Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.12.2023-17.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.30/22(1035).1 Հոդ. 217
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 275-Ն

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 5-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ մասերը և 26-րդ հոդվածի 3-րդ ու 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

2) միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.

3) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`

ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ.

4) որ 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը.

5) որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

6) Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

(1-ին կետը լրաց. 08.12.16 N 1250-Ն, փոփ. 14.09.18 N 1006-Ն, 09.01.20 N 15-Ն, 24.09.20 N 1562-Ն, լրաց. 24.12.20 N 2141-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)

2. Հաստատել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) (ենթակետը ուժը կորցրել է 24.09.20 N 1562-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 20.01.16 N 81-Ն)

(2-րդ կետը փոփ. 20.01.16 N 81-Ն, 24.09.20 N 1562-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո):

4. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի գործողությունը դադարում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից:

(4-րդ կետը լրաց. 20.01.16 N 81-Ն)

 5. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը գործում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

(5-րդ կետը լրաց. 02.03.17 N 242-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 01.11.18 N 1220-Ն)

7. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջև տեղեկատվության փոխանակումը կատարվում է տեղեկատվական համակարգերի միջոցով՝ առցանց ռեժիմով կատարվում են հարցումներ և ստացվում են պատասխաններ: Սույն կետում նշված տեղեկատվության փոխանակումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության և համապատասխան տվյալների բազաների փոխկապակցման միջոցով, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից հաստատված արձանագրություններով:

(7-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստը (այսուհետ` նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) նոր ծնված երեխա` երեխա, ում ծննդյան կապակցությամբ ծագել է նպաստ ստանալու իրավունքը.

1.1) զավակ՝ նոր ծնված երեխայի 18 տարին լրացած քույր կամ եղբայր, այդ թվում՝ համամայր կամ համահայր․

2) դիմող` ծնողի անունից նպաստը նշանակելու և վճարելու դիմում ներկայացրած անձ.

3) ծնող` նոր ծնված երեխայի հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը հաստատված է (որոշված է) օրենքով սահմանված կարգով և ով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացրել է նպաստը նշանակելու դիմում, նոր ծնված երեխայի խնամակալ կամ որդեգրող.

4) տարածքային բաժին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան ստորաբաժանում.

5) (ենթակետն ուժը կորցրել է 24.09.20 N 1562-Ն)

6) (ենթակետն ուժը կորցրել է 24.09.20 N 1562-Ն)

7) անձը հաստատող փաստաթուղթ`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում` անձնագիրը, ծննդյան վկայականը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձանց (այսուհետ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական) համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում` անձնագիրը, ծննդյան վկայականը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմնի կողմից տրված).

8) բանկ` ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

9) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:

(2-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, խմբ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, փոփ. 18.11.16 N 1178-Ն, փոփ., լրաց. 24.09.20 N 1562-Ն, փոփ. 24.12.20 N 2141-Ն, 25.03.21 N 396-Ն, լրաց. 18.05.23 N 768-Ն, 30.11.23 N 2087-Ն)

2.1. Սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված անձինք նույնականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների:

(2.1-ին կետը լրաց. 30.11.23 N 2087-Ն)

3. Նպաստը նշանակելու համար ծնողն անձամբ կամ այլ անձի միջոցով տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ծնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,

բ. նոր ծնված երեխայի կարգաթիվը (միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` նոր ծնված երեխաների թիվը և ընտանիքում երեխաների թիվը), անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է), հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց),

գ. այն բանկի անվանումը, որտեղից ծնողը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձը) ցանկանում է ստանալ նպաստի գումարը,

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 24.09.20 N 1562-Ն)

ե. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է պետական բյուջե, և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում,

զ. եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաների (զավակների) մահվան վկայականի սերիան և համարը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթի համարը:

2) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.20 N 2141-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.20 N 2141-Ն)

(3-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ., լրաց. 26.11.15 N 1423-Ն, փոփ., խմբ. 29.12.15 N 1564-Ն, խմբ. 20.01.16 N 81-Ն, փոփ. 18.11.16 N 1178-Ն, 08.12.16 N 1250-Ն, լրաց., փոփ. 24.09.20 N 1562-Ն, լրաց. 24.12.20 N 2141-Ն)

3.1. Նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին կամ՝

2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ՝

3) նոր ծնված երեխան մահացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

(3.1-ին կետը լրաց. 18.11.16 N 1178-Ն, 08.12.16 N 1250-Ն, խմբ. 10.08.17 N 976-Ն, փոփ. 24.12.20 N 2141-Ն)

3.2. Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը նշանակելու (վճարելու) համար դիմողը  www. socservice.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է սույն կարգի 3.5-րդ կետում նշված (պարտադիր լրացման ենթակա դաշտերի) տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www. socservice.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է  www. socservice.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

(3.2-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն, փոփ. 24.12.20 N 2141-Ն, 30.11.23 N 2087-Ն)

3.3. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

(3.3-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն)

3.4. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության հետ, և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով՝

1) մերժվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) կամ առկա է սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը.

2) թույլատրվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում այն էլեկտրոնային փոստի հասցեին, որը մուտքագրվել է ծրագրային միջավայրում և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ), և առկա չէ սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը։

(3.4-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն, փոփ. 24.12.20 N 2141-Ն)

3.5. Նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելու (վճարելու) համար ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները՝

1) ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա՝ նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները՝ ըստ ծննդյան վկայականի.

3) այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի գումարը.

4) ծնողի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը (եթե առկա է).

5) էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով ծնողը ցանկանում է ստանալ հաղորդագրությունները։ Ընդ որում, սույն կարգի 3.2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում մուտքագրվում է այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը ներկայացվել է www. socservice.am կայքէջում գրանցվելու համար։

(3.5-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն, խմբ. 24.09.20 N 1562-Ն, փոփ. 24.12.20 N 2141-Ն, 30.11.23 N 2087-Ն)

3.6. Ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստը վճարվում է սույն կարգի 3.4-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում։ Եթե տարածքային բաժինը մերժում է սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելը (վճարելը) սույն կարգի 18-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված հիմքով, ապա դրա մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizeո համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։ Ծննդի պետական գրանցման դեպքում սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելու (վճարելու) համար տեղեկատվությունը կարող է առցանց ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը:

(3.6-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն)

3.7. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստը նշանակելու դեպքում`

1) հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և «e-citizeո» համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, որով դիմողը ծանուցվում է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է պետական բյուջե, և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում.

2) նպաստի գումարը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Նպաստի գումարը ծնողի բանկային հաշվին փոխանցելուց հետո՝ այն լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում:

(3.7-րդ կետը լրաց. 24.09.20 N 1562-Ն)

4. Ըստ անհրաժեշտության՝ սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումին կից ներկայացվում են նաև՝

1) այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ, եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է.

2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծննդյան վկայականը, եթե ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը.

3) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծնողի` նպաստի իրավունքը հաստատող փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր՝ հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր), եթե նոր ծնված երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կամ ամուսնությունը գրանցված է նոր ծնված երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո.

4) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար համահայր կամ համամայր քույրերին ու եղբայրներին հաշվի առնելու համար` սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը կամ ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությունը, «բ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը, «գ» պարբերությունում նշված դեպքում` ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև կնքված և նոտարի վավերացրած գրավոր համաձայնությունը կամ համապատասխան դատարանի վճիռը, «դ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան նոտարական ակտը, «ե» պարբերությունում նշված դեպքում` ծնողի մահվան վկայականը (եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից), կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը, «է» պարբերությունում նշված դեպքում՝ ծնողի գրավոր համաձայնությունը, «ը» պարբերությունում նշված դեպքում՝ ամուսնալուծության վկայականը: Սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «է» պարբերություններում նշված՝ ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությունում ներառվում են համաձայնությունը տալու օրը, ամիսը, տարին, վայրը, երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծնողներից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ինչպես նաև հավաստումը դրանում նշված հանգամանքներին համաձայն լինելու վերաբերյալ.

5) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի)` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը (ռազմաուսումնական հաստատությունում սովորելը) հաստատող` զինվորական կոմիսարիատի (ռազմաուսումնական հաստատության) տված կամ ազատազրկման վայրում գտնվելը հաստատող` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքը, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող՝ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (զավակին) երբևէ չի հատկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ կամ նրան հատկացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտն անվավեր է: Տեղեկանքներում ներառվում են երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, իսկ առկայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

6) մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած՝ սույն կարգի 8-րդ կետում նշված երեխայի (զավակի) մահվան վկայականը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը, եթե այդ փաստաթղթերը տրված են օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից:

(4-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն, փոփ., խմբ. 29.12.15 N 1564-Ն, լրաց., փոփ. 18.11.16 N 1178-Ն, փոփ. 14.09.18 N 1006-Ն, լրաց. 16.07.20 N 1178-Ն, փոփ. 24.09.20 N 1562-Ն, խմբ. 24.12.20 N 2141-Ն, 30.09.21 N 1581-Ն, փոփ. 18.05.23 N 768-Ն, 30.11.23 N 2087-Ն)

4.1. (կետն ուժը կորցրել է 24.12.20 N 2141-Ն)

4.2. (կետն ուժը կորցրել է 24.12.20 N 2141-Ն)

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումով և 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկանքներով ներկայացված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից առցանց ռեժիմով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության (էլեկտրոնային եղանակով կատարված հարցման և ստացված պատասխանի) միջոցով ծննդի, երեխայի (զավակի) սերման փաստի, ամուսնության, ամուսնալուծության, մահվան ակտերի վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության հետ:

(5-րդ կետը խմբ. 29.12.15 N 1564-Ն, փոփ. 18.11.16 N 1178-Ն, խմբ. 24.12.20 N 2141-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 24.12.20 N 2141-Ն)

6.1. Եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմինը, ապա նպաստ նշանակվում է, եթե Լեռնային Ղարաբաղում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ չի նշանակվել և վճարվել։ Լեռնային Ղարաբաղում նպաստ նշանակված և վճարված լինելը (չլինելը) ծառայությունը ճշտում է Լեռնային Ղարաբաղի երեխաների ծննդյան միանվագ նպաստի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությամբ:

(6.1-ին կետը լրաց. 10.08.17 N 976-Ն, փոփ. 24.12.20 N 2141-Ն, խմբ. 30.11.23 N 2087-Ն)

(Եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմինը, Լեռնային Ղարաբաղում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել և վճարվել, և երեխայի մեկ տարին լրացել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա «Պետական նպաստների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված 12-ամսյա ժամկետը հաշվարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից` համաձայն 30.11.23 N 2087-Ն որոշման 3-րդ կետի:)

7. Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի) և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերն ընդունվում են հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլի առկայության դեպքում, հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի և սույն կարգի 7.1-ին կետում նշված դեպքի: Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

(7-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, 26.11.15 N 1423-Ն, 10.08.17 N 976-Ն)

7.1. Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունվում են առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

(7.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

8. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) նոր ծնված երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), եթե`

ա. դատարանի վճռով կամ ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի բնակության վայր է սահմանվել նոր ծնված երեխայի ծնողի բնակության վայրը,

բ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ այդ երեխայի փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է կամ այդ զավակի փաստացի խնամքն ու դաստիարակությունն անչափահաս տարիքում իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը կամ երեխայի մյուս ծնողը (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) զրկված է ծնողական իրավունքից,

գ. նոր ծնված երեխայի ծնողը այդ երեխայի համար ստանում է ալիմենտ,

դ. նոտարական ակտով հաստատված է այդ երեխայի՝ նոր ծնված երեխայի ծնողի խնամքի տակ լինելու փաստը կամ այդ զավակի նոտարական ակտով հաստատված հայտարարությունն այն մասին, որ անչափահաս տարիքում իր փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը,

ե. նրանց մյուս ծնողը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

զ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել (եթե նպաստը նշանակվելու է նոր ծնված երեխայի մորը),

է. ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է նոր ծնված երեխայի ծնողը,

ը. այդ երեխայի (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույր կամ եղբայր) ծնողները ամուսնալուծվել են նրա չափահաս դառնալուց հետո,

թ․ նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ հաշվառված են նոր ծնված երեխայի բնակության (հաշվառման) վայրի հասցեով։

(8-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, 26.11.15 N 1423-Ն, խմբ. 29.12.15 N 1564-Ն, 18.11.16 N 1178-Ն, 16.07.20 N 1178-Ն, լրաց., փոփ. 24.12.20 N 2141-Ն, 30.09.21 N 1581-Ն, 18.05.23 N 768-Ն)

(կետի 15.01.19 ՍԴՈ-1438 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 16.07.20 N 1178-Ն որոշման 2-րդ կետի փոփոխությամբ)

8.1. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում:

(8.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն, փոփ. 24.12.20 N 2141-Ն, 18.05.23 N 768-Ն)

9. Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած՝ նոր ծնված երեխան (երեխաները) նոր ծնված մյուս երեխայի (երեխաների) կարգաթիվը որոշելու համար հաշվի չի առնվում:

(9-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, փոփ. 26.11.15 N 1423-Ն, 18.05.23 N 768-Ն)

10. Բացառությամբ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած երեխայի՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո (մինչև նպաստը նշանակելու համար դիմելը) մահացած երեխան (զավակը) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի է առնվում այն դեպքում, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ բավարարել է սույն կարգով սահմանված պայմանները: Նոր ծնված երեխայի խնամակալ ճանաչված անձի երեխաները (զավակները), այդ թվում` որդեգրած, ծնողի խնամակալության տակ գտնվող նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:

(10-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն, 18.11.16 N 1178-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 29.12.15 N 1564-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 08.07.15 N 761-Ն)

13. Սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների (զավակների) թվում հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցած երեխաները և զավակները (բացառությամբ որդեգրված երեխաների և զավակների): Եթե երեխան (զավակը) սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում իր հորից կամ մորից սերված նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է տվյալ հորից կամ տվյալ մորից:

(13-րդ կետը  լրաց., փոփ. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 18.11.16 N 1178-Ն, փոփ. 10.08.17 N 976-Ն, խմբ. 24.12.20 N 2141-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 29.12.15 N 1564-Ն)

15. Համաձայն սույն կարգի 8-13-րդ կետերի` սույն կարգի 5-րդ կետում նշված ճշտումների հիման վրա նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար սույն կարգի 8-րդ և 8.1-ին կետերում նշված յուրաքանչյուր երեխայի (զավակի) հատկացվում է հերթական կարգաթիվ` սկսած ավագ երեխայից (զավակից): Ավագ երեխայի (զավակի) կարգաթիվը 1-ին է: Սույն կարգի 8-րդ և 8.1-ին կետերում նշված բոլոր երեխաներին (զավակներին) հերթական կարգաթիվ` հատկացվելուց հետո հերթական կարգաթիվ է հատկացվում նաև նոր ծնված երեխային:

(15-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն, լրաց., փոփ. 18.11.16 N 1178-Ն, փոփ. 24.12.20 N 2141-Ն)

15.1  Պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (պերինատալ շրջանում մահացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում` սահմանված չափով):

(15.1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

16. Եթե ընտանիքում միաժամանակ ծնվել է մեկից ավելի երեխա (նոր ծնված երեխաների թիվը մեկից ավելի է), ապա նոր ծնված երեխաներին կարգաթիվ է տրվում պատահական հերթականությամբ` հաշվի առնելով սույն կարգի 15.1-ին կետի դրույթները:

(16-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

17. Ներկայացված դիմումի (սույն կարգի 3.1-ին կետում նշված դեպքում՝ առցանց դիմումով տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների) և առկա տեղեկատվության (սույն կարգի 5-րդ կետում նշված ճշտումների) հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել ծնողին (ծնողին տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու կամ սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումով ներկայացված տվյալները ճշտելու անհրաժեշտության մասին).

2) նշանակել և վճարել նպաստը:

(17-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն, 18.11.16 N 1178-Ն, փոփ., լրաց. 24.12.20 N 2141-Ն)

17.1. Եթե ծնողն առկա փաստաթղթերի (տեղեկատվության) հիման վրա երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի դիմումում նշված՝ նոր ծնված երեխայի կարգաթվից տարբեր այլ կարգաթվով, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է առկա փաստաթղթերով (տեղեկատվությամբ) հիմնավորված նոր ծնված երեխայի կարգաթվին համապատասխան։

(17.1-ին կետը լրաց. 18.05.23 N 768-Ն)

17.2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալները՝ ծնողի, երեխաների (զավակների), այդ թվում՝ նոր ծնված երեխայի հաշվառման վայրի վերաբերյալ:

(17.2-րդ կետը լրաց. 18.05.23 N 768-Ն)

18. Տարածքային բաժինը մերժում է նպաստ նշանակելը (ծնողին տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե`

1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

2) դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից 12 ամիս հետո.

3) ծնողը ներկայացված (տարածքային բաժնի կողմից ճշտված) տվյալների և փաստաթղթերի հիման վրա չունի նպաստի իրավունք, կամ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ արդեն նշանակվել է նպաստ.

4) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.15 N 1564-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.15 N 1564-Ն)

6) ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ (ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ):

7) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, և ծնողն ու նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում:

(18-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, փոփ., խմբ.  29.12.15 N 1564-Ն, լրաց. 18.11.16 N 1178-Ն, լրաց., փոփ.10.08.17 N 976-Ն)

19. Տարածքային բաժինը սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված որոշման մասին` որոշումը կայացնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է ծնողին, բացառությամբ սույն կարգի 3.6-րդ կետում նշված դեպքի: Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է ծնողի` բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

(19-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 10.08.17 N 976-Ն)

20. Նոր ծնված երեխայից հրաժարվելու, նոր ծնված երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորելու, նոր ծնված երեխայի՝ որդեգրվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է նպաստ ստանալու իրավունքը:

(20-րդ կետը խմբ. 24.09.20 N 1562-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 08.07.15 N 761-Ն)

22. Եթե նոր ծնված երեխան (նոր ծնված երեխաներից մեկը) մահացել է ծնվելուց հետո` մինչև նպաստի համար դիմելը, ապա նպաստը նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:

(22-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն, խմբ. 24.09.20 N 1562-Ն)

23. Նպաստը նշանակելու և վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նպաստի գումարն արտացոլվում է վճարման ցուցակներում: Գումարը բանկ փոխանցելու դեպքում այդ մասին ծառայությունը տեղեկացնում է ծնողին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին։

(23-րդ կետը փոփ. 20.01.16 N 81-Ն, 24.09.20 N 1562-Ն, լրաց. 24.12.20 N 2141-Ն)

23.1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա, այդ թվում՝ սույն կարգի 17.1-ին կետում նշված դեպքում, դրանք ներկայացնելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված չափով նպաստը նշանակվելուց և վճարվելուց (վճարման ցուցակ ներառվելուց) հետո՝ նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, որոնց արդյունքում փոխվում է նոր ծնված երեխայի կարգաթիվը, չվճարված նպաստի գումարը վճարվում է ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման 1-ին կետի 1-ից 3-րդ ենթակետերի դրույթները: Ընդ որում` այս դեպքում չվճարված նպաստի գումարը վճարելու համար բանկում բացվում է նոր բանկային հաշիվ։ Սույն կետում նշված` չվճարված նպաստի գումարը նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված (վճարման ցուցակ ներառված) և նոր ծնված երեխայի՝ լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա որոշված կարգաթվին համապատասխան վճարման ենթակա գումարների տարբերությունն է:

(23.1-ին կետը լրաց. 24.09.20 N 1562-Ն, 18.05.23 N 768-Ն)

23.2. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրանք ներկայացնելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված չափով նպաստը նշանակվելուց և վճարվելուց (վճարման ցուցակ ներառվելուց) հետո՝ նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկատվություն) ստացվելու դեպքում, որոնց արդյունքում փոխվում է նոր ծնված երեխայի կարգաթիվը, ծնողին ավելի վճարված նպաստի գումարը ենթակա է բռնագանձման։ Սույն կետում նշված` ավելի վճարված նպաստի գումարը նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված (վճարման ցուցակ ներառված) և նոր ծնված երեխայի՝ լրացուցիչ փաստաթղթերի (տեղեկատվության) հիման վրա որոշված կարգաթվին համապատասխան գումարների տարբերությունն է:

(23.2-րդ կետը լրաց. 18.05.23 N 768-Ն)

24. Նպաստի գումարը վճարվում է անկանխիկ եղանակով` ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձի) անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

(24-րդ կետը փոփ. 20.01.16 N 81-Ն, լրաց. 18.11.16 N 1178-Ն, խմբ. 24.09.20 N 1562-Ն)

25. (նախադասությունը հանվել է 24.09.20 N 1562-Ն) Եթե ծնողը դիմումը ներկայացնում է այլ անձի միջոցով, ապա նպաստի գումարը վճարվում է բացառապես ծնողի բանկային հաշվին փոխանցելու եղանակով` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր: Ծնողի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացնելու դեպքում նպաստը վճարվում է նաև լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով: Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:

(25-րդ կետը փոփ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, 20.01.16 N 81-Ն, փոփ. 24.09.20 N 1562-Ն)

26. (կետն ուժը կորցրել է 20.01.16 N 81-Ն)

27. (կետն ուժը կորցրել է 24.09.20 N 1562-Ն)

28. (կետն ուժը կորցրել է 20.01.16 N 81-Ն)

29. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը վճարվում է բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված` նոր ծնված երեխայի ծնողին:

(29-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

30. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը վճարելու համար նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

բ. նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է),

գ. ծնողի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

դ. չվճարված նպաստի գումարը վճարելու համար այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը.

ե. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում։

2) ծնողի մահվան վկայականը, եթե այն տրամադրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը.

3) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.20 N 2141-Ն)

4) նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության` ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն):

(30-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն, խմբ. 20.01.16 N 81-Ն, լրաց., փոփ. 24.09.20 N 1562-Ն, 24.12.20 N 2141-Ն)

31. Սույն կարգի 30-րդ կետով սահմանված կարգով ներկայացված և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել չվճարված նպաստը վճարելը և դրա մասին տեղեկացնել դիմումը ներկայացնող ծնողին, որդեգրողին կամ խնամակալին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) վճարել չվճարված նպաստը դիմումը ներկայացնող ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

32. Տարածքային բաժինը մերժում է չվճարված նպաստը վճարելը, եթե ներկայացված փաստաթղթերը (առկա տեղեկատվությունը) բավարար չէ չվճարված նպաստը վճարելու համար:

32.1. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը դիմումը ներկայացնող ծնողին վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում ծառայությունը ծնողի տվյալները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնում է բանկին:

(32.1-ին կետը լրաց. 24.09.20 N 1562-Ն) 

33. Չվճարված նպաստը վճարվում է ընդհանուր կարգով:

33.1. Ռազմական դրության ժամանակահատվածում սույն կարգի համաձայն նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նոր ծնված երեխայի մյուս ծնողին, եթե՝

1) նոր ծնված երեխայի ծնողները ունեն գրանցված ամուսնություն, կամ՝

2) նոր ծնված երեխան և նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնված երեխաները և զավակները սերված են նույն ծնողներից (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրներն են)՝ երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ նշանակելու դեպքում։

(33.1-ին կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

33.2. Սույն կարգի 33.1-ին կետում նշված դեպքում նոր ծնված երեխայի ծնողը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմումը ներկայացնող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում),

բ. նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է),

գ. նպաստի գումարը վճարելու համար այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը (եթե գումարը դեռ չի փոխանցվել բանկ).

դ. նշում այն մասին, որ տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում.

2) դիմումը ներկայացնող ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) ամուսնության վկայականը կամ երեխաների (զավակների) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (երեխայի կամ զավակի ծննդյան վկայական կամ երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվություն պարունակող այլ փաստաթուղթ կամ դատարանի վճիռ, որով հաստատվել է երեխայի (զավակի) սերման փաստը), եթե դրանց լուսապատճեններն առկա չեն նպաստի գործում:

(33.2-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

33.3. Սույն կարգի 33.2-րդ կետով սահմանված կարգով ներկայացված և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել նպաստը վճարելը և դրա մասին տեղեկացնել դիմումը ներկայացնող ծնողին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) վճարել նպաստը դիմումը ներկայացնող ծնողին:

(33.3-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

33.4. Սույն կարգի 33.3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում տարածքային բաժինը մերժում է նպաստը վճարելը, եթե ներկայացված փաստաթղթերը (առկա տեղեկատվությունը) բավարար չեն նպաստը դիմող ծնողին վճարելու համար:

(33.4-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

33.5. Սույն կարգի 33.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում նպաստը դիմումը ներկայացնող ծնողին վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում ծառայությունը ծնողի տվյալները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և մեկօրյա ժամկետում տեղեկացնում է բանկին (եթե գումարն արդեն փոխանցվել է բանկ) կամ ներառում է առաջիկա վճարման ցուցակ (եթե գումարը դեռ չի փոխանցվել բանկ)։

(33.5-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

34. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ծնողից բռնագանձման ենթակա չէ, եթե նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան տեղավորվել է հատուկ (մասնագիտացված) հաստատությունում (մանկատանը):

(34-րդ կետը լրաց. 29.12.15 N 1564-Ն)

35. Նպաստի գումարը շահառուի կամ նրա լիազորած անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին չներկայացնելու դեպքում ծնողի` նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է, և բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում ծառայության և բանկի միջև կնքված միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում: Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում 12-ամսյա ժամկետը հաշվարկվում է ընդհանուր հիմունքներով՝ նոր բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից:

(35-րդ կետը լրաց. 24.09.20 N 1562-Ն)

36. «Պետական նպաստների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասում նշված դեպքում նպաստը վճարելու համար մինչև նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող 36-րդ ամիսը՝ ներառյալ, ծնողը (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը) տարածքային բաժին է ներկայացնում դիմում, որում ներառվում են`

1) ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն, անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

2) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (եթե երեխան մահացել է՝ մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է), հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց).

3) բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի գումարը:

(36-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

37. Սույն կարգի 36-րդ կետում նշված դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է նաև մյուս ծնողի դիմումի հիման վրա, եթե ներկայացվել է ծնողի (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը)` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` մյուս ծնողին նպաստ վճարելու վերաբերյալ կամ ծնողը (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը)՝

1) մահացել է (դատական կարգով ճանաչվել է մահացած) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները:

(37-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

38. Սույն կարգի 37-րդ կետում նշված դիմումում ներառվում են սույն կարգի 36-րդ կետի 1-3 կետերում նշված տվյալները, ծնողի (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը) մահվան դեպքում՝ մահվան վկայականի սերիան և համարը (եթե մահվան վկայականը տրամադրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը): Դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 37-րդ կետում նշված հանգամանքները հավաստող փաստաթղթեր (ծնողի մահվան վկայականը ներկայացվում է, եթե այն տրամադրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը):

(38-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

39. Ներկայացված դիմումի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել նպաստ վճարելը և դրա մասին տեղեկացնել ծնողին (ծնողին տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու կամ սույն կարգի 36-րդ կամ 37-րդ կետերում նշված դիմումով ներկայացված տվյալները ճշտելու անհրաժեշտության մասին).

2) վճարել նպաստը:

(39-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

40. Սույն կարգի 36-րդ և 37-րդ կետերում նշված դիմումները մերժվում են, եթե դիմելու օրվա դրությամբ՝

1) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) նկատմամբ սահմանվել է խնամակալություն.

2) նպաստը նշանակելուց հետո երեխան (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) որդեգրվել է.

3) երեխան (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) ձեռք է բերել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

4) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) ծննդյան կապակցությամբ արդեն վճարվել է նպաստ.

5) ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ (ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ).

6) դիմումը ներկայացվել է սույն կարգի 36-րդ կետում նշված ժամկետից հետո.

7) ծնողը և երեխան (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

(40-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

41. Սույն կարգի 36-րդ և 37-րդ կետերում նշված դիմումների հիման վրա նպաստը վճարվում է ընդհանուր կարգով:

(41-րդ կետը լրաց. 24.12.20 N 2141-Ն)

(հավելվածը  լրաց., փոփ., խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ., լրաց. 26.11.15 N 1423-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.12.15 N 1564-Ն, 20.01.16 N 81-Ն, 18.11.16 N 1178-Ն, փոփ., լրաց. 08.12.16 N 1250-Ն, խմբ., լրաց., փոփ. 10.08.17 N 976-Ն, փոփ. 14.09.18 N 1006-Ն, լրաց., խմբ. 16.07.20 N 1178-Ն, փոփ., լրաց., խմբ. 24.09.20 N 1562-Ն, 24.12.20 N 2141-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, խմբ., փոփ., լրաց. 30.09.21 N 1581-Ն, լրաց., փոփ. 18.05.23 N 768-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.11.23 N 2087-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ  ՏՆՕՐԻՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգով սահմանված իմաստները: Սույն կարգում կիրառվող մյուս հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) հաշվետեր` երեխա, ում անվամբ բացվել է պետական աջակցության հաշիվը.

2) ծնող` հաշվետիրոջ հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը որոշված է օրենքով սահմանված կարգով, հաշվետիրոջ խնամակալը կամ որդեգրողը.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ` հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնող, ով սույն կարգի 5-րդ կետի համաձայն ձեռք է բերել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք.

4) ընտանեկան դրամագլուխ` պետական աջակցության հաշվին առկա դրամական միջոցներ.

5) պայմանագիր` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված` ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր.

6) բանկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագիր կնքած բանկ:

(2-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 26.11.15 N 1423-Ն, խմբ. 29.12.15 N 1564-Ն)

3. Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) ծնողի դիմումի հիման վրա: Պետական աջակցության հաշիվը տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, պայմանագրով, ծնողի և բանկի միջև կնքված` պետական աջակցության հաշվի պայմանագրով: Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը: Եթե հաշվետիրոջ ծնողը, ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը, հաշվետիրոջ հետ չի բնակվում (հաշվառված չէ) Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում, ապա ընտանեկան դրամագլուխը բանկին փոխանցելիս ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները չեն տրամադրվում: Այս դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները բանկին են տրամադրվում հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացվելուց հետո:

(3-րդ կետը փոփ., լրաց. 08.07.15 N 761-Ն, խմբ. 29.12.15 N 1564-Ն)

4. Ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի).

2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

3) (ենթակետն ուժը կորցրել է 17.03.16 N 254-Ն)

4) հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով).

6) (ենթակետի գործողությունը դադարեցվել է սույն որոշման 4-րդ կետի համաձայն)

7) (ենթակետը չի գործում սույն որոշման 5-րդ կետի համաձայն)

8) (ենթակետն ուժը կորցրել է 01.11.18 N 1220-Ն)

9) ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով` ամսական 50000 դրամից ոչ ավելի:

(4-րդ կետը լրաց., փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 26.11.15 N 1423-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 20.01.16 N 81-Ն, փոփ.17.03.16 N 254-Ն, լրաց. 02.03.17 N 242-Ն, 06.03.18 N 249-Ն, փոփ., լրաց. 01.11.18 N 1220-Ն)

4.1. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը, եթե նա 18 տարին լրացած հաշվետերը չէ, կարող է դիմել տարածքային բաժին` ընտանեկան դրամագլխի միջոցներն այլ բանկում բացված պետական աջակցության հաշվին փոխանցելու համար` տարածքային բաժին ներկայացնելով`

1) դիմում, որում ներառվում են՝

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, որին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը, հաշվետիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

գ. այն բանկի անվանումը (բանկում բացված պետական աջակցության բանկային հաշվի համարը), որտեղ (որին) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը ցանկանում է փոխանցել պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի գումարը.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

(4.1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն)

4.2. Սույն որոշման 4.1-ին կետում նշված տվյալները ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրում է այն բանկին, որտեղ բացված պետական աջակցության հաշվի համարին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը: Բանկը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության նոր հաշվին (բանկին) է փոխանցում ընտանեկան դրամագլխի գումարը:

(4.2-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

5. Ծնողը ձեռք է բերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք, եթե բնակվում է (հաշվառված է) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում և ներկայացրել է նպաստը նշանակելու դիմում: Հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ձեռք է բերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք այդ մասին դիմում ներկայացնելու դեպքում, եթե`

1) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է (դատական կարգով ճանաչվել է մահացած).

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.

5) դադարել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի խնամակալությունը հաշվետիրոջ նկատմամբ.

6) հաշվետիրոջ նկատմամբ սահմանվել է խնամակալություն.

7) հաշվետերը որդեգրվել է.

8) ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) այլ ծնողի կողմից տնօրինելու վերաբերյալ.

9) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարեցվել է սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով.

10) նպաստը նշանակվել է հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում չբնակվող (չհաշվառված) ծնողին:

(5-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 10.08.17 N 976-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերում (բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք է ձեռք բերում նպաստը նշանակելու դիմումի հիման վրա) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) նրա այլ ծնողը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) սույն կարգի 5-րդ կետում նշված հանգամանքները հաստատող փաստաթղթերը:

(6-րդ կետը լրաց., փոփ. 29.12.15 N 1564-Ն)

6.1. 2020 թվականի հուլիս 1-ից հետո ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են տնօրինվել նաև միանվագ կարգով՝

1) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից.

2) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում չհաշվառված այն ծնողի կողմից, որի դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը.

3) հաշվետիրոջ ծնողի կողմից, եթե տարածքային բաժին է ներկայացվել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի գրավոր համաձայնությունը ընտանեկան դրամագլխի միջոցները հաշվետիրոջ ծնողի կողմից տնօրինելու վերաբերյալ.

4) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տված` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված՝ ընտանեկան դրամագլխի միջոցները ստանալու պահանջ ներկայացնելու վերաբերյալ լիազորագիրը բանկ ներկայացրած անձի կողմից։

(6.1-ին կետը լրաց. 24.09.20 N 1562-Ն)

6.2․ Սույն կարգի 6.1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերում ծնողը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) ծնողի` անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) սույն կարգի 6.1-ին կետի 3-րդ ենթակետում նշված գրավոր համաձայնությունը:

(6.2-րդ կետը լրաց. 24.09.20 N 1562-Ն)

7. Սույն կարգի 6-րդ և 6․2-րդ կետերում նշված դիմումի հիման վրա ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով բանկին է տրամադրում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները: Դիմումի բացակայության դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է սույն կարգի 11-րդ և 15-17-րդ կետերի համաձայն:

(7-րդ կետը փոփ. 24.09.20 N 1562-Ն)

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ ծնողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում և հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ ծնողը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:

(8-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն)

9. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է`

1) նոր ծնված երեխայից հրաժարվելու դեպքում.

2) եթե հաշվետերը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

3) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներից մեկի` բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

4) հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում.

5) եթե նախկինում Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողը և հաշվետերը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի տարբեր հասցեներում.

6) եթե ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.

7) եթե ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինվելու վերաբերյալ:

(9-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 10.08.17 N 976-Ն)

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է համապատասխան հանգամանքը ծագելու օրվան հաջորդող օրվանից: Դրա մասին (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի) ծառայությունից ստացած պահանջագրի հիման վրա բանկը դադարեցնում է պետական աջակցության հաշվով գործառույթների իրականացումը` մինչև ծառայությունից այլ պահանջագիր ստանալը կամ հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

(10-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, 10.08.17 N 976-Ն)

11. Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո:

12. Հաշվետիրոջ` մինչև 18 տարին լրանալը մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողի դիմումի հիման վրա, փոխանցվում է հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված` հաշվետիրոջից հետո հերթական կրտսեր` դիմելու օրվա դրությամբ 18 տարին չլրացած երեխայի (նույն օրը ծնված երեխաներից մեկի) անվամբ բացված պետական աջակցության հաշվին:

13. Մահացած ճանաչված հաշվետիրոջ մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

14. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում, եթե դիմելու օրվա դրությամբ լրացել է նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված՝ կրտսեր երեխայի (հաշվի առնված բոլոր երեխաների) 18 տարին, ապա ընտանեկան դրամագլուխը միանվագ վճարվում է հաշվետիրոջ մահվան օրվա դրությամբ նրա հետ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրում համատեղ բնակվող (հաշվառված) ծնողին, եթե դիմումը ներկայացվել է հաշվետիրոջ մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում դիմում չներկայացվելու դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(14-րդ կետը խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն)

15. Հաշվետիրոջ` մինչև 18 տարին լրանալը մահանալու դեպքում, եթե հաշվետերը մահվան օրվա դրությամբ գտնվել է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ունեցել է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, ընտանեկան դրամագլուխը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

16. Հաշվետիրոջ՝ 18 տարին լրանալուց հետո մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(16-րդ կետը խմբ. 08.07.15 N 761-Ն)

17. Սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ մահվանից հետո 3 տարվա ընթացքում այլ անձի չվճարելու դեպքում լիազոր մարմինը հայց է ներկայացնում դատարան` ընտանեկան դրամագլխի գումարն անժառանգ ճանաչելու համար: Սույն կետով սահմանված դեպքում դատական կարգով անժառանգ ճանաչված ընտանեկան դրամագլխի գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(17-րդ կետը խմբ. 08.07.15 N 761-Ն)

18. Սույն կարգի 4-րդ, 8-րդ կետերում նշված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դիմում է բանկ` ներկայացնելով պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը:

(18-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն)

18.1. Սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում նաև գույքի առուվաճառքի՝ նոտարական կարգով վավերացված պայմանագիրը և անշարժ գույքի նկատմամբ հաշվետիրոջ ծնողի կամ հաշվետիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, գույքը վաճառողի բանկային հաշվի համարը: Այս դեպքում պետական աջակցության հաշվին առկա միջոցները գույքը վաճառողին են փոխանցվում ոչ ուշ, քան դիմումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը: Վաճառողին փոխանցվող գումարը չի կարող գերազանցել առուվաճառքի պայմանագրով սահմանված՝ գույքի գինը:

(18.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

18.2. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությունը:

(18.2-րդ կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

18.3. Սույն կարգի 4-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին ներկայացնում է ընտանեկան դրամագլխից պարբերական վճարումներ կամ միանվագ վճարում կատարելու հանձնարարական (այսուհետ` հանձնարարական): Բանկը մերժում է հանձնարարականը, եթե դիմողն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ չէ: Հանձնարարականի հիման վրա ընտանեկան դրամագլխից վճարումներ են կատարվում (գումարն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ներկայացրած բանկային հաշվին է փոխանցվում)՝

1) պարբերական՝ հանձնարարականը ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե հանձնարարականում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր, իսկ հանձնարարական ներկայացնելու ամսվան հաջորդող ամիսների համար` յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե հանձնարարականում յուրաքանչյուր ամսվա համար նշված չէ այլ օր (բոլոր ամիսների համար` նույն օրը).

2) միանվագ՝ հանձնարարական ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե հանձնարարականում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր:

(18.3-րդ կետը լրաց. 01.11.18 N 1220-Ն)

19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով, 8-րդ կետով սահմանված նպատակով, և դիմումի իրական շահառուն նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան (զավակն) է կամ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք չունեցող ծնողը, բանկը պայմանագրով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով հարցում է կատարում ծառայությանը:

(19-րդ կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն, լրաց. 29.12.15 N 1564-Ն, փոփ. 17.03.16 N 254-Ն)

20. Ծառայությունը, բանկի ներկայացրած հարցման հիման վրա նույնականացնում է դիմումի իրական շահառուին և պայմանագրով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով հաղորդագրություն է ներկայացնում բանկին` վճարումը հաստատելու կամ վճարումը մերժելու մասին: Ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով բանկ է ներկայացնում վճարումը հաստատելու մասին հաղորդագրություն, եթե դիմումի հիման վրա ներկայացված` դիմումի իրական շահառուի անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը (տեղեկանքի համարը) համընկնում են նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար ներկայացված համապատասխան տվյալներին, կամ առկա են արձանագրված անհամապատասխանությունները հիմնավորող փաստաթղթեր:

21. Բանկը, ծառայությունից ստացված հաղորդագրության հիման վրա, մերժում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու մասին դիմումը` դրա մասին տեղեկացնելով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձին, կամ դիմումում նշած բանկային հաշվին է փոխանցում համապատասխան գումարը:

(21-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

22. Սույն կարգի 12-րդ, 14-րդ և 16-րդ կետերում նշված դեպքերում անձը դիմում է տարածքային բաժին` ներկայացնելով`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ մահվան վկայականը (մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը).

4) այն երեխայի (անձի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, ում անվամբ բացված պետական աջակցության հաշվին պետք է փոխանցվի (ում միանվագ պետք է վճարվի) ընտանեկան դրամագլխի գումարը.

5) սույն կարգի 14-րդ կետում նշված՝ հաշվետիրոջ մահվանից 6 ամիս հետո դիմելու և 16-րդ կետում նշված դեպքերում՝ ժառանգության վկայականը:

(22-րդ կետը փոփ., լրաց. 08.07.15 N 761-Ն)

23. Ծառայությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, բանկին է տրամադրում այն երեխայի տվյալները, ում անվամբ բացված պետական աջակցության հաշվին պետք է փոխանցվի ընտանեկան դրամագլխի գումարը կամ այն անձի տվյալները, ում միանվագ պետք է վճարվի ընտանեկան դրամագլուխը:

24. Պայմանագիրը լուծելու դեպքում ընտանեկան դրամագլխի գումարը տիրապետող բանկի կողմից դրա մասին պատշաճ կարգով ծանուցվելուց հետո ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը, եթե նա 18 տարին լրացած հաշվետերը չէ, ուրիշ բանկում աջակցության հաշիվ բացելու և այդ հաշվին նախորդ բանկում բացված աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի միջոցները փոխանցելու համար տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. մինչև պայմանագիրը լուծելը` բանկում բացված պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. այն բանկի անվանումը (բանկում բացված պետական աջակցության բանկային հաշվի համարը), որտեղ (որին) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը ցանկանում է փոխանցել մինչև պայմանագիրը լուծելը բանկում բացված պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի գումարը.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

(24-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

25. Սույն կարգի 24-րդ կետում նշված դեպքում նոր պետական աջակցության հաշիվը բացվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով:

26. Մինչև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից սույն կարգի 24-րդ կետով սահմանված դիմում ներկայացնելը` պայմանագրի դադարեցման օրվա դրությամբ բանկում առկա ընտանեկան դրամագլխի միջոցները, ծառայության պահանջագրի հիման վրա, փոխանցվում են գանձապետական միասնական հաշվի` այդ նպատակով բացված ավանդային ենթահաշվին:

27. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված` ընտանեկան դրամագլխի միջոցները գանձապետական միասնական հաշվի ավանդային ենթահաշվին փոխանցելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձին:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 08.07.15 N 761-Ն, լրաց., փոփ. 26.11.15 N 1423-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 20.01.16 N 81-Ն, փոփ. 17.03.16 N 254-Ն, լրաց. 02.03.17 N 242-Ն, լրաց., փոփ. 10.08.17 N 976-Ն, 06.03.18 N 249-Ն, 01.11.18 N 1220-Ն, 24.09.20 N 1562-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

   

Օրինակելի ձև

 

Լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող`

 պետական աջակցության հաշվի բացման

 և սպասարկման պայմանագրի

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ)

 (հավելվածն ուժը կորցրել է 24.09.20 N 1562-Ն)

 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

 

Օրինակելի ձև

 

 

Լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության
միջև կնքվող` երեխայի ծննդյան միանվագ նպաստի կանխիկ
եղանակով վճարման ծառայությունների մատուցման 
պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 20.01.16 N 81-Ն)