Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-128-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.23/47(637) Հոդ.781
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 11.1.

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Ֆինանսական համակարգի հաշտարարին

 

Բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն oրենքին համապատասխան, տրամադրում է նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե վերջինս քննում է տվյալ բանկի դեմ ներկայացված պահանջ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. հուլիսի 12
Երևան
ՀՕ-128-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան