ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 147-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն.
1) եկամուտների գծով՝ 678353.3 Հայաստանի Հանրապետության դրամ
2) ծախսերի գծով՝ 815849.9 Հայաստանի Հանրապետության դրամ
(1-ին կետը փոփ. 12.02.21 թիվ 3-Ն, 15.04.21 թիվ 27-Ն)
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.
1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև
2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝
Կողմ -8
Ֆ. ԱՆՏՈՆՅԱՆ Ժ. ԳԱԲՈՅԱՆ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ Վ. ԷԼԲԱԿՅԱՆ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -1
Ա. ՀԱՄԻԿՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
ԱՐԾՐՈՒՆԻ Իգիթյան |
2020 թ. դեկտեմբերի 25 |
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի |
(հավելվածը խմբ.12.02.21 թիվ 3-Ն, 15.04.21 թիվ 27-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.08.2021, թիվ 54-Ն | 23.08.2021, թիվ 147-Ն | |
14.07.2021, թիվ 44-Ն | 06.08.2021, թիվ 147-Ն | |
12.02.2021, թիվ 3-Ն | 06.06.2021, թիվ 147-Ն | |
15.04.2021, թիվ 27-Ն | 06.06.2021, թիվ 147-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|