ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1166-Ա
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-301-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1166-Ա որոշման |
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտերի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտերի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«Հարկադիր կատարողին ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ պաշտոնի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2023 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-301-Ն օրենքի 7-րդ հոդված |
2. |
«Հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայու- թյան փոխադրելիս բնակելի տարածու- թյամբ ապահովելու, իսկ դրա անհնա- րինության դեպքում դրամական փոխ- հատուցում տրամադրելու կարգը և փոխհատուցման չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2023 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-301-Ն օրենքի 11-րդ հոդված |
3. |
«Հարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրակա- նացմանն ուղղված հատուկ մասնագի- տական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար անհրաժեշտ վերապատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատումը |
2023 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-301-Ն օրենքի 6-րդ հոդված |
4. |
«Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործու- նեության կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատումը |
2023 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-301-Ն օրենքի 15-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
20.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |