկու օրինակից: Անդորրագրի մեկ օրինակը պետք է տրամադրվի հաճախորդին:

3) Արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնությունների իրականացման ժամանակ աշխատակիցը անդորրագրի օրինակը պետք է տրամադրի հաճախորդին նախքան վաճառված կանխիկի տրամադրումը, կամ առնվազն կանխիկի հետ միաժամանակ:

9. Մասնագիտացված անձը ավտոմատ սարքի միջոցով յուրաքանչյուր գործարք կատարելուց հետո հաճախորդին տրամադրում է գործարքի կատարումը հավաստող անդորրագիր: Ավտոմատ սարքն անդորրագիր կարող է չտրամադրել միայն հաճախորդի՝ անդորրագիր չստանալու վերաբերյալ հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալու դեպքում: Ընդ որում, այս դեպքում գործարքի կատարումը հավաստող անդորրագիրը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի իմաստով համարվում է տրված։

10. Անդորրագրի երկրորդ օրինակը պահպանվում է լիցենզավորված անձի մոտ թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով` 3 տարի ժամկետով` բացառությամբ փոխանակման կետերի: Փոխանակման կետերի մոտ անդորրագրերի երկրորդ օրինակը պահպանվում է թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով` 1 տարի ժամկետով:

11. Արտարժույթի առք ու վաճառքի գործարքի փոխարժեքը ՀՀ դրամով կարող է մուտքագրվել համակարգ կամ փոփոխվել միայն մասնագիտացված անձի լիազորված աշխատակցի կողմից, ընդ որում՝ բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և վարկային կազմակերպությունների դեպքում սույն կետով նշված լիազորված աշխատակիցը չպետք է հանդիսանա հաճախորդին սպասարկող աշխատակից:

(հավելվածը փոփ. 06.06.06 N 226-Ն, փոփ., լրաց. 12.09.06 N 536-Ն, 17.04.07 N 120-Ն, խմբ. 18.09.07 N 295-Ն, 12.03.15 թիվ 49-Ն, 27.12.22 թիվ 249-Ն, 28.11.23 թիվ 202-Ն)