ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 847-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՈՉ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԹԵՐՄՈՍԻՖՈՆԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 13,742,730 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ռենյուաբլ Քոքասըս Քորփորեյշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04228733) 2023 թվականի հոկտեմբերի 16-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԱԹՋ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 13,742,730 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 847-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ՈՉ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԹԵՐՄՈՍԻՖՈՆԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալական պայմանների բարելավման և էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի թվով 46 կարիքավոր ընտանիքների համար անհատույց արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Կարիքավոր ընտանիքների ցանկը հաստատվել է Դիլիջան համայնքի և Խաչարձան բնակավայրի վարչական ղեկավարների կողմից։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
13,742,730 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Խաչարձան բնակավայրի թվով 46 կարիքավոր ընտանիքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Խաչարձան բնակավայրի թվով 46 կարիքավոր ընտանիքների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, արժեքը՝ 13,742,730 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
46 բնակիչների տան տանիքների ամրակցման, ջրատաքացուցիչ կայանների ոտնակների և ջրատաքացուցիչների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և ջրատաքացուցիչ կայաններին միացման աշխատանքների իրականացում՝ 13,742,730 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան, Խաչարձանի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
27.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |