ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26»-ը հունվարի 2021 թվականի N 4-Ն
ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Շիրակամուտ համայնքի ավագանին որոշում է.
1. Փոփոխություններ կատարել Շիրակամուտ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Շիրակամուտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 33-Ն որոշման մեջ՝ որոշմամբ հաստատված 1-6 հատվածները հաստատել նոր խմբագրությամբ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել հոդվածային վերաբաշխումներ բյուջեի 15 %-ի չափով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու |
կողմ /4/ |
դեմ /0/ |
ձեռնպահ /0/ |
Ա. Կյուրեղյան |
|||
Հ. Նալբանդյան |
|||
Ն. Նասլյան |
|||
Ա. Պապոյան | |||
Համայնքի ղեկավար` |
Ա. Երանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական: