ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԲԱԶՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 64-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲԱԶՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով՝
Բազում համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄԻԽԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԵՐԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԱԴԻԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ' |
ՍՐԲՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: