ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2020 թ. N 1-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քանի որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 30-Ն համայնքի ավագանու որոշման մեջ հաստատված համայնքային բյուջեում չի արտացոլվել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 10.786.705.70/ տասը միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար յոթ հարյուր հինգ դրամ յոթանասուն լումա / ՀՀ դրամը, ուստի նպատակահարմար է նշված գումարը ուղղել ֆոնդային բյուջե, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն համայնքապետի առաջարկությանը, բյուջեում կատարել համապատասխան փոփոխություն։
1. 1. Ֆոնդային բյուջեի ազատ մնացորդից՝ 10.786.705.70 հազար ՀՀ դրամը հատկացնել՝
06-03-01-51 հատվածի 5113 հոդվածին -8.786.705.70 ՀՀ դրամ
01-01-01-51 հատվածի 5134 հոդվածին -1.500,000 ՀՀ դրամ
01-01-01-51 հատվածի 5133 հոդվածին -500.000 ՀՀ դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։
Համայնքի ղեկավար |
Թ. Թելոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|