ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 5
ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 14-րդ հոդվածի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 7-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է
1/ Ագարակ համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար ամսական աղբահանության դրույքաչափը սահմանել 150 /մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
2/ Առևտրի /այդ թվում շուկաների/ հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայությունների համար կնքել պայմանագրի 1 քառ մետրի համար 50 /հիսուն/ ՀՀ դրամ:
3/ Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների համար կնքել պայմանագիր 1 քառ մետրի համար 5 /հինգ/ ՀՀ դրամ
4/ Կրթական, մշակութային, առողջապահության շինությունների համար կնքել պայմանագիր 1 քառ մետրի համար 3 /երեք/ ՀՀ դրամ:
5/ Ագարակ համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական խմելաջրի տեղական վճար սահմանել 200 /երկու հարյուր/ ՀՀ դրամ:
6/ Ագարակ համայնքում համայնքային սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու դեպքում սահմանել հետևյալ վճարները
1. Մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունին-100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ
2. Մեկ գլուխ խոզին-100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ
3. Մեկ թև թռչունին-50 /հիսուն/ ՀՀ դրամ
Կողմ-6 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱԿՈԲ |
||
ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԷԴԻԿ |
||
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԶՈՀՐԱԲ |
||
ՂԱԶԱԽԵՑՅԱՆ ԺՈՐԱ |
||
ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
||
ՄՈՒՐԱԴՅԱՆ ՎԱԶԳԵՆ |
Համայնքի ղեկավար` |
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2021 թվական: