ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՄԱՅԻՍԻ 2021 թվականի N 107-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով ՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի 01–01–01(կառավարման ապարատ) նախահաշվի 4213 (կոմունալ ծառայություններ) հոդվածի երկրորդ եռամսյակի համար նախատեսված 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամին ավելացնել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ սահմանել 500 000 (հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ, 4221 (ներքին գործուղումներ) հոդվածի երկրորդ եռամսյակի համար նախատեսված 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամից պակասեցնել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, սահմանել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2021 թվական: