ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԲԱՂՐԱՄՅԱՆ/ՎԱՂ./ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբեր 2020 թվական N 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ/ՎԱՂ./ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 33-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի /Վաղ./ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 06-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան/Վաղ./ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 37-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի և հատվածների.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ` 1. Ախվերդյան Օնիկ 2. Ավետիսյան Աղվան 3. Գալստյան Տիգրան 4. Կարապետյան Լևոն 5. Կարապետյան Հայկ 6. Հարությունյան Դավիթ 7. Հովսեփյան Ռշտունի 8. Սմոյան Սմո 9. Քամալյան Էդգար կողմ` 9 դեմ` 0 ձեռնապահ` 0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Գ. ՄԻՐԶՈՅԱՆ |
2020 թվականի նոյեմբերի «30» Բաղրամյան/Վաղ./ համայնք |
Հավելված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ /ՎԱՂ./ համայնքի ավագանու 2020 թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ի թիվ 20-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. 09/1/1 խումբ ենթախմբի 4511 հոդվածը պակասեցնել 1000000 ՀՀ դրամով և ուղղել՝
1.1. 01/6/1 խումբ ենթախմբի 4267 հոդվածին։
2. 01/6/1 խումբ ենթախմբի 5113 հոդվածը պակասեցնել 500000 ՀՀ դրամով և ուղղել՝
2.1. 01/6/1 խումբ ենթախմբի 5122 հոդվածին։
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Է. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2021 թվական: