Գլխավոր տեղեկություն
Համար
N 1166-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1166-Ա

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝

1. Հաստատել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-301-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1166-Ա որոշման

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

NN

ը/կ

Իրավական ակտերի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտերի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1.

«Հարկադիր կատարողին ծառայողական

անհրաժեշտությամբ պայմանավորված

այլ պաշտոնի փոխադրման դեպքերը

սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

դեկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ

արդարադատության

նախարարություն

«Հարկադիր

կատարումն ապահովող

ծառայության մասին» օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու

մասին» ՀՀ 2023

թվականի հոկտեմբերի

3-ի ՀՕ-301-Ն օրենքի

7-րդ հոդված

2.

«Հարկադիր կատարողին իր մշտական

բնակության վայրից այլ վայր ծառայու-

թյան փոխադրելիս բնակելի տարածու-

թյամբ ապահովելու, իսկ դրա անհնա-

րինության դեպքում դրամական փոխ-

հատուցում տրամադրելու կարգը և փոխհատուցման չափը սահմանելու

մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

դեկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ

արդարադատության

նախարարություն

«Հարկադիր

կատարումն ապահովող

ծառայության մասին» օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու

մասին» ՀՀ 2023

թվականի հոկտեմբերի

3-ի ՀՕ-301-Ն օրենքի

11-րդ հոդված

3.

«Հարկադիր կատարման ծառայության

գործառույթների արդյունավետ իրակա-

նացմանն ուղղված հատուկ մասնագի-

տական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար անհրաժեշտ վերապատրաստման կարգը

սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի

հաստատումը

2023 թ.

դեկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ

արդարադատության

նախարարություն

«Հարկադիր

կատարումն ապահովող

ծառայության մասին» օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու

մասին» ՀՀ 2023

թվականի հոկտեմբերի

3-ի ՀՕ-301-Ն օրենքի

6-րդ հոդված

4.

«Հարկադիր կատարողների էթիկայի

հանձնաժողովի ձևավորման և գործու-

նեության կարգը սահմանելու մասին»

ՀՀ արդարադատության նախարարի

հրամանի հաստատումը

2023 թ.

դեկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ

արդարադատության

նախարարություն

«Հարկադիր

կատարումն ապահովող

ծառայության մասին» օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու

մասին» ՀՀ 2023

թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-301-Ն օրենքի

15-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

20.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան