Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2022
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.03.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ՄԱՐՏԻ 2022 ԹՎԱԿԱՆ N 32-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱԿԱՍԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022 ԹՎԱԿԱՆԻ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Արվեստի դպրոցներին ազգային նվագարանների գծով հատկացվող սուբվենցիոն գումարների 2.239,7 հազ. դրամով պակասեցնելու, ինչպես նաև ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի քննչական վարչության դեպոզիտորական հաշվից Ապարան համայնքի հաշվին փոխանցված 1.280,0 հազ. դրամ գումար, ինչպես նաև ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից համայնքին ետ վերադարձված 14.240.0 հազ. դրամի հանգամանքները.

 

Ապարան համայնքի ավազանին որոշում է`

 

1. Ապարան համայնքի 2022 թվականի, բյուջեի եկամուտների մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Վարչական մասով եկամուտներն ավելացնել 1.280,0 հազար դրամով

բ) Վարչական մասով եկամուտները պակասեցնել 2.239,7 դրամով

գ) Ֆոնդային մասով եկամուտներն ավելացնել 14.240,0 հազար դրամով։

2. Ապարան համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Վարչական մասով ծախսերը պակասեցնել 959,7 հա. դրամով։

բ) Ֆոնդային մասով ծախսերը ավելացնել 14.240,0 հազ. դրամով:

3. Օրենսդիր և գործադիր մարմինների ծախսերի 5122 հոդվածին ավելացնել 4.000.000 ՀՀ դրամ

Ընդհանուր բնույթի հանրային ծախսերի 5113 հոդվածից պակասեցնել 4.000.000 ՀՀ դրամ

4. «Ապարան համայնքի 2022 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 27.01.2022 թվականի 03-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների։

 

Ավագանի՝

(կողմ-19)

(դեմ-0)

(ձեռնպահ-0)

 

 

Եղիազարյան Կարեն

Կարապետյան Արկադի

Մակարյան Վահան

Կարապետյան Կարեն

Ենոքյան Դավիթ

Խալաթյան Արթուր

Գեղամյան Խաչիկ

Մանուկյան Աղաբեկ

Մխիթարյան Վարդան

Սահակյան Հովհաննես
Ավդալյան Արարատ

Պետրոսյան Գոռ

Փարվանյան Արթուր

Ասատրյան Արամ
Սաֆարյան Սևակ

Դավթյան Արտյոմ

Սարգսյան Սուրեն

Սարգսյան Արշակ

Կարապետյան Արտյոմ

   

 

Համայնքի ղեկավար`

Կ. Մ. Եղիազարյան

 

Հավելվածներ N 1-4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2022 թվական: